ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008թ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԵՆՔԵՐՆ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ՏԱՐԱԾՔՆԵՐԸ) «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՏՆOՐԻՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ N 29 ՈՐՈՇՈՒՄ

Պետական գույքի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Պետական ոչ առևտրային կազմակերպություններին (բացառությամբ հանրակրթական դպրոցների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների), պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքերն ու շինությունները (տարածքները) հանձնել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք, որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սեփականություն, հաշվառված են տվյալ պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարումը կամ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարումն իրականացնող լիազորված մարմնի պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում և առկա է այդ հիմնարկի գույքային իրավունքի պետական գրանցումը:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին և համապատասխան պետական մարմինների ու կազմակերպությունների ղեկավարներին` իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված շենքերի ու շինությունների (տարածքների) հանձնման-ընդունման աշխատանքները:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո ապահովել այդ շենքերի ու շինությունների (տարածքների) անհատույց օգտագործման պայմանագրերի կնքման և իրավունքների պետական գրանցման աշխատանքների իրականացումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 29 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1.Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 29-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված պետական սեփականություն հանդիսացող շենքերն ու շինությունները (տարածքները) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը հանձնելու մասին» N 29 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման վերնագրում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմ» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմ» բառերով.
2) որոշման 1-ին կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմ» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմ» բառերով.
3) որոշման 2-րդ և 3-րդ կետերում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարին» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին» բառերով.
4) որոշման 2-րդ կետից հանել «եռամսյա ժամկետում» բառերը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |