ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
Հունիսի 21, 2017
Հ Ա Շ Վ Ե Տ Վ Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
2016 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
Հ Ա Շ Վ Ե Տ Վ Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
2016 թվականի ընթացքում (այսուհետ՝ հաշվետու ժամանակաշրջանում) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի (այսուհետ` Աշխատակազմ) պետական գույքի կառավարման վարչությունը (այսուհետ` Վարչություն) շարունակել է իրականացնել պետական գույքի հաշվառման, կառավարման, մասնավորեցման և պետական մասնակցությամբ ընկերությունների գործունեության կարգավորման ու լուծարման բնագավառներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որդեգրած քաղաքականությունը՝ առաջնորդվելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով, «Պետական գույքի մասնավորեցման 2010-2012 թվականների ծրագրի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 29-ի N 30 որոշմամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այլ օրենքներով և իրավական ակտերով:
1.ՀԱՇՎԱՌՈՒՄ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ ԼՂՀ կառավարության աշխատակազմի (այսուհետ՝ աշխատակազմ) կողմից հաշվառված են`
պետական կառավարչական հիմնարկներ` 31,
պետական ոչ առևտրային կազմակերպություններ` 371,
պետական այլ հիմնարկներ` 4,
առանձնացված ստորաբաժանում` 1,
պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններ` 49,
Ընդամենը՝ 456:
Հաշվետու ժամանակաշրջանում նշված մարմիններին ամրացված և սեփականությունը հանդիսացող գույքի հաշվեկշռային ընդհանուր արժեքը կազմում է՝ 109 436 297 120 ՀՀ դրամ, որից՝ շենք-շինությունների քանակը կազմում է 7053 (3355 միավոր անշարժ գույք), արժեքը` 40 913 594 260 ՀՀ դրամ, մակերեսը` 1 035 598 713 ք.մ.: Ամրացված տրանսպորտային միջոցների քանակը կազմում է 311, արժեքը` 866 215 330 ՀՀ դրամ: Այլ հիմնական միջոցների արժեքը կազմում է 1 719 922 900 ՀՀ դրամ, քանակը` 92 666, ոչ նյութական ակտիվների արժեքը՝ 85 174 900 ՀՀ դրամ, քանակը` 74, պետական մասնակցությամբ ընկերությունների կանոնադրական կապիտալը կազմում է 25 212 928 050 ՀՀ դրամ:
Հաշվետու ժամանակաշրջանում «Շուշիի Մուրացանի անվան ավագ դպրոց» և «Շուշիի Խ. Աբովյանի անվան հիմնական դպրոց» ՊՈԱԿ միաձուլման ձևով վերակազմակերպվել են «Շուշիի Խ.Աբովյանի անվան միջնակարգ հոսքային դպրոց» ՊՈԱԿ, «Արցատս» ՓԲԸ միաձուլվել է «Ստեփանակերտի օդանավակայան» ՓԲԸ հետ, իսկ «Մարտունու բնակչության կենցաղսպասարկում», «Ստեփանակերտի ավտոդպրոց» ՓԲԸ և Մարտակերտի «Գիտակ» ՊՓԲԸ «Ստեփանակերտի ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ լուծարման ընթացքում են:
Ոչ պետական ընկերություններում պետական բաժնեմասերի տնօրինումը.
Հաշվետու ժամանակաշրջանում շարունակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սեփականությունը հանդիսացող «Հայէկոնոմբանկ» բաց բաժնետիրական ընկերության՝ 962 500 ՀՀ դրամ ընդհանուր անվանական արժեքով թվով 385 սովորական բաժնետոմսերի (մեկ բաժնետոմսի անվանական արժեքը 2 500 դրամ) տնօրինման, տիրապետման և կառավարման գործընթացը: ԼՂՀ կառավարության աշխատակազմի կողմից որոշում է կայացվել «Հայէկոնոմբանկ» բաց բաժնետիրական ընկերության կողմից վերոհիշյալ բաժնետոմսերի մասով 2014-2015 թվականների համար հաշվարկված և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը վճարված 204.400 դրամ շահաբաժնի հաշվին 14.600 դրամ շուկայական արժեքով բաժանորդագրությամբ տեղաբաշխված բաժնետոմսերի նոր խմբաքանակից ձեռք բերել թվով 14 հատ հասարակ բաժնետոմս՝ 2.500 դրամ անվանական արժեքով: Այսպիսով, 2016 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական դեպոզիտարիայում հաշվառված, ԼՂՀ սեփականությունը հանդիսացող հասարակ բաժնետոմսերի քանակը կազմում է 399 հատ՝ 997.500 դրամ ընդհանուր անվանական արժեքով:
Կենտրոնական դեպոզիտարիայում պահառության պայմանագրի հիմունքներով ԼՂՀ կառավարության աշխատակազմի հաշվի վարումը իրականացնող «FUTURE CAPITAL MARKET» (ՖՅՈՒՉԸ ՔԵՓԻԹԸԼ ՄԱՐՔԵՏ) սահմանապակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացրած տվյալների համաձայն «NASDAQ OMX ARMENIA» (ՆԱԶԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ) ֆոնդային բորսայի հարթակում 2016 թվականի ընթացքում իրականացրած աճուրդային առուվաճառքի փոքրածավալ գործարքների արդյունքում գրանցված վաճառքի գինը սահմանվել է 5.500 ՀՀ դրամ՝ մեկ բաժնետոմսի համար: Միևնույն ժամանակ իրականացրած հասցեական գործարքներով մեկ բաժնետոմսի համար սահմանված գինը կազմել է 14.600 դրամ՝ նախորդ տարվա 12.000 դրամի դիմաց:
«Հայէկոնոմբանկ» բաց բաժնետիրական ընկերության հրապարակած տարեկան հաշվետվության համաձայն 2016 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ տեղաբաշխված հասարակ բաժնետոմսերի հաշվեկշռային արժեքը կազմել է 14.808 դրամ:
1.1Պետական գույքի հաշվառման գրանցամատյանի վարումը և կատարելագործումը
Հաշվետու ժամանակաշրջանում համապատասխան իրավական հիմք ստեղծելուց հետո աշխատակազմի կողմից իրականացվել են ԼՂՀ համայնքների ջրատար ցանցերի հաշվառումը և դրանց նկատմամբ պետության սեփականության իրավունքի գրանցման աշխատանքները: Գրանցվել է Մարտակերտի շրջանի Գետավան գյուղի վերակառուցված ջրամատակարարման համակարգը` 99 723 205 ՀՀ դրամ արժեքով և Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում կառուցված խորքային հորը և մղման խողովակաշարը, վերանորոգված ջրահեռացման d-144մմ տրամագծով պողպատե խողովակը` 32 952 900 ՀՀ դրամ արժեքով:
Ընդհանուր առմամբ 01.01.2017թ.-ի դրությամբ գրանցված է տասնութ պետական սեփականություն հանդիսացող ջրամատակարաման համակարգ՝ 2 096 087.30 ՀՀ դրամ արժեքով և 36 699 900 դրամ արժեքով համայնքային սեփականություն հանդիսացող Արևշատ գյուղի ջրամատակարարման ցանցը:
Հաշվետու ժամանակաշրջանում գրանցված է 2 ջրամբար, որի ընդհանուր արժեքը կազմում է` 1 801 156 390 ՀՀ դրամ:
2014 թվականից սկսված պետական գույքի հաշվառման և կառավարման բաժնի կողմից կազմվել են պետական, պետական մասնակցությամբ ընկերությունների և կազմակերպությունների սեփականություն հանդիսացող 3444 միավոր անշարժ գույքի առանձին գործեր, որոնք ըստ ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի 2015թվականի փետրվարի 3-ի «Պետական գույքի գործերի ծածկագրման մեթոդական ցուցումները հաստատելու մասին» N 16§1 հրամանով հաստատված կարգի ծածկագրվել են ըստ սուբյեկտների ու օբյեկտների, և լրիվությամբ տեսաներածվել: Հաշվի առնելով նշված գործընթացի շարունակականությունը 2016թվականին ևս շարունակվել են նշված աշխատանքները, առայսօր կազմված է 3793 գործ: 2014 թվականից առանձին պահվում են նաև հաշվեկշիռներից հանված, օտարված անշարժ գույքի գործերը: Միաժամանակ պետական հիմնարկների, կազմակերպությունների և ընկերությունների համար ևս ստեղծվել են առանձին գործեր: Մասնավորապես 2016 թվականին առանձնացվել են պետական կառավարչական հիմնարկների համար` 36, ՓԲԸ` 53, ՊՈԱԿ` 374 գործեր, 2015թվականին ստեղծվել են ՊՈԱԿ վերակազմակերպված 213 դպրոց-ՊՈԱԿ-ների և 7 պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենություններ ՊՈԱԿ գործեր: Ըստ սուբյեկտների առանձնացվել են տրանսպորտային և այլ հիմնական միջոցների համար ստեղծված գործերը:
1.2Պետական անշարժ ու շարժական գույքի տնօրինումը և օգտագործումը
Հաշվետու ժամանակաշրջանում աշխատակազմի կողմից նախապատրաստվել և շրջանառության մեջ է դրվել պետական գույքի տնօրինման վերաբերյալ ԼՂՀ կառավարության 125 որոշման նախագիծ։ Քննարկման ընթացքում կամ շրջանառության մեջ են գտնվում ԼՂՀ կառավարության թվով 4 որոշման նախագծեր: Ըստ կարգավորման ոլորտների ԼՂՀ կառավարության որոշումները բաշխվում են`
գույք փոխանակելու մասին` 4,
գույք գնելու մասին` 10,
գույքի գնելու և նվիրելու մասին` 3,
գույք նվիրելու մասին` 68,
գույքի նվիրաբերությունն ընդունելու կամ նվիրաբերելու մասին` 12,
գույք ամրացնելու մասին` 11,
գույքն անհատույց օգտագործման տրամադրելու մասին` 7,
գույքն անհատույց օգտագործման տրամադրելու և նվիրելու մասին` 2
վարձակալության տրամադրելու մասին` 1,
ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին` 1,
այլ` 6:
Ընդ որում նշված նախագծերից 4-ը հանվել է շրջանառությունից:
Վերոհիշյալ նախագծերից ընդունվել են 117-ը, որից փաստացի կատարվել է 99-ը:
Հաշվետու ժամանակաշրջանում կնքվել է պետական սեփականություն հանդիսացող գույքի անհատույց օգտագործման 7 պայմանագիր, որից 3-ը` բնակարանների, 4-ը` ոչ բնակելի տարածքների նկատմամբ: Կնքվել է նվիրատվության (նվիրաբերության) 188 պայմանագիր, որից` 86 ԼՂՀ կառավարության աշխատակազմի կողմից:
Ընդհանուր առմամբ նվիրատվության կարգով տրամադրվել է 85 բնակելի տուն և 87 բնակարան, այդ թվում`
– ԼՂՀ Պաշտպանության բանակի ծառայող և պահեստազորի սպաների ընտանիքներին` 67,
– բազմազավակ ընտանիքներին` 25,
– զոհված ազատամարտիկների ընտանիքներին` 8,
– վերաբնակչի կարգավիճակ ստացած ընտանիքներին` 51,
– փախստականի կարգավիճակ ստացած ընտանիքներին` 2,
– Արցախյան պատերազմի 1-ին կարգի հաշմանդամների ընտանիքներին` 1,
– առանց ծնողական խնամքի մնացած անձանց` 4,
– այլ անձանց` 15 անշարժ գույք:
Նոր կառուցվող և վերակառուցվող պետական գույքի գրանցման ընթացքում անընդհատ ծագում են խնդիրներ կապված իրավահաստատող փաստաթղթերի, մասնավորապես քաղաքաշինական փաստաթղթերի (շինարարության թույլտվություն, շահագործման փաստագրման ակտ, շինարարական նախագիծ) կամ նշված փաստաթղթերի բնօրինակների, ինչպես նաև հողհատկացման հիմքերի բացակայության պատճառով, կից հավելվածով ներկայացվում է աշխատակազմի պետական գույքի կառավարման վարչությունում առկա անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության կամ այլ խնդիրների վերաբերյալ տեղեկություններ:
1ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄ ԵՎ ՕՏԱՐՈՒՄ
Պետական գույքի մասնավորեցման ուղղությամբ վարվող քաղաքականության հիմնական նպատակներն են`
- պետական ակտիվների օգտագործման, տնօրինման և տիրապետման արդյունավետության բարձրացմամբ պետական բյուջեի եկամուտների ավելացում, ներդրումների ներգրավում և տնտեսության իրական հատվածում երկարատև կայուն տնտեսական աճի ապահովում,
պետության մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների մրցունակության բարձրացում, դրանց գործունեության ֆինանսատնտեսական ցուցանիշների բարելավում:
Պետական և բաժնետիրական ընկերությունների գույքի մասնավորեցումը և օտարումը
Հաշվետու ժամանակաշրջանում Վարչության մասնավորեցման և օտարման բաժնի կողմից մշակվել և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շրջանառության մեջ են դրվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 21 որոշման նախագիծ, որոնք բոլորն էլ ընդունվել են՝ այդ թվում 18-ը պետական գույքի մասնավորեցման և օտարման, իսկ 3-ը՝ նախկին որոշումներում փոփոխություններ կատարելու մասին: Ըստ օտարման եղանակների դրանց քանակական պատկերը հետևյալն է. մասնավորեցում՝ 1 որոշում՝ օտարում՝ 17 որոշում, այդ թվում՝ ուղղակի վաճառքի ձևով – 16, աճուրդով – 1: Համապատասխան որոշումներով ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել է 1-ը ՝ ընկերության գույքի կազմից առանձնացված կառուցվածքային միավոր և օտարվել են թվով 67 միավոր գույք, որից 5-ը շարժական՝ աճուրդով, և 62-ը անշարժ և շարժական՝ ուղղակի վաճառքի ձևով:
Հաշվետու ժամանակահատվածում աճուրդով վաճառքի է ներկայացվել 8 լոտ, որից 4-ը` հանդիսանում է տրանսպորտային միջոց, մնացած 4-ը՝ այլ շարժական գույքի խմբաքանակներ: Վաճառքի ներկայացված լոտերից վաճառվել է 4-ը, որոնցից 1-ը ՝ տրանսպորտային միջոց, իսկ 3-ը՝ այլ շարժական գույքի խմբաքանակներ :
Հաշվետու ժամանակահատվածում Վարչությունը կնքել է 69 պայմանագիր, որից 1-ը՝ վերաբերվում է պետական գույքի մասնավորեցմանը, իսկ 68-ը՝ օտարմանը:
Նույն ժամանակահատվածում կնքվել է 1 համաձայնագիր՝ նախորդող ժամանակաշրջանում կնքված մասնավորեցման պայմանագրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով կատարված փոփոխությունների վերաբերյալ:
Հաշվետու ժամանակաշրջանում «Պետական գույքի մասնավորեցման 2010-2012 թվականների ծրագրի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով հաստատված պետական գույքի մասնավորեցման ծրագրի ցանկում մնացած 14 ընկերություններից ոչ մեկը չի մասնավորեցվել՝ համապատասխան հայտերի բացակայության պատճառով:
2.2Պետական գույքի մասնավորեցումից, օտարումից և վարձակալությունից ստացված միջոցները
Հաշվետու ժամանակաշրջանում պետական բյուջեով ոչ ֆինանսական ակտիվների օտարումից (մասնավորեցումից) մուտքերը սահմանվել են 20,0 մլն դրամի չափով:
Նույն ժամանակահատվածում պետական գույքի և հողամասի մասնավորեցումից մուտքագրված ընդհանուր գումարը կազմել է 7,6 մլն ՀՀ դրամ, այդ թվում՝ անշարժ գույքից 6,7 և հողամասից 0,9 մլն ՀՀ դրամ, որոնք ամբողջությամբ փոխանցվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե:
Պետական գույքի և հողամասի օտարման գործարքներով ընդհանուր մուտքերը կազմել են 39,6 մլն ՀՀ դրամ, այդ թվում՝ անշարժ և շարժական գույքից 39,3 և հողամասից 0,3 մլն ՀՀ դրամ, որոնք ամբողջությամբ փոխանցվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե:
Նշված գումարների մեջ ներառված են պայմանագրային պարտավորությունները ոչ պատշաճ կատարած սուբյեկտների մասով հաշվարկված և վերջիններիս կողմից վճարված 575 145 ՀՀ դրամ գումարները:
Վերոհիշյալ հոդվածներով պետական բյուջեի մուտքերը ընդամենը կազմել են 47,2 մլն ՀՀ դրամ, կամ սահմանված պլանի 236.0 տոկոսը:
Հաշվետու ժամանակաշրջանում ԼՂՀ կառավարության աշխատակազմի կողմից կնքված վարձակալության պայմանագրերով մուտքերը կազմել են 540,0 հազ. ՀՀ դրամ:
Ծանոթություն՝ տվյալ 2.2 ենթավերնագրում արտացոլված չեն ԼՂՀ կառավարության աշխատակազմի արտաբյուջետային հաշվից փոխանցված, ԼՂՀ պաշտպանության բանակի հաշվեկշռում գտնվող ոչ բնակելի տարածքների և «Ստեփանակերտի օդանավակայան» ՓԲԸ գույքի օտարումից ստացված մուտքերը (184.6 մլն ՀՀ դրամ):
2.3Պայմանագրային պարտավորությունների կատարումը
Վարչության գործառույթների շարքում կարևորվում է մասնավորեցման և օտարման պայմանագրերով գնորդների կողմից ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը:
Նախկինում կնքված պայմանագրերով հաշվետու ժամանակաշրջանի համար ստանձնած պարտավորություններ ունեն թվով 7 գնորդ, որոնց ընդհանուր ներդրումային պարտավորությունները նույն ժամանակահատվածի համար կազմել են 81,4 մլն ՀՀ դրամ, իսկ սոցիալական երաշխիքների ապահովման մասով` 22 աշխատատեղ:
Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցման նոր պայմանագրով պարտավորություն է ստանձնել 1 գնորդ, որի ստանձնած պարտավորությունը հետևյալն է՝ 30,0 մլն ՀՀ դրամ ներդրում, այդ թվում 15,0 մլն դրամ հաշվետու տարում և 7 աշխատատեղերի ստեղծում:
Նշված սուբյեկտներից հաշվետու ժամանակաշրջանում պայմանագրային պարտավորությունների լրիվ կատարման ժամկետը լրացած գնորդներ են հանդիսանում թվով 5-ը, որոնց ընդհանուր ստանձնած պարտավորությունները նույն ժամանակահատվածի համար կազմել է 70,4 մլն ՀՀ դրամ ներդրումների և 22 աշխատատեղ՝ սոցիալական երաշխիքների ապահովման գծով: Տվյալ գնորդներից 1-ը ստանձնած պարտավորությունները կատարել է ամբողջությամբ, իսկ 4-ը չեն կատարել ընդհանրապես:
Հաշվետու ժամանակաշրջանի համար ստանձնած ընդհանուր պարտավորությունների նկարագիրը հետևյալն է.
ներդրումների գծով՝ 96,3 մլն ՀՀ դրամ,
սոցիալական երաշխիքների գծով՝ 22 աշխատատեղ:
Փաստացի կատարողականը հետևյալն է.
ներդրումներ՝ 83,4 մլն ՀՀ դրամ կամ ստանձնածի 86,6 տոկոսը,
աշխատատեղերը՝ չեն ստեղծվել կամ թերակատարվել են 100 տոկոսով:
Նույն ժամանակահատվածում Վարչության վերահսկողությունից ընդամենը հանվել է թվով 7 մասնավորեցման (օտարման) սուբյեկտներ, որոնցից 5-ը՝ պայմանագրային պարտավորությունների ժամկետը լրանալու և դրանք ամբողջությամբ կատարելու, 1-ը՝ պայմանագրային պարտավորությունները վաղաժամկետ լրիվ ավարտելու, 1-ն էլ երկկողմանի համաձայնությամբ պայմանագրի լուծման և գույքի նկատմամբ պետության սեփականության իրավունքի վերականգնման հիմքով:
Ստանձնած ընդհանուր պարտավորությունները ներդրումների մասով կազմել են 651,2 մլն ՀՀ դրամ, իսկ սոցիալական երաշխիքների ապահովման մասով՝ 20 աշխատատեղ: Փաստացի կատարողականը կազմել է 652,9 մլն ՀՀ դրամ և 7 աշխատատեղ:
2.4Աշխատակազմի կողմից և ընդդեմ Աշխատակազմի ներկայացված հայցադիմումները
Հաշվետու ժամանակաշրջանում Վարչությունը իրականացրել է պետական գույքի կառավարման բոլոր գործարքներով ստանձնած պայմանագրային պարտավորությունների պատշաճ կատարման հսկողություն: Վարչության գործառույթների մասով Աշխատակազմի կողմից և ընդդեմ Աշխատակազմի հայցապահանջներ չեն ներկայացվել:
ԼՂՀ կառավարության աշխատակազմի պետական գույքի կառավարման վարչության պետ` Գ. Մարտիրոսյան |
Կատարողներ`
ՊԳԿՎ մասնավորեցման և օտարման բաժին
հեռ. (047) 94-09-03
ՊԳԿՎ հաշվառման և կառավարման բաժին
հեռ. (047) 94-29-14