ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
Նոյեմբերի 7, 2019
ԱՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԱՃՈՒՐԴԻ, ՈՐԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-ին, ԺԱՄԸ՝ 11:00-ԻՆ,
ԱՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ
ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի 2019 թվականի նոյեմբերի 4-ի, թիվ 208 հրամանով օտարման է ներկայացվում պետական սեփականությունը հանդիսացող գույքը՝ համաձայն ցանկի
Մասնակիցները վաճառվող լոտ(եր)ին կարող են ծանոթանալ սույն ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրվա ժամը 17:00-ն (բացառությամբ շաբաթ և կիրակի օրերից) ընկած ժամանակահատվածում` Արցախի Հանրապետության էկոնոմիկայի եվ արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմում, լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար զանգահարել ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի պետական գույքի կառավարման վարչություն՝ +374 47 94 09 03 հեռախոսահամարով, յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-18:00-ը:
ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի 2019 թվականի նոյեմբերի 4-ի թիվ 208 հրամանով սահմանված գնորդը (հաղթող ճանաչված մասնակիցը)՝
– պարտավորվում է գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարը վճարել գույքի գնի վճարման համար սահմանված ժամկետում` 10 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության արժույթով «Արցախբանկ» ՓԲԸ գտնվող ԱՀ կենտրոնական գանձապետարանի N 223001017340 հաշվի N 915013005011 ենթահաշվին:
– պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առուվաճառքի պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն:
Աճուրդը կանցկացվի դասական (գնի ավելացման) եղանակով:
Աճուրդին կարող են մասնակցել ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինչպես նաև համայնքները, որոնք ընդհուպ մինչև աճուրդին մասնակցության հայտերի ու փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետը՝ աճուրդի բացմանը նախորդող օրվա ժամը 17:00-ը աճուրդային հանձնաժողովին են ներկայացրել (հասցեն` ԱՀ ք. Ստեփանակերտ փողոց Փետրվարի 20-ի շենք 1 սենյակ 216) անհրաժեշտ փաստաթղթեր:
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են՝
– աճուրդի նախավճարի մուծման անդորրագիրը (յուրաքանչյուր նախընտրած լոտի համար), որի չափն է՝ գույքի (լոտի) մեկնարկային գնի 5 տոկոսը,
– աճուրդի մասնակցության վճարը 1000 դրամը, գույքի (լոտի) գնի մեջ չի ներառվում և անկախ աճուրդի արդյունքներից չի վերադարձվում.
– անձնագիրը, իրավաբանական անձինք և համայնքները՝ նաև հիմնադրի (համայնքի ղեկավարի) աճուրդին մասնակցելու լիազորությունները հաստատող փաստաթղթերը (նշելով յուրաքանչյուր նախընտրած լոտի համարը), ինչպես նաև անձնագրի և այդ փաստաթղթերի պատճենները (յուրաքանչյուր նախընտրած լոտի համար):
Վերը նշված փաստաթղթերի առկայության դեպքում աճուրդային հանձնաժողովը մասնակցին տրամադրում է մասնակցի վկայական (ներ):
Աճուրդին չեն կարող մասնակցել այն անձինք, ովքեր օրենքով սահմանված կարգով վաճառվող լոտի նկատմամբ չեն կարող ունենալ սեփականության իրավունք:
Աճուրդին կարող են ներկա գտնվել դիտորդներ` աճուրդի մասնակից չհամարվող այն անձինք, ովքեր վճարել են մուտքի վճար` 3000 դրամ:
Աճուրդի դիտորդի տոմսերը վաճառվում են` աճուրդային հանձնաժողովի կողմից ընդհուպ մինչև աճուրդի սկսվելը:
Աճուրդի մասնակիցների անձնագրի և մասնակցի վկայական(ներ)ի առկայությունը պարտադիր է, լիազորված անձի դեպքում՝ նաև լիազորությունները հաստատող փաստաթղթերը:
Նախքան աճուրդի սկսվելը՝ աճուրդային հանձնաժողովը գրանցում է մասնակիցներին և յուրաքանչյուր մասնակցին տրամադրում է հերթական համար:
Աճուրդը վարում է աճուրդավարը: Աճուրդավարը մասնակիցներին առաջարկում է մեկնարկային գնով գնել լոտը: Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի, նախքան աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածը, ներկայացնել նոր գնային հայտ /բարձրացնելով իր մասնակցության քարտը/, որը պետք է գերազանցի մասնակիցների կատարած նախորդ գնային հայտը` նվազագույնը հավելման (քայլի) չափով: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդի հաղթած մասնակից (գնորդ): Եթե մի քանի մասնակից միաժամանակ գնային հայտ են ներկայացրել հավասար չափով, որից հետո ավելի բարձր գնային հայտ չի ներկայացվել, ապա աճուրդի հաղթած մասնակից է համարվում վիճակահանության արդյունքներով ընտրված մասնակիցը:
Աճուրդավարի կողմից աճուրդի հաղթող համարված մասնակիցը (գնորդը) տեղում վճարում է իր կողմից առաջարկված գնի 5 տոկոսը և ստորագրում արձանագրությունը աճուրդի արդյունքների մասին: Հաղթող ճանաչված մասնակիցը (գնորդը) արձանագրության ստորագրման օրվանից սկսած 10 օրյա ժամկետում պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը, հաշվանցելով նախավճարը և տեղում վճարված առաջարկված գնի 5 տոկոսը՝ աճուրդային հանձնաժողովին ներկայացնելով վճարումը հավաստող անդորրագրերը: Սահմանված ժամկետում վճարումները չկատարելու դեպքում՝ հաղթող ճանաչված մասնակիցը զրկվում է աճուրդի նախավճարից և տեղում վճարված առաջարկված գնի 5 տոկոսից, իսկ լոտի աճուրդը համարվում է չկայացած: Այս դեպքում լոտ(եր)ը վաճառելու նպատակով կազմակերպվում է նոր աճուրդ՝ նույն պայմաններով:
Աճուրդում վաճառված լոտի գոյացած գինը բազային նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափը չգերազանցելու դեպքում՝ հաղթող մասնակիցը աճուրդի արդյունքների մասին արձանագրության ստորագրման օրը վճարում է լոտի ամբողջ գումարը:
Աճուրդում չհաղթող մասնակցին, մուծված նախավճարը վերադարձվում է վերջինիս` 10 աշխատանքային օրվա ընթացքում, գրավոր դիմելուց հետո:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել աճուրդային հանձնաժովին` հեռ. (047) 94 09 03, կամ դիմել ԱՀ ք. Ստեփանակերտ փողոց Փետրվարի 20-ի շենք 1 սենյակ 216 հասցեով, կամ այցելել guyq.nkrgov.am կայքէջը:
Հնարավոր փոփոխություններն ու լրացումները կհրապարակվեն այն ձևով, ինչպես կատարվել է աճուրդի մասին սույն հրապարակային ծանուցումը:
Ց Ա Ն Կ
ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ