ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2015 թվականի
ապրիլի 20-ին
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Օրենքի գործողության ոլորտը |
- Uույն օրենքը կարգավորում էպետականգրանցման և պետական հաշվառման բնագավառում առաջացող հարաբերությունները, սահմանում է պետական գրանցման և պետական հաշվառման վարչական վարույթների առանձնահատկությունները, պետական գրանցումը և պետական հաշվառումն իրականացնող մարմնի իրավասությունը, պետական միասնական գրանցամատյանում պահպանվող տեղեկատվության ծավալը և տեղեկատվության տրամադրման պայմաններն ու կարգը:
- Իրավաբանականանձանց առանձին տեսակների, դրանց մասնաճյուղերի ու ներկայացուցչությունների, հիմնարկների, ինչպես նաև այդպիսի օտարերկրյա կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների պետական գրանցման առանձնահատկությունները սահմանվում են այլ օրենքներով:
- Սույն օրենքը չի տարածվումիրավաբանական անձ համարվող համայնքներիպետական գրանցման վրա:
Հոդված 2. |
Պետական գրանցման և պետական հաշվառման մասին օրենսդրությունը |
- Պետականգրանցման և պետական հաշվառման ոլորտում ծագող իրավահարաբերությունները կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով:
- Եթեիրավաբանականանձանց առանձին տեսակներին վերաբերող հատուկ օրենքներով սահմանված ենպետական գրանցման կամ պետական հաշվառման ավելի երկար ժամկետներ, պետական գրանցման ևպետական հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերի այլ ծավալ, գրանցման գործընթացի այլ կարգ, քան սույն օրենքով, ապա կիրառվում են այդ օրենքներով սահմանված նորմերը:
- Սույն օրենքով սահմանված կարգովպետականգրանցման, պետական հաշվառման կամ տեղեկատվության տրամադրման գործառույթների վրա չեն տարածվում «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությամբ և 3-րդ մասի առաջին նախադասությամբ սահմանված պահանջները:
Հոդված 3. |
Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
- Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) փաստաթուղթ՝ թղթային կրիչի վրա կամ էլեկտրոնային ձևով պահպանվող կամ ներկայացվող տեղեկատվություն.
2) էլեկտրոնային կրիչ՝ մագնիսական սկավառակ, մագնիսական ժապավեն, լազերային սկավառակ, կիսահաղորդչային և այլ նյութական կրիչներ, որոնք օգտագործվում են էլեկտրոնային կամ այլ տեխնիկական միջոցներով տեղեկատվության գրանցման և պահպանման համար.
3) գործակալություն՝ իրավաբանական անձանց պետական գրանցում, իրավաբանական անձանցառանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմին.
4) սպասարկման գրասենյակ` գործակալության բաժին կամ առանձին նստավայր, որն իրականացնում էիրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատեր հաշվառված անձանց պետական հաշվառման ռեգիստրի գործառույթների իրականացման համար դիմումների ընդունումը և այդ գործառույթների միջոցով կազմված փաստաթղթերի տրամադրումը, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված դեպքերում դիմումատուներին գրանցման գործընթացի վերաբերյալ առաջնային խորհրդատվության տրամադրումը.
5) ծածկագիր` թվերի և տառերի համակցություն, որը տրվում է դիմողին, և որի միջոցով հնարավոր է հետևել համապատասխան դիմումի ընթացքին և ստանալ դրա արդյունքները, ներառյալ` գրանցումը կամ հաշվառումը կատարելը հավաստող էլեկտրոնային փաստաթուղթը կամ գրանցման կամ հաշվառման մերժման տեքստը.
6) տեղեկատվական համակարգ՝ էլեկտրոնային փաստաթղթերի նախապատրաստման, առաքման, ստացման, պահպանման կամ այլ տիպի ապարատածրագրային մշակման, ինչպես նաև պետական միասնական գրանցամատյանի վարման համակարգ, որի միջոցով գործակալությունը իրականացնում է պետական գրանցումը և պետական հաշվառումը.
7) պետական միասնական գրանցամատյան (նաև գրանցամատյան)՝ էլեկտրոնային փաստաթուղթ, որը պարունակում է սույն օրենքով նախատեսված տեղեկությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանականանձանց հաշվառված բոլոր առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձանց վերաբերյալ.
8) վճար` դրամական միջոց, որը սույն օրենքով նախատեսված դեպքերում վճարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից հավելյալ մատուցվող ծառայությունների դիմաց.
9) գրառում՝ գրանցամատյանում տեղեկատվության ավելացման կամ լրացման գործընթաց, որը ներառում է արդեն գրառված տեղեկատվության փոփոխությունների մասին տեղեկատվության ավելացումը և լրացումը.
10) պետական գրանցում՝ ներառում է իրավաբանական անձանց պետական գրանցումը, փոփոխություններիպետական գրանցումը և լուծարման պետական գրանցումը.
11) իրավաբանական անձի պետական գրանցում՝ նոր ստեղծվող իրավաբանական անձի իրավունակության ճանաչումը պետության կողմից.
12) փոփոխությունների պետական գրանցում՝ գրանցամատյանում գրառված տեղեկությունների որևէ փոփոխության ճանաչումը պետության կողմից.
13) լուծարման պետական գրանցում՝ իրավաբանական անձի գոյության դադարման փաստի ճանաչումը պետության կողմից.
14) պետական հաշվառում՝ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառումը և իրավաբանական անձանցառանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների պետական հաշվառումը.
15) անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառում՝ ֆիզիկական անձի` որպես անհատ ձեռնարկատիրոջ իրավունակության և գործունակության ճանաչումն է պետության կողմից, ինչպես նաև գրանցամատյանում անհատ ձեռնարկատիրոջ վերաբերյալ տեղեկությունների փոփոխությունների ճանաչումը պետության կողմից.
16) իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանման պետական հաշվառում՝իրավաբանական անձի նոր ստեղծվող առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի գոյության ճանաչումը պետության կողմից.
17) կանոնադրական կապիտալ՝ տարբեր տեսակի իրավաբանական անձանց համար սահմանված պարտատերերի շահերը երաշխավորող ընկերության գույքի նվազագույն չափը.
18) մասնակից՝ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող անձ, հասարակական միավորման, իրավաբանական անձանց միության անդամ.
19) հիմնադիր՝ մինչև իրավաբանական անձի պետական գրանցման պահը իրավաբանական անձի հիմնադիր ժողովին մասնակցած, իրավաբանական անձ հիմնադրելու մասին որոշում ընդունած ֆիզիկական կամիրավաբանական անձ.
20) հանձնաժողով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը:
Գ Լ ՈՒ Խ 2
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 4. |
Պետական գրանցման և պետական հաշվառման նպատակը |
- Պետականգրանցման և պետական հաշվառման նպատակն է տեղեկատվության հավաքման, մշակման և տրամադրման, իրավաբանական փաստերի հաստատման, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ գործողությունների միջոցով նպաստել`
1) առևտրային կազմակերպությունների հիմնադիրների, մասնակիցների, կառավարման մարմինների անդամների, առևտրային կազմակերպությունների հետ իրավահարաբերությունների մեջ գտնվող անձանցիրավունքների և շահերի պաշտպանվածությանը.
2) ոչ առևտրային կազմակերպությունների մասնակիցների, շահառուների, դոնորների իրավունքների և շահերի պաշտպանվածությանը.
3) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տնտեսական, սոցիալական և այլ ոլորտներում արդյունավետ քաղաքականության մշակմանը:
Հոդված 5. |
Գործակալություն ներկայացվող տեղեկատվության արժանահավատության կանխավարկածը |
- Պետականգրանցման կամ պետական հաշվառման համար դիմած անձի կողմից ներկայացված տեղեկատվությունը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի, գործակալությունը համարում է արժանահավատ:
- Գործակալությունը, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի, գործակալություն ներկայացվող տեղեկությունների ճշտության ստուգում չի իրականացնում և պատասխանատվություն չի կրում դրա հետևանքով առաջացած հնարավոր որևէ վնասի համար: Սույն մասով նախատեսված պատասխանատվության սահմանափակումը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ գործակալության աշխատակիցը գիտեր կամ ակնհայտորեն պարտավոր էր իմանալ փաստաթղթերի կեղծ լինելումասին:
- Անձանցկողմից գործակալություն ներկայացված տեղեկատվությունը կարող է համարվել անարժանահավատ, եթե կա դա փաստող ապացույց կամ այլ անձանց ներկայացրած տեղեկատվություն:
- Դիմող անձը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում սխալ տեղեկատվություն տրամադրելու, ինչպես նաև իր տրամադրած սխալ տեղեկատվության հետևանքով առաջացած վնասի համար:
Հոդված 6. |
Գրանցամատյանում պահվող տվյալների հրապարակայնությունը |
- Պետականմիասնական գրանցամատյանում պահպանվող տեղեկատվությունը հրապարակային է, բացառությամբ ֆիզիկական անձանց անձնագրային տվյալների, հանրային ծառայությունների համարանիշի և նրանց բնակության հասցեների մասին տեղեկատվության:
- Տեղեկատվությունը, ինչպես նաև գրանցամատյանից քաղվածքները տրամադրվում են սույն օրենքով նախատեսված կարգով:
Հոդված 7. |
Գրանցման համակարգի միասնականության սկզբունքը |
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործում էպետականգրանցման և պետական հաշվառման միասնական համակարգ: Գործակալության ցանկացած սպասարկման գրասենյակից կամ սույն օրենքով նախատեսված՝ սպասարկման գրասենյակի գործառույթներ իրականացնող լիազորված ցանկացած անձի միջոցով, ինչպես նաև առցանց կարելի է իրականացնել պետական գրանցում և պետական հաշվառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ցանկացած վայրում գործունեություն ծավալելու նպատակով:
Հոդված 8. |
Գրանցամատյանի տվյալների արդիականացման և փոխօգնության սկզբունքը |
- Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից վարվող տվյալների այլ բազաներում պահվող տվյալները ենթակա են գրառման նաև գրանցամատյանում, ապա այլ տվյալների բազաներում գրառված տեղեկատվության փոփոխման դեպքում համապատասխան տեղեկատվությունը ինքնաշխատ կերպով արդիականանում է նաև գործակալության տվյալների բազայում՝ առանց անձի հավելյալ դիմումի կամ պահանջի:
- Համապատասխան տվյալների բազաների ցանկը և ինքնաշխատ կերպով արդիականացման ենթակա տվյալների ցանկը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝ ելնելով այդպիսի արդիականացման տեխնիկական հնարավորությունից:
Հոդված 9. |
Գրանցամատյանի և գրանցման էլեկտրոնային լինելը |
- Գործակալությունումպետականգրանցման և պետական հաշվառման գործընթացներն ամբողջությամբ էլեկտրոնային են:
- Գործակալության կողմից իրականացվող գործառույթների հետ կապված փաստաթղթերը, ներառյալ` գրանցամատյանից տրամադրվող քաղվածքները,պետականգրանցման և պետական հաշվառման մերժմանմասին որոշումները և այլ փաստաթղթեր կազմվում են էլեկտրոնային փաստաթղթերի ձևով:
- Էլեկտրոնային փաստաթղթերը ուղարկվում են դիմողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեին, ինչպես նաև հասանելի են դառնում համացանցում՝ համապատասխան ծածկագիրը տեղեկատվական համակարգ մուտքագրելու պայմանով:
- Դիմողի պահանջով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած չափով վճար վճարելու պայմանով, իսկ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում առանց վճարման անձին տրվում է էլեկտրոնային փաստաթղթի արտատպումը (պատճենը): Այս դեպքում պատճենի իսկությունը հավաստվում է պատճենի վրա դրված` գործակալության համապատասխան աշխատակցի ստորագրությամբ:
- Դիմողի`իրավաբանական անձի լիազորված անձի կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի պահանջովպետական գրանցման և պետական հաշվառման յուրաքանչյուր դեպքի համար, ինչպես նաև տարեկան մեկ անգամ էլեկտրոնային փաստաթղթերի և գրանցամատյանից քաղվածքի թղթային կրիչի վրա հաստատված պատճենը տրամադրվում է անվճար:
Հոդված 10. |
Պետական տուրքը և գործակալության կողմից հավելյալ գործառույթների իրականացման վճարովիությունը |
- Սույն օրենքով նախատեսվածպետականգրանցումների, պետական հաշվառումների և այլ ծառայությունների մատուցման համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:
- Պետականգրանցման կամ պետական հաշվառման գործընթացն օրենքով սահմանված ժամկետներից արագ իրականացնելու համար, ինչպես նաև անձանց իրավունքների իրականացման համար ոչ պարտադիր գործառույթների համար կարող են սահմանվել համապատասխան վճարներ: Վճարի դիմաց մատուցվող ծառայությունների տեսակների ամբողջական ցանկը և պայմանները, ինչպես նաև համապատասխան վճարի չափը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
- Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված`անձանցիրավունքների իրականացման համար ոչ պարտադիր գործառույթներ են մասնավորապես էլեկտրոնային փաստաթղթերի թղթային կրիչի վրա հաստատված պատճենների տրամադրումը, նվազագույն անհրաժեշտ քանակից ավել քանակով կանոնադրությունների բնօրինակների թղթային կրիչի վրա կամ դրանց հաստատված պատճենների պատրաստումը և վերանայումը և այլն:
Գ Լ ՈՒ Խ 3
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հոդված 11. |
Գործակալությունը |
- Պետականգրանցումը և պետական հաշվառումն իրականացնում է գործակալությունը:
- Գործակալությունը գլխավորում է գործակալության պետը:
- Գործակալության պետին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարը` օրենքով սահմանված կարգով:
- Գործակալությունը գործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի, սույն օրենքի, այլ օրենքների և իրավական ակտերի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատած կանոնադրության հիման վրա:
- Գործակալության գործունեության հետ կապված ծախսերի ֆինանսավորումն իրականացվում էպետականբյուջեի միջոցների, ինչպես նաև արտաբյուջետային ֆոնդի և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:
- Գործակալության կառուցվածքը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 12. |
Գործակալության գործառույթները պետական գրանցման և պետական հաշվառման կազմակերպման գործում |
- Գործակալությունը`
1) կազմակերպում և իրականացնում է պետական գրանցման և պետական հաշվառման գործընթացները.
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տեղեկություններ է հրապարակում իրավաբանական անձանց գրանցման և լուծարման մասին.
3) իրականացնում է իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանի վարումը.
4) սահմանված կարգով տրամադրում է տեղեկություններ պետական միասնական գրանցամատյանից, ինչպես նաև իրավաբանական անձանց կանոնադրությունների պատճենները.
5) օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրականացնում է լրատվության միջոցների հաշվառումը.
6) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
- Գործակալությունը պարտավոր էանձանցհամար պայմաններ ստեղծել գործակալության գործունեությանն առնչվող օրենքներին և իրավական այլ ակտերին ծանոթանալու համար: Այդ նպատակով գործակալության բոլոր սպասարկման գրասենյակներում, ինչպես նաև գործակալության պաշտոնական կայքում տեղակայվում ենպետական գրանցման և պետական հաշվառման գործընթացը կարգավորող բոլոր իրավական ակտերը:
- Գործակալության սպասարկման գրասենյակների գործառույթները կարող են իրականացվել նոտարների կողմից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում և կարգով:
Հոդված 13. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարությունը |
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարությունը կազմակերպում և մեթոդական ղեկավարություն է իրականացնում գործակալության գործունեության նկատմամբ:
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարությունը`
1) հաստատում է պետական միասնական գրանցամատյանի տեղեկություններից օգտվելու կարգը, ներառյալ`պետական միասնական գրանցամատյանից տրամադրվող քաղվածքների ձևերը.
2) հաստատում է պետական գրանցման և պետական հաշվառման համար օգտագործվող նմուշային փաստաթղթերի ձևերը.
3) սահմանում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատեր հաշվառված անձանց արխիվային գործերի վարման և պահպանության կարգը.
4) հաստատում է գրանցման վարույթի լսումների և գրավոր ընթացակարգի կիրառման կարգը.
5) օրենքով սահմանված դեպքերում հաստատում է իրավաբանական անձանց կողմից պետական ռեգիստր ներկայացվող տարեկան հաշվետվությունների ձևերը և դրանք ներկայացնելու կարգը.
6) իրականացնում է վերադասության կարգով գործակալության դեմ բերված վարչական բողոքների քննումը.
7) իրականացնում է պետական գրանցման և պետական հաշվառման գործառույթների իրագործման նկատմամբ վերահսկողությունը.
8) ներկայացնում է գործակալությունը դատարանում գործակալության գործողությունների կամ անգործության դեմ բերված բողոքների քննման ժամանակ.
9) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
Գ Լ ՈՒ Խ 4
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 14. |
Գործակալություն դիմելու կարգը |
- Գործակալություն փաստաթղթեր ներկայացնելու օրը գործակալությունում դիմումի ստացման ամսաթիվն է:
- Գործակալություն դիմումներ և դիմումին կից փաստաթղթեր կարող են ներկայացվել էլեկտրոնային փաստաթղթի ձևով, ինչպես նաև սույն օրենքով սահմանված կարգով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում՝ նաև թղթային կրիչի վրա:
- Պետականգրանցման կամ պետական հաշվառման համար դիմող «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի իմաստով տնտեսավարող սուբյեկտները պարտավոր են մինչև սույն օրենքով սահմանված կարգով գրանցման համար դիմելը, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 8-րդ և 9-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում համակենտրոնացման հայտարարագիր ներկայացնել հանձնաժողով:
- Պետականտուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելու պարտականությունը համարվում է պատշաճ կատարված, երբ դիմողը`
1) ներկայացնում է բանկի կամ վճարահաշվարկային ծառայություններ մատուցող այլ կազմակերպության տված անդորրագրի պատճենը կամ հաստատված վճարման հանձնարարականը.
2) ներկայացնում է համապատասխան գանձապետական հաշվին փոխանցումը հավաստող համապատասխան կոդը՝ տրամադրված վճարահաշվարկային ծառայություններ իրականացնող կազմակերպության կողմից, կամ
3) կատարում է վճարում պլաստիկ քարտի կամ վիրտուալ պլաստիկ քարտի տվյալները տեղեկատվական համակարգ մուտքագրելու միջոցով:
- Եթե սույն օրենքով նախատեսված դեպքերումպետականհաշվառում կամ պետական գրանցում կատարելու համար գործակալություն է դիմում լիազորված անձ, ապա օրենքով նախատեսված փաստաթղթերին կից ներկայացվում են նաև համապատասխան լիազորագիր և անձը հաստատող փաստաթուղթ: Լիազորագրի նոտարական վավերացում չի պահանջվում:
Հոդված 15. |
Գործակալություն փաստաթղթեր ներկայացնելը |
- Գործակալություն ներկայացվող փաստաթղթերը պետք է բավարարեն հետևյալ պահանջները.
1) թղթային կրիչի վրա ներկայացվող մեկ թերթից ավելի ծավալ ունեցող փաստաթղթի, այդ թվում` փաստաթղթի պատճենի թերթերը պետք է լինեն համարակալված և կարված, որը պետք է ապահովի փաստաթղթի ամբողջականությունը.
2) փաստաթղթերում պետք է նշված լինեն դրանք կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը.
3) փաստաթղթերը չպետք է պարունակեն ջնջումներ կամ էական վնասվածքներ, հավելագրումներ, դատարկ և հետագայում լրացման համար նախատեսված չլրացված մաuեր, չծանոթագրված ուղղումներ.
4) փաստաթղթերի տեքստը պետք է գրված լինի պարզ, հստակ և ընթեռնելի.
5) միաժամանակ հայերեն և oտար լեզվով ներկայացվող փաստաթղթերի տեքստերը պետք է շարադրվեն իրար հետևից կամ իրար կողքի այն պայմանով, որ իրար հետևից տեքստերի շարադրման դեպքում վերևում զետեղվում է հայերեն տեքստը, ընդ որում` տեքստերի միջև հակասության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տեքստին.
6) փաստաթուղթը պետք է նշում պարունակի այն հաստատելու մասին կամ ձևակերպված լինի այն հաստատող փաստաթղթի հետ մեկ փաստաթղթի տեսքով.
7) կանոնադրությունը (կանոնադրության փոփոխությունները) պետք է նշում պարունակի հաստատման, ներկայացված օրինակների քանակի և օրինակի հերթական համարի մասին: Կանոնադրության փոփոխությունը կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը պետք է նշում պարունակի նաև իրավաբանական անձի պետականգրանցման տվյալների և պետական գրանցում ստացած վերջին կանոնադրության պետական գրանցման օրվամասին.
8) իրավաբանական անձի ներկայացրած փաստաթղթի պատճենը պետք է բավարարի սույն հոդվածի 1-ին մասի 1-7-րդ կետերով սահմանված պահանջները և պետք է վավերացվի իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կողմից, եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով և այլ օրենքներով վավերացման այլ կարգ սահմանված չէ: Պատճենը պետք է բովանդակի վավերացման տարին, ամիսը, ամսաթիվը, գործադիր մարմնի ղեկավարի ստորագրությունը: Անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի ներկայացրած փաստաթղթի պատճենը պետք է վավերացվի սույն կետով սահմանված կարգով՝ փաստաթղթեր ներկայացնող անձի կողմից:
Հոդված 16. |
Էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը գործակալություն ներկայացնելը |
- Էլեկտրոնային փաստաթղթերը կազմվում և ներկայացվում են տեղեկատվական համակարգի միջոցով: Տեղեկատվական համակարգի միջոցով ներկայացվող փաստաթղթերին առաջադրվող պահանջները, հաշվի առնելով էլեկտրոնային փաստաթղթերի առանձնահատկությունները, պետք է համապատասխանեն սույն օրենքի 15-րդ հոդվածի պահանջներին:
- Տեղեկատվական համակարգի միջոցով փաստաթղթերի պատճենները գործակալություն՝ նախնական ուսումնասիրության ներկայացնելու կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 17.
|
Պետական գրանցման կամ պետական հաշվառման գործընթացի համար գործակալություն ներկայացվող փաստաթղթերի բովանդակությանը առաջադրվող պահանջները |
- Պետականգրանցման կամ պետական հաշվառման համար գործակալություն ներկայացվող դիմումը պետք է բովանդակի`
1) դիմողի անունը, ազգանունը (իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը).
2) դիմող ֆիզիկական անձի անձնագրի կամ նույնականացման քարտի (այսուհետ` անձնագիր) տվյալները, բնակության կամ հաշվառման հասցեն, իրավաբանական անձի գրանցման համարը և գտնվելու վայրը.
3) նշում, որ դիմումը ներկայացվում է գործակալություն.
4) ներկայացվող պահանջը.
5) դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը.
6) դիմումը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը.
7) դիմող ֆիզիկական անձի ստորագրությունը կամ դիմող իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ լիազորված անձի ստորագրությունը:
- Դիմում ներկայացնելու պահանջը համարվում է պատշաճ կատարված նաև այն դեպքում, երբ անձը գործակալություն է ներկայացնում դիմում լրացնելու համար անհրաժեշտ տեղեկատվություն կամ այդ տեղեկատվությունը պարունակող փաստաթղթեր (անձնագիր, հանրային ծառայությունների համարանիշի տեղեկանք կամ սոցիալական քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալումասինտեղեկանք) և ստորագրում է գործակալության պատրաստած դիմումը:
- Էլեկտրոնային եղանակով տեղեկատվական համակարգի միջոցովպետականգրանցման կամ պետականհաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու դեպքում դիմում ներկայացնելու պահանջը համարվում է կատարված, եթե անձը տեղեկատվական համակարգում համացանցի միջոցով լրացնում է դիմումի համար անհրաժեշտ տեղեկատվությունը և փաստաթուղթը հաստատում է էլեկտրոնային ստորագրության միջոցով:
- Սույն օրենքի համաձայն ներկայացվող դիմումներում, կախված հայցվող գործողության տեսակից, լրացման ենթակա հավելյալ տվյալների ցանկը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը, որը, սակայն, չի կարող ավելին լինել, քան դիմողին նույնականացնելու, ինչպես նաևպետականգրանցման ևպետական հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերը պատրաստելու համար անհրաժեշտ տեղեկությունները:
- Եթե օրենսդրությամբ որևէ հաշվառում կամ գրանցում կատարելու համար նախատեսված է լիազոր կամ այլ մարմնի որոշում ներկայացնելու պահանջ, ապա այդ որոշումները կարող են ունենալ հետևյալ ձևերը.
1) նիստի, ժողովի, համագումարի, օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ սահմանված այլ մարմնի (այսուհետ` նիստ) արձանագրություն (այսուհետ` Արձանագրություն).
2) որոշում, եթե օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ տվյալ հարցով (հարցերով) որոշումներ ընդունելու լիազորությունները վերապահված են մեկ անձի: Եթե օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ տվյալ հարցով (հարցերով) որոշումներ ընդունելու լիազորությունները վերապահված են մեկիրավաբանական անձի, ապա տվյալ անձի որոշումները կարող են ունենալ սույն մասի 1-4-րդ կամ 7-րդ կետերով նախատեսված ձևերից որևէ մեկը.
3) համատեղ որոշում, եթե օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ տվյալ հարցով (հարցերով) որոշումներ ընդունելու լիազորությունները վերապահված են երկու կամ ավելի անձանց կամ մարմինների.
4) հրաման.
5) դատարանի որոշում.
6) դատարանի վճիռ.
7) օրենքով սահմանված այլ ձևեր:
- Արձանագրությունը պետք է բովանդակի տեղեկություններ՝
1) նիստի գումարման օրվա և վայրի մասին.
2) Արձանագրության կազմման օրվա մասին.
3) նիստի աշխատանքներին մասնակցելու իրավունք ունեցող անձանց (այդ թվում՝ ձայնի իրավունք ունեցողների) մասին (եթե առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանցվերաբերյալ օրենքներով այլ բան նախատեսված չէ).
4) նիստի աշխատանքներին մասնակցած անձանց մասին (եթե առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ օրենքներով այլ բան նախատեսված չէ).
5) նիստի օրակարգը.
6) քվեարկության դրված հարցերը, քվեարկության արդյունքները, ընդունված որոշումները.
7) այլ տեղեկություններ, եթե այդպիսի պահանջ սահմանված է առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ օրենքներով, այլ օրենքներով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ:
- Արձանագրությունից քաղվածքը պետք է պարունակի սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված բոլոր տեղեկությունները, բացառությամբ նույն մասի 5-րդ և 6-րդ կետերով սահմանված տեղեկությունների, որոնք քաղվածքը կարող է բովանդակել մասամբ: Քաղվածքը պետք է պարունակի տեղեկություններ արձանագրությունը ստորագրածանձանց(այդ թվում` հատուկ կարծիք ներկայացրած անձանց) մասին:
- Եթե օրենքով պահանջվում է ներկայացնել որևէ փաստաթղթի պատճենը, ապա պատճենի համապատասխանությունը բնօրինակին պետք է հավաստվիիրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի ստորագրությամբ՝ ստորագրության ամսաթվի նշումով կամ նոտարական կարգով:
- Եթե անձը փաստաթղթերը գործակալություն ներկայացնելիս օգտվում է սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված փաստաթղթերի նմուշային ձևերից, ապա համապատասխան փաստաթղթերը ներկայացնելու պահանջը համարվում է կատարված, երբ անձը գործակալություն է ներկայացնում նմուշային ձևերը լրացնելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը, և փաստաթղթերը ստորագրվում են օրենքով նախատեսված համապատասխանանձանցկողմից: Նշված փաստաթղթերը ստորագրելով` անձինք անվերապահորեն հրաժարվում են գործակալության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ փաստաթղթերի ձևակերպումների և բովանդակության վերաբերյալ որևէ պահանջ ներկայացնելու իրավունքից:
- Եթե անձը համացանցում գործակալության պաշտոնական կայքի միջոցով փաստաթղթերն անմիջապես տեղեկատվական համակարգ ներմուծելիս օգտվում է սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված փաստաթղթերի նմուշային ձևերից, ապա փաստաթղթեր ներկայացնելու պահանջը համարվում է պատշաճ կերպով կատարված, երբ անձը գործակալության պաշտոնական կայքի միջոցով անմիջապես տեղեկատվական համակարգում լրացնում է անհրաժեշտ տեղեկատվությունը, և օրենքով նախատեսված համապատասխան անձինք հաստատում են ներկայացված փաստաթղթերը էլեկտրոնային ստորագրությունների միջոցով: Նշված փաստաթղթերը ստորագրելով` անձինք անվերապահորեն հրաժարվում են գործակալության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ փաստաթղթերի ձևակերպումների կամ բովանդակության վերաբերյալ որևէ պահանջ ներկայացնելու իրավունքից:
- Պետականգրանցման և պետական հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերի, ինչպես նաև կանոնադրության նմուշային ձևերը և դրանց լրացման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարը: Գործակալությունը նմուշային ձևերը անձանց տրամադրում է սպասարկման գրասենյակում: Դրանք պետք է ներդրվեն նաև տեղեկատվական համակարգում՝ սպասարկման գրասենյակում գործակալության աշխատակցի կողմից, ինչպես նաև համացանցի միջոցով ցանկացած այլ անձի կողմից էլեկտրոնային փաստաթղթեր կազմելու նպատակով:
- Սույն հոդվածի պահանջները չբավարարող փաստաթղթերը, բացառությամբ սույն օրենքի 19-րդ հոդվածով սահմանված դեպքերի, գործակալությունը վերադարձնում է առանց քննարկման:
Հոդված 18. |
Պետական գրանցման և պետական հաշվառման համար դիմող անձանց օգնություն ցուցաբերելը |
- Եթե դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա գործակալությունը դիմողին սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետում առաջարկում է համալրել այդ ցանկը:
- Գործակալությունը պարտավոր է ֆիզիկականանձանցպարզաբանումներ տալ դիմումով առաջադրվող հարցի կապակցությամբ պետական գրանցման և պետական հաշվառման հետ կապված նրանց իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ, օժանդակել դիմումի ձևակերպմանը:
- Եթե դիմողն ընտրում է օգտվել սույն օրենքի հիման վրա սահմանված նմուշային տեքստերից, տիպային ձևերից, սահմանված նմուշներից, ապա գործակալության աշխատակիցները պարտավոր են աջակցել քաղաքացուն լրացնել ձևաթղթերը, իսկ դրանց տեղեկատվական համակարգի միջոցով լրացվելու դեպքում նաև կազմել դրանք` հիմք ընդունելով դիմողի տրամադրած տեղեկատվությունը և փաստաթղթերը:
Հոդված 19. |
Պետական գրանցման և պետական հաշվառման վարույթի ժամանակ գործում առկա թերությունները վերացնելը |
- Պետականգրանցման կամ պետական հաշվառման համար դիմողների ներկայացրած փաստաթղթերում սխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ հայտնաբերելու դեպքում գործակալությունը պարտավոր է այդ փաստաթղթերը ներկայացնողների ուշադրությունը հրավիրել դրանց վրա` շտկելու նպատակով:
- Եթե դիմումում կամ կից ներկայացված փաստաթղթերում առկա են ձևական սխալներ, որոնք կարող են շտկվել, ապա գործակալության աշխատակիցը դրանք մատնացույց է անում դիմողին` նրան հնարավորություն ընձեռելով շտկելու այդ սխալները:
- Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դրույթները չեն կիրառվում փաստաթղթերում տեղ գտած այնպիսի սխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ շտկելու կամ այլ թերություններ վերացնելու նկատմամբ, որոնք շտկելու կամ վերացնելու իրավունքն օրենքով վերապահված է այդ փաստաթղթերն ընդունած կամ տված մարմիններին:
Հոդված 20. |
Պետական գրանցման ընթացքում լսումների առանձնահատկությունները |
- Պետականգրանցման վարույթները, որպես կանոն, իրականացվում են առանց լսումների՝ որոշումներն ընդունելով ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ:
- Գրանցմանգործընթացում իրականացվում են լսումներ, երբ առկա է այլ անձի գրավոր դիմում կամ հաստատված աղբյուր ունեցող այլ տեղեկություն, որը վիճարկում է պետական գրանցման համար էական որևէ փաստի գոյությունը կամ հավաստիությունը, բացառությամբ սույն հոդվածի 23-րդ մասով նախատեսված դեպքերի: Լսումները կարող են իրականացվել ինչպես որևէ անձի դիմումի հիման վրա, այնպես էլ գործակալության համապատասխան որոշման հիման վրա:
- Լսումների միջոցով կարող են պարզվել և լսումների ժամանակ քննարկման առարկա դառնալ բացառապեսպետականգրանցմանվարույթի համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները:
- Լսումներ իրականացնելու հիմքերի առկայության դեպքում գործակալությունը ընդունում է որոշում, որը պետք է պարունակի լսումներ իրականացնելու հիմքերը, լսումների միջոցով պարզելու ենթակա փաստերի շրջանակը, լսումների իրականացման վայրը, ամիսը, օրը, ժամը:
- Լսումներիմասինորոշումը կայացնելու պահից կասեցվում է օրենքով սահմանված գրանցման ժամկետի ընթացքը ոչ ավել, քան քսան օրով, որը կարող է երկարաձգվել ևս տասը օրով, եթե քսանօրյա ժամկետում հնարավոր չի եղել պարզել վիճելի հանգամանքները: Այս դեպքում ընդունվում է պատճառաբանված որոշում:
- Լսումներ իրականացնելումասինորոշումը կազմվում է էլեկտրոնային փաստաթղթի միջոցով և ուղարկվում է դիմող անձի էլեկտրոնային հասցեին: Եթե լսումների իրականացման համար հիմք է ծառայել որևէ անձի դիմումը, ապա որոշումն ուղարկվում է նաև տվյալ անձի էլեկտրոնային փոստի հասցեով:
- Լսումների մասնակիցներն են`
1) պետական հաշվառման կամ պետական գրանցման համար դիմած անձը, սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դիմում բերող անձը.
2) երրորդ անձինք` այն անձինք, որոնց իրավունքները կամ oրինական շահերը կարող են շոշափվել լսումների արդյունքում.
3) այլ անձինք` վկաներ, փորձագետներ, թարգմանիչներ:
- Լսումները բաց են, և դրանց ժամանակ կարող է ներկա լինել ցանկացած անձ:
- Գործակալությունը, ելնելով արդյունավետության սկզբունքից, իրավասու է լսումներից հեռացնել ցանկացած անձի, եթե կգտնի, որ լսումները տվյալ անձի իրավունքների վրա ազդեցություն չեն ունենա, իսկ տվյալ անձի ներկայությունը լսումների ժամանակ խոչընդոտում է լսումների բնականոն ընթացքը:
- Լսումները պետք է իրականացվեն լսումներիմասինորոշման մեջ նշված ժամկետում, որը, սակայն, չի կարող ավելի ուշ լինել, քան լսումների մասին որոշումը ընդունելուց հետո` հնգօրյա ժամկետում:
- Լսումներին որևէ անձի չներկայանալը, անկախ պատճառից, հիմք չէ լսումների հետաձգման համար:
- Լսումներն իրականացվում են նիստի ձևով: Լսումները պետք է ավարտվեն մեկ նիստի ընթացքում: Եթե նիստը չի ավարտվում ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում, ապա նիստը շարունակվում է հաջորդ աշխատանքային օրը՝ աշխատանքային օրվա սկզբից:
- Լսումների միջոցով պարզելու ենթակա բոլոր հանգամանքների քննարկումից հետո գործակալությունը ավարտում է լսումները և վերադառնումգրանցմանվարույթին՝ առանց առանձին ակտի ձևով որոշում ընդունելու:
- Լսումներ իրականացնող մարմինը արձանագրում է քննարկումները:
- Արձանագրությունը պետք է պարունակի`
1) լսումներ իրականացնող մարմնի անվանումը.
2) լսումներ իրականացնելու վայրը, տարին, ամիuը և ամuաթիվը.
3) լսումներին մասնակցած անձանց (երրորդ անձանց, այլ անձանց) անունը և ազգանունը` տվյալ գործում նրանց կարգավիճակի (դիմող, երրորդ անձ, վկա և այլն) նշմամբ.
4) քննարկվող հարցի հանգամանքների բովանդակությունը.
5) լսումների մաuնակիցների և լսումների ժամանակ հանդեu եկող այլ անձանց ելույթների համառոտ շարադրանքը:
- Արձանագրությունը կարող է պարունակել նաև լրացուցիչ տեղեկություններ:
- Եթե քննարկումը կատարվել է ընդմիջումներով, ապա պետք է նշվեն նաև ընդմիջման վերաբերյալ տեղեկությունները: Մի քանի քննարկումներ անցկացնելու դեպքում դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ կազմվում է առանձին արձանագրություն: Արձանագրությանը կարող են կցվել հավելվածներ, այդ թվում` գործում առկա բոլոր փաuտաթղթերի ցանկը` ըuտ դրանք ներկայացրած լսումների մաuնակիցների:
- Գործակալությունը կարող է լսումները փոխարինել գրավոր եղանակով հանգամանքների պարզման ընթացակարգով (այսուհետ՝ գրավոր ընթացակարգ): Գրավոր ընթացակարգը կիրառելու դեպքում գործակալությունն այդմասինընդունում է որոշում՝ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով, որն ուղարկվում է դիմումատուի էլեկտրոնային փոստի հասցեին, բողոք ներկայացրած անձի էլեկտրոնային փոստի հասցեին:
- Որոշումը պետք է նշում պարունակի գրավոր ընթացակարգի կիրառման հիմքերի, ինչպես նաև պարզման ենթակա փաստական հանգամանքներիմասին:
- Որոշման հրապարակման պահից հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, ցանկացած անձ կարող է ներկայացնել գրավոր ապացույցներ որոշման մեջ նշված հանգամանքների վերաբերյալ:
- Գործակալությունը ստանում է բոլոր ներկայացված ապացույցները և դրանց գնահատման միջոցով որոշում կայացնում հանգամանքի հիմնավորված կամ չհիմնավորված լինելումասին, որն էլ պետք է արտացոլվի վարչական վարույթի արդյունքում ընդունված որոշման մեջ:
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարը հաստատում է լսումների և գրավոր ընթացակարգի իրականացման կարգը՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթիմասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի և սույն օրենքի պահանջների հիման վրա:
- Եթե սույն օրենքով կամ այլ օրենքներով սահմանվածպետականգրանցման իրականացման ժամկետը կազմում է ոչ ավել, քան հինգ աշխատանքային օր, ապա պետական գրանցման վարույթներն իրականացվում են առանց լսումների՝ ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ, բացառությամբ սույն հոդվածի 24-րդ մասով նախատեսված դեպքի:
- Որևէ անձի գրավոր դիմումի առկայության դեպքում, որի համաձայնգրանցմաններկայացված փաստաթղթերում զետեղված փաստերը չեն համապատասխանում իրականությանը, գրանցումը մերժելու ակնհայտ հիմքերի բացակայության դեպքում պարտադիր իրականացվում են լսումներ կամ գրավոր ընթացակարգ:
Հոդված 21. |
Գործակալության կողմից պետական գրանցումը կամ պետական հաշվառումը մերժելը, սխալները շտկելը և փաստաթղթերը կրկին գործակալություն ներկայացնելը |
- Սույն օրենքով նախատեսված հիմքերով և կարգով գործակալությունը մերժում էպետականգրանցման կամպետական հաշվառման դիմումը` այդ մասին ընդունելով պատճառաբանված որոշում: Մերժման որոշումը պետք է պարունակի մերժման բոլոր հիմքերը և ներկայացված փաստաթղթերում առկա և գրանցմանը խոչընդոտող բոլոր թերությունները, ինչպես նաև պարունակի հղում կոնկրետ իրավական նորմի վրա, որը հիմք է ծառայել մերժման համար:
- Մերժմանմասինորոշումը կազմվում է էլեկտրոնային փաստաթղթի ձևով, ստորագրվում է գործակալության էլեկտրոնային ստորագրությամբ և ուղարկվում է դիմողի ներկայացրած էլեկտրոնային փոստի հասցեով, ինչպես նաև հասանելի է դառնում համացանցում՝ գործակալության պաշտոնական կայքում համապատասխան գաղտնաբառը մուտքագրելու պայմանով:
- Մերժմանմասինորոշումը համարվում է ընդունված այն դիմողի էլեկտրոնային փոստի հասցեին հասնելու պահից կամ համացանցում հասանելի դառնալու պահից:
- Մերժմանմասինորոշումը ստանալուց հետո դիմողը կարող է երկու աշխատանքային օրվա ընթացքում շտկել սխալները և փաստաթղթերը կրկին ներկայացնել գործակալություն՝ պետական գրանցում կամ պետականհաշվառում կատարելու համար: Եթե նախկինում վճարվել էր պետական տուրք, ապա պետական տուրք կրկին չի վճարվում, և պետական գրանցման կամ պետական հաշվառման դիմումում նշվում են նախկինում ներկայացվածպետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի տվյալները:
- Եթե անձը սույն հոդվածի 4-րդ մասում նշված ժամկետում շտկված կամ լրացված փաստաթղթերը չի ներկայացնումպետականգրանցման կամ պետական հաշվառման, կամ կրկին ներկայացված փաստաթղթերում նույնպես առկա են մերժման հիմքեր, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքի, ապա մերժումը համարվում է վերջնական, և պետական տուրքը չի վերադարձվում: Պետական տուրքը և դրա վճարումը հավաստող փաստաթուղթը, ինչպես նաև մերժման համար հիմք ծառայած փաստաթուղթը անձին չեն վերադարձվում:
- Եթե կրկին ներկայացված փաստաթղթերում առկա ենպետականգրանցումը կամ պետական հաշվառումը մերժելու այնպիսի հիմքեր, որոնք առկա էին փաստաթղթերի առաջին ներկայացման ժամանակ, սակայն դրանցմասին մատնանշված չէր մերժման որոշման մեջ, ապա անձը կարող է կրկին դիմել գործակալություն` սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված կարգով:
Հոդված 22. |
Գործակալությունում փաստաթղթերի պահպանումը |
- Գործակալությունը պահպանում է բոլորպետականգրանցումների և պետական հաշվառումների փաստաթղթերը:
- Իր գործունեությունը դադարեցրածիրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի արխիվային գործը 10 տարի ենթակա է պահպանմանպետական ռեգիստրի գործակալության արխիվում, որից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ենթակա է ոչնչացման: Գրանցամատյանում առկա՝ լուծարված իրավաբանական անձանց մասին տեղեկությունները ենթակա են անժամկետ պահպանման:
- Պետականգրանցման և պետական հաշվառման փաստաթղթերի պահպանության կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարը:
Հոդված 23. |
Գործակալության գործողությունների կամ անգործության բողոքարկումը |
- Պետականգրանցումը կամ պետական հաշվառումը մերժելը, պետական գրանցում կամ պետականհաշվառում կատարելուց խուսափելը, ինչպես նաև տեղեկատվություն տրամադրելուց խուսափելը վերադասության կարգով կարող են բողոքարկվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարին կամ դատարան:
Գ Լ ՈՒ Խ 5
ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԸ ԵՎ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 24. |
Պետական միասնական գրանցամատյանը |
- Պետականմիասնական գրանցամատյանը բաղկացած է պետական հաշվառման և պետական գրանցմանգրանցամատյաններից:
Հոդված 25. |
Անհատ ձեռնարկատեր հաշվառված անձանց պետական հաշվառման գրանցամատյանում գրառվող տեղեկությունները |
- Անհատ ձեռնարկատերեր հաշվառվածանձանցպետական հաշվառման գրանցամատյանում գրառվում են հետևյալ տեղեկությունները.
1) անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի պետական հաշվառման համարը.
2) պետական հաշվառման տարին, ամիսը, ամսաթիվը.
3) անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի հարկ վճարողի հաշվառման համարը.
4) անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի անունը, ազգանունը.
5) անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի անձնագրային տվյալները (սերիան, համարը, երբ և ում կողմից է տրված).
6) անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի հանրային ծառայությունների համարանիշը կամ նշում հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին, ներառյալ` համապատասխան տեղեկանքի համարը, հաշվառման կամ բնակության վայրի հասցեն.
7) որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հասցեն.
8) անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակ(ներ)ը` ըստ տնտեսական գործունեության դասակարգչի.
9) հաշվառումից հանվելու դեպքում` նշում այդ մասին.
10) ներկայացման դեպքում՝ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի հեռախոսահամար(ներ)ը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը և կապի այլ միջոցներ.
11) եթե անհատ ձեռնարկատեր հաշվառվող անձը օտարերկրյա ֆիզիկական անձ է, ապա գրանցամատյանում գրառվում է նաև տվյալ անձի քաղաքացիությունը:
- Եթե որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու համար դիմած անձը նախկինում հաշվառված է եղել որպես անհատ ձեռնարկատեր, ապա նրա հաշվառման տվյալների մեջ ավելացվում են միայն կրկին հաշվառման տարին, ամիսը և ամսաթիվը, ինչպես նաև նախկինում հաշվառման տվյալների համեմատ փոփոխությունները:
Հոդված 26. |
Իրավաբանական անձանց պետական գրանցման գրանցամատյանում գրառման ենթակա տեղեկությունները |
- Իրավաբանականանձանց պետական գրանցման գրանցամատյանում գրառվում են հետևյալ տեղեկությունները.
1) իրավաբանական անձի անվանումը.
2) իրավաբանական անձի պետական գրանցման համարը.
3) պետական գրանցման տարին, ամիսը, ամսաթիվը.
4) հիմնադրման տարին.
5) հիմնադրման եղանակը.
6) իրավաբանական անձի կոդը (ՁԿԴ).
7) իրավաբանական անձի հարկ վճարողի հաշվառման համարը.
8) իրավաբանական անձի կողմից իրականացվող գործունեության հիմնական տեսակ(ներ)ը` ըստ տնտեսական գործունեության դասակարգչի.
9) հիմնադիրների կազմը և տեղեկություններ նրանց վերաբերյալ (ֆիզիկական անձանց դեպքում` անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը կամ նշում հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին և համապատասխան տեղեկանքի համարը, բնակության, հաշվառման վայրի հասցեն, կապի պաշտոնական տվյալները` հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը և կապի այլ միջոցներ, եթե այդպիսիք ներկայացվել են գործակալություն, իրավաբանական անձանց դեպքում` անվանումը, պետական գրանցման համարը, ՀՎՀՀ-ն, գտնվելու վայրը).
10) մասնակիցների կազմը և տեղեկություններ նրանց վերաբերյալ (ֆիզիկական անձանց դեպքում` անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը կամ նշում հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին և համապատասխան տեղեկանքի համարը, բնակության կամ հաշվառման վայրը, կապի պաշտոնական տվյալները՝ հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը և կապի այլ միջոցներ, եթե այդպիսիք ներկայացվել են գործակալություն, իրավաբանական անձանց դեպքում` անվանումը,պետական գրանցման համարը, ՀՎՀՀ-ն, գտնվելու վայրը).
11) մասնակիցների՝ իրավաբանական անձի մասնակից դառնալու, մասնակցության չափի փոփոխության և մասնակցությունը դադարեցնելու տարին, ամիսը, ամսաթիվը.
12) կանոնադրական կապիտալի չափը.
13) կանոնադրական կապիտալում մասնակիցների ներդրումների չափը.
14) իրավաբանական անձի գտնվելու վայրը (փոստային հասցեն).
15) իրավաբանական անձի կապի պաշտոնական տվյալները՝ հեռախոսահամար(ներ)ը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը և կապի այլ միջոցներ, եթե այդպիսիք ներկայացվել են գործակալություն.
16) իրավաբանական անձի գործունեության ժամկետը, եթե այն ստեղծված է որոշակի ժամանակով.
17) տեղեկություններ լուծարման գործընթացում գտնվելու մասին (լուծարման գործընթացի սկիզբն ու ավարտը, լուծարման հանձնաժողովի կազմը).
18) գործունեության (գոյության) դադարման դեպքում նշում այդ մասին.
19) տեղեկություններ իրավահաջորդության վերաբերյալ` իրավահաջորդ և իրավանախորդ իրավաբանական անձի անվանումը և գրանցման համարը.
20) տեղեկություններ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնակատարի մասին (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը կամ նշում հանրային ծառայությունների համարանիշ չստանալումասին և համապատասխան տեղեկանքի համարը, բնակության (հաշվառման) վայրը, կապի միջոցները՝ հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը, եթե այդպիսիք ներկայացվել են գործակալություն):
- Բաժնետիրական ընկերություններիպետականգրանցման դեպքում, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքի, չեն գրառվում սույն հոդվածի 1-ին մասի 10-րդ, 11-րդ և 13-րդ կետերով սահմանված տեղեկությունները:
- Կոոպերատիվների համար, ի հավելումն սույն հոդվածի 1-ին մասի տեղեկությունների, գրառվում է նաև անբաժանելի ֆոնդի չափը:
- Եթե տնտեսական ընկերության կամ ընկերակցության, առևտրային կոոպերատիվի մասնակից է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքը, ապաիրավաբանականանձանցպետական գրանցամատյանում պարտադիր գրառվում են նաև հետևյալ տեղեկությունները.
1) պետության կամ համայնքի մասնակցության չափը (եթե նույնիսկ այլ մասնակիցների համար այդ տվյալը չի գրառվում).
2) պետական կառավարման լիազորված մարմնի կամ համայնքի անվանումը.
3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքի՝իրավաբանական անձի մասնակից դառնալու հիմք համարվող իրավական ակտի լրիվ անվանումը:
- Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված տեղեկությունները գործակալություն է ներկայացնումիրավաբանական անձի գործադիր մարմնի, սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսվածպետականկառավարման լիազորված մարմնի կամ համայնքի ղեկավարը, եթե այլ մարմին կամ անձ չի նախատեսվում իրավասու մարմնի որոշմամբ կամ հանձնարարականով: Բաժնետիրական ընկերությունների դեպքումիրավաբանական անձի գործադիր մարմնի, սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսվածպետականկառավարման լիազորված մարմնի կամ համայնքի ղեկավարի դիմումին կցվում է ընկերության բաժնետերերի ռեեստրը վարողի տված համապատասխան փաստաթուղթը:
- Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանումներ և հիմնարկներ հաշվառելու դեպքում համապատասխանիրավաբանական անձին վերաբերող գրանցման մեջ գրառվում է նաև առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի հաշվառման համարը:
- Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանմանը և (կամ) հիմնարկին վերաբերվողգրանցմանմեջ գրառվում են`
1) առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի անվանումը.
2) պետական գրանցամատյանում պետական հաշվառման համարը.
3) պետական հաշվառման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.
4) գտնվելու վայրը (փոստային հասցեն) և կապի միջոցները՝ հեռախոսահամար, ֆաքսի համար, էլեկտրոնային փոստ (առկայության դեպքում).
5) առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի ղեկավարի մասին տեղեկություններ (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը կամ նշում հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին և համապատասխան տեղեկանքի համարը, բնակության (հաշվառման) վայրը, կապի միջոցները՝ հեռախոսահամար, ֆաքսի համար, էլեկտրոնային փոստ, եթե դրանք ներկայացվել են գործակալություն): Սույն կետով սահմանված տեղեկությունները պարտադիր գրառման ենթակա են փոփոխությունների պետական հաշվառման ժամանակ, ինչպես նաև այն դեպքում, երբ նոր հաշվառվող առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի հիմնադիրն ընտրել է (նշանակել է) առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի գործադիր մարմնի ղեկավար.
6) գործունեության դադարման դեպքում՝ նշում այդ մասին:
- Պետականգրանցման դեպքում գրանցամատյանում գրառվում են տեղեկություններ համապատասխանպետական գրանցումը կատարելու հիմքերի (արձանագրության, որոշման, դատարանի վճռի կամ այլ ակտի ընդունման ամսաթվի, համարակալված լինելու դեպքում՝ հերթական համարի) մասին:
- Գրանցամատյանում յուրաքանչյուրիրավաբանական անձին վերաբերող տեղեկություններին տեղեկատվական համակարգում էլեկտրոնային եղանակով կցվում ենպետական գրանցումը կատարելու համար հիմք ծառայած փաստաթղթերը՝ էլեկտրոնային եղանակով ներկայացված լինելու դեպքում, կամ դրանց` պատկերամուտի միջոցով արված պատճենները՝ թղթային կրիչի վրա փաստաթղթերը գործակալություն ներկայացնելու դեպքում:
- Սույն հոդվածով նախատեսված տեղեկությունները կամ դրանց մի մասը կարող են ինքնաշխատ կերպով լրացվել տեղեկատվական համակարգի միջոցով կամ ստացվելպետականհաշվառման այլ համակարգերից:
- Սույն հոդվածով սահմանված տեղեկությունները գործակալության կողմից փոփոխվել չեն կարող, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
- Եթեիրավաբանական անձը հավատարմագրային կառավարման պայմանագրի, կոնցեսիոն պայմանագրի կամ որևէ այլ հիմքով հանձնվել է կառավարման, ապա սույն հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով նախատեսված տեղեկության փոխարեն նշվում են կառավարող անձի տվյալները՝ անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի համարը, որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի հաշվառման համարը՝ անհատ ձեռնարկատեր հաշվառվածանձանց համար, կամ անվանումը և պետական գրանցման համարը՝ իրավաբանական անձանցհամար:
- Սույն հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով սահմանված տեղեկությունները պարտադիր գրառման ենթակա են փոփոխություններիպետականգրանցման ժամանակ, ինչպես նաև այն դեպքում, երբ նոր գրանցվող (ստեղծվող) իրավաբանական անձի հիմնադիր ժողովը (համագումարը կամ օրենքով սահմանված այլ մարմինը) կամ հիմնադիրը ընտրել (նշանակել) են իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավար:
- Իրավաբանականանձանց պետական գրանցման գրանցամատյանում ոչ առևտրային կազմակերպությունների վերաբերյալ սույն հոդվածով նախատեսված տեղեկատվությունը գրառվում է՝ հաշվի առնելով սույն օրենքով և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը կարգավորող առանձին օրենքներով նախատեսված առանձնահատկությունները:
- Իրավաբանականանձանց միությունների, հասարակական միավորումների և հիմնադրամների վերաբերյալ իրավաբանական անձանց պետական գրանցման գրանցամատյանում գրառման ենթակա չեն սույն հոդվածի 1-ին մասի 12-րդ և 13-րդ կետերով սահմանված տեղեկությունները:
- Կուսակցությունների վերաբերյալիրավաբանականանձանց պետական գրանցման գրանցամատյանում գրառման ենթակա չեն սույն հոդվածի 1-ին մասի 9-րդ, 10-րդ և 11-րդ կետերով նախատեսված տեղեկությունները, և գրառվում են մշտական գործող ղեկավար մարմնի անդամների վերաբերյալ տեղեկությունները (անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի համարը, սերիան, ում կողմից և երբ է տրվել, հանրային ծառայությունների համարանիշը կամ նշում հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին և համապատասխան տեղեկանքի համարը):
- Սպառողական կոոպերատիվների վերաբերյալիրավաբանականանձանց պետական գրանցամատյանում գրառման ենթակա չեն սույն հոդվածի 1-ին մասի 10-րդ և 11-րդ կետերով սահմանված տեղեկությունները:
- Համատիրությունների վերաբերյալիրավաբանականանձանց պետական գրանցման գրանցամատյանում գրառման ենթակա չեն սույն հոդվածի 1-ին մասի 9-րդ, 10-րդ և 11-րդ կետերով սահմանված տեղեկությունները, որոնց փոխարեն իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում գրառվում են տեղեկություններ համատիրության կազմում ընդգրկված բազմաբնակարան շենքերի վերաբերյալ: Համատիրության կազմում ընդգրկված բազմաբնակարան շենքերի վերաբերյալ տեղեկությունների կազմը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարը:
- Առանձին ոչ առևտրային կազմակերպություններին վերաբերող հատուկ օրենքներով կարող են նախատեսվել գրառման ենթակա տեղեկությունների ծավալի առանձնահատկություններ:
Գ Լ ՈՒ Խ 6
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼԸ
Հոդված 27. |
Անձանց` որպես անհատ ձեռնարկատեր, պետական հաշվառումը |
- Պետականհաշվառման համար անհատ ձեռնարկատերը գործակալություն է ներկայացնում՝
1) դիմում.
2) անձնագիրը (անձնագիրը անձը նույնականացնելուց հետո վերադարձվում է).
3) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:
- Դիմումը համարվում է պատշաճ ներկայացված, եթե դիմողը գործակալության համապատասխան աշխատակցին հայտնում է դիմումի լրացման համար անհրաժեշտ տեղեկատվությունը և ստորագրում է գործակալության աշխատակցի պատրաստած դիմումը՝ թղթային կրիչի վրա կամ էլեկտրոնային ստորագրության միջոցով:
- Էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը գործակալություն հանձնելու դեպքում դիմումը համարվում է պատշաճ ներկայացված, եթե անձը համացանցի միջոցով տեղեկատվական համակարգ է մուտքագրում անհրաժեշտ տեղեկությունները և հաստատում էլեկտրոնային ստորագրության միջոցով:
- Էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը գործակալություն ներկայացնելու դեպքում անձնագիր ներկայացնելու պահանջը համարվում է կատարված, եթե անձնագրային տվյալները պատշաճ լրացվում են տեղեկատվական համակարգում, և տվյալների ճշտությունը հավաստվում է տեղեկատվական համակարգի կողմից այլ տվյալների բազաների, ներառյալ` էլեկտրոնային ստորագրության տվյալների բազայի հետ համադրելու միջոցով:
- Տեղեկատվական համակարգն օրենսդրությամբ նախատեսված տվյալները մուտքագրելուց հետո` ինքնաշխատ կերպով, ստուգում է այդ տեղեկատվության ճշտությունը` դրանք համադրելով համակարգում պահվող տեղեկատվության հետ, ինչպես նաև այլ տեղեկատվական բազաների հետ, և անճշտություններ կամ մերժելու հիմքեր չհայտնաբերվելու դեպքում սույն օրենքի 25-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները տեղեկատվական համակարգի կողմից լրացվում ենպետականմիասնական գրանցամատյանում: Տեղեկատվական համակարգը որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվող անձին օրենքով նախատեսված կարգով շնորհում է պետական հաշվառման համարը և հարկային մարմնի տրամադրած` հարկ վճարողի հաշվառման համարը:
- Որպես անհատ ձեռնարկատեր` անձի հաշվառումն իրականացվում է անմիջապես անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու պահին:
- Անձը համարվում է որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձպետականմիասնական գրանցամատյանում սույն օրենքով սահմանված տեղեկությունների գրառումը կատարելու պահից:
- Որպես անհատ ձեռնարկատեր` անձի հաշվառումը հավաստվում է միասնականպետականգրանցամատյանից տրված քաղվածքով, որն ուղարկվում է անձի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեով, ինչպես նաև հասանելի է դառնում համացանցում՝ տեղեկատվական համակարգում համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով:
- Անձի պահանջով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած չափով վճար վճարելու պայմանով անձին կարող է տրվել քաղվածքի արտատպումը (պատճենը), իսկ սույն օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում՝ առանց վճար վճարելու: Այդ դեպքում պատճենի իսկությունը հավաստվում է պատճենի վրա դրված` գործակալության համապատասխան աշխատակցի ստորագրությամբ: Սույն կետով նախատեսված քաղվածքը պետք է պարունակի նշված անձին վերաբերող` միասնականպետականգրանցամատյանում գրառված ամբողջ տեղեկատվությունը, ինչպես նաև քաղվածքը տրամադրելու ամսաթիվը:
Հոդված 28. |
Անձի՝ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառումը մերժելու հիմքերը |
- Անձի որպես անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումը մերժվում է, եթե`
1) նա արդեն հաշվառված է որպես անհատ ձեռնարկատեր.
2) նրա ներկայացրած փաստաթղթերը կամ տեղեկատվությունը ամբողջական չեն.
3) նա օրենքով սահմանված կարգով զրկվել է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքից, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ:
- Որպես անհատ ձեռնարկատեր` անձի հաշվառումն աննպատակահարմարության շարժառիթով մերժել չի թույլատրվում:
- Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված թերության առկայության դեպքում անձին անմիջապես հնարավորություն է տրվում շտկելու կամ լրացնելու ներկայացված փաստաթղթերը, որից հետո իրականացվում է հաշվառումը:
- Եթե անձը հրաժարվում է շտկել կամ լրացնել ներկայացված փաստաթղթերը, ապա անձի դիմումն ընդունելու օրվանից հետո` երկօրյա ժամկետում, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 3-րդ կետով նախատեսված դեպքում դիմումը անմիջապես գրավոր մերժվում է` մերժման հիմք(եր)ի պարտադիր նշումով:
- Հաշվառման մերժմանմասինորոշումը հաստատվում է գործակալության էլեկտրոնային ստորագրությամբ և ուղարկվում է անձի նշած էլեկտրոնային փոստի հասցեով (անձի կողմից էլեկտրոնային փոստի հասցե տրամադրելու դեպքում): Մերժման մասին որոշումը հասանելի է դառնում նաև համացանցում՝ տեղեկատվական համակարգում համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով:
Հոդված 29. |
Անհատ ձեռնարկատիրոջ մասին տեղեկությունների փոփոխությունները |
- Որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի անձնագրային տվյալների փոփոխության դեպքումպետականմիասնական գրանցամատյանում գրառված համապատասխան տեղեկությունները փոփոխվում են ինքնաշխատ կերպով՝ նոր տեղեկությունները փոխօգնության կարգով ստանալով համապատասխան տեղեկատվական բազան վարողպետական կառավարման մարմնից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Այդ մասին որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձը տեղեկացվում է էլեկտրոնային փոստի միջոցով, եթե նա տրամադրել է էլեկտրոնային փոստի հասցե:
- Այլ տեղեկատվության ինքնաշխատ եղանակով փոփոխության տեխնիկական հնարավորության դեպքում այդ տեղեկատվությունը նույնպես ենթակա է ինքնաշխատ եղանակով փոփոխման՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ծավալներով: Այդմասինորպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձը տեղեկացվում է էլեկտրոնային փոստի միջոցով, եթե նա տրամադրել է էլեկտրոնային փոստի հասցե:
- Որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի վերաբերյալ մնացած բոլոր տվյալների փոփոխությունը կատարվում է տվյալ անհատ ձեռնարկատիրոջ կամ նրա լիազորած անձի կողմից համապատասխան դիմումի և փոփոխությունը հավաստող փաստաթղթի հիման վրա, ընդ որում` գործում է դիմումում նշված տեղեկատվության արժանահավատության կանխավարկածը:
- Լիազորված անձի կողմից փոփոխություններիմասինդիմում ներկայացնելու դեպքում ներկայացվում են նաև համապատասխան լիազորագիր և անձը հաստատող փաստաթուղթ:
- Անձի` որպես անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման տեղեկությունների փոփոխությունը իրականացվում է անմիջապես անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու պահին:
Հոդված 30. |
Անհատ ձեռնարկատիրոջը հաշվառումից հանելու համար ներկայացվող փաստաթղթերը |
- Անհատ ձեռնարկատիրոջըպետականհաշվառումից հանելու համար որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձը կամ նրա լիազորած ներկայացուցիչը գործակալություն է ներկայացնում`
1) դիմում.
2) լիազորված անձի կողմից դիմում ներկայացնելու դեպքում ներկայացվում է նաև համապատասխան լիազորագիր և անձը հաստատող փաստաթուղթ.
3) իր կողմից տեղեկանք` «Արխիվային գործի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների կատարման մասին:
- Մահացած անհատ ձեռնարկատիրոջը հաշվառումից հանելն իրականացվում է շահագրգիռ անձի դիմումի համաձայն, որի համար ներկայացվում են որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի նույնականացման համար բավարար ցանկացած տեղեկատվություն, մահվան փաստը հավաստող փաստաթուղթ և դրա պատճենը: Մահվան փաստը հավաստող փաստաթուղթը պատճենի հետ համադրվելուց հետո վերադարձվում է այն ներկայացնողին:
- Անհայտ բացակայող անհատ ձեռնարկատիրոջը հաշվառումից հանելն իրականացվում է շահագրգիռ անձի դիմումի համաձայն, որի համար ներկայացվում են որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի նույնականացման համար բավարար ցանկացած տեղեկատվություն և անհայտ բացակայող ճանաչելումասինդատարանի որոշման պատճենը:
- Սնանկ ճանաչված անհատ ձեռնարկատիրոջըպետականհաշվառումից հանելու համար գործակալություն են ներկայացվում`
1) դիմում.
2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած որոշման պատճենը.
3) իր կողմից տեղեկանք` «Արխիվային գործի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների կատարման մասին:
- Որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձինպետականհաշվառումից հանելու համար պետականտուրք չի գանձվում:
Հոդված 31. |
Որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձին հաշվառումից հանելու կարգը |
- Որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձը կամ դիմում ներկայացնելու համար սույն օրենքով լիազորված անձը կամ նրանց կողմից լիազորված անձը սույն օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը ներկայացնում է գործակալություն:
- Գործակալությունը հաշվառումից հանելու դիմում ստանալուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, հարցում է ուղարկում հարկային մարմին՝պետականբյուջեի գծով անհատ ձեռնարկատիրոջ պարտավորությունների բացակայությունը հավաստելու վերաբերյալ: Հարցումն ուղարկվում է ստացումը հաստատելու հնարավորություն տվող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունն ապահովող համակարգի միջոցով: Հարկային մարմինները պատասխանում են հարցմանը այն ստանալու օրվանից հետո` 20 օրվա ընթացքում: Հարկային մարմինների կողմից սույն մասով նախատեսված հարցմանը սահմանված ժամկետում չպատասխանելը կամ այլ պատասխան (բացի պարտավորությունների առկայությունից և դրանց հստակ չափից) ուղարկելը դիտվում է որպես պետական բյուջեի գծով հաշվառումից հանվող անհատ ձեռնարկատիրոջ պարտավորությունների բացակայության հավաստում:
- Եթե գործունեության դադարման համար որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձը սույն օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերի հետ մեկտեղ ներկայացնում է նաև հարկային մարմնի՝ դիմումի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ տված տեղեկանք՝պետականբյուջեի հանդեպ հարկերի գծով պարտավորությունների բացակայության մասին, ապա սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հարցումը հարկային մարմնին չի ուղարկվում, իսկ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձը հաշվառումից հանվում է անմիջապես դիմումը ներկայացնելու օրը, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքի:
- Պետականբյուջեի գծով անհատ ձեռնարկատիրոջ պարտավորությունների բացակայության հավաստումը ստանալուց հետո գործակալությունում որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձը, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքի, անմիջապես հանվում է հաշվառումից, ընդ որում, այդ դեպքում անձը համարվում է հաշվառումից հանված դիմումը ներկայացնելու օրվանից:
- Եթե գործունեության դադարման համար որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձը հանձնաժողովի կողմից ներառվել է մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների ցանկում, ապա գործակալությունը դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, հարցում է ուղարկում հանձնաժողովին` հանձնաժողովի կողմից տվյալ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ հարուցված և չավարտված վարչական վարույթի, ինչպես նաև հանձնաժողովի նկատմամբ պարտավորությունների բացակայությունը հավաստելու վերաբերյալ: Հարցումն ուղարկվում է հարցման ստացումը հաստատելու հնարավորություն տվող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունն ապահովող համակարգի միջոցով: Հանձնաժողովը պատասխանում է հարցմանը այն ուղարկելու օրվանից հետո` 10 օրվա ընթացքում: Սույն կետով նախատեսված հարցմանը սահմանված ժամկետում չպատասխանելը կամ այնպիսի պատասխան տալը, որում հստակորեն նշված չեն հարուցված և չավարտված վարույթի առկայությունը, ինչպես նաև հանձնաժողովի նկատմամբ պարտավորությունների առկայությունը և դրանց կոնկրետ չափը, դիտվում է որպես հանձնաժողովի կողմից տվյալ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ հարուցված և չավարտված վարչական վարույթի, ինչպես նաև հանձնաժողովի նկատմամբ պարտավորությունների բացակայության հավաստում:
- Եթե մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների ցանկում ներառված անձը դիմումի հետ մեկտեղ ներկայացնում է հանձնաժողովի` դիմումի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ տված տեղեկանք առ այն, որ իր նկատմամբ բացակայում է հարուցված և չավարտված վարչական վարույթ, ինչպես նաև բացակայում են հանձնաժողովի նկատմամբ պարտավորություններ, ապա սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված հարցումը չի ուղարկվում, և մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների ցանկում ներառված անձը, սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված պայմանի առկայության դեպքում, որպես անհատ ձեռնարկատեր, հաշվառումից հանվում է անմիջապես դիմումը ներկայացնելու օրը:
- Հանձնաժողովի կողմից անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ հարուցված և չավարտված վարչական վարույթի, ինչպես նաև հանձնաժողովի նկատմամբ պարտավորությունների բացակայությանմասինհավաստումը ստանալուց հետո գործակալությունում որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձը, սույն հոդվածի 3-րդ կամ 4-րդ մասով նախատեսված պայմանի առկայության դեպքում, անմիջապես հանվում է հաշվառումից, ընդ որում, այդ դեպքում անձը համարվում է հաշվառումից հանված դիմումը ներկայացնելու օրվանից:
- Անձին որպես անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից հանելը հավաստվում է համապատասխան էլեկտրոնային փաստաթղթով (տեղեկանքով), որը համապատասխան գրառումը կատարելուց հետո` մեկօրյա ժամկետում, ուղարկվում է անձի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեով, ինչպես նաև հասանելի է դառնում համացանցում՝ համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով:
- Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հարցմանը հարկային մարմնի կողմիցպետականբյուջեի գծով անհատ ձեռնարկատիրոջ պարտավորությունների առկայության մասին պատասխան ստանալու դեպքում, ինչպես նաև սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված հարցմանը հանձնաժողովի կողմից հարուցված և չավարտված վարչական վարույթի կամ հանձնաժողովի նկատմամբ պարտավորությունների առկայության մասին պատասխան ստանալու դեպքում հարցման պատասխանը ստանալուց հետո` մեկօրյա ժամկետում, անհատ ձեռնարկատիրոջը գործակալությունը ծանուցում է հաշվառումից հանելու մերժման մասին, որին կցվում է հարկային մարմնի կամ հանձնաժողովի` մերժման հիմք համարված պատասխանը: Մերժումը էլեկտրոնային փաստաթղթի ձևով ուղարկվում է անհատ ձեռնարկատիրոջ էլեկտրոնային փոստի հասցեով, ինչպես նաև հասանելի է դառնում համացանցում՝ համապատասխան ծածկանունը մուտքագրելու պայմանով: Անձը համարվում է մերժման մասինպատշաճ ծանուցված ծանուցումը համացանցում հասանելի դառնալու պահից:
- Սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված հիմք(եր)ով մերժում ստանալու դեպքում անձը իրավասու է հարկային մարմնի կամ հանձնաժողովի տրամադրած տեղեկանքը բողոքարկելու վարչական կարգով՝ համապատասխանաբար հարկային մարմին կամ հանձնաժողով, կամ դատական կարգով: Բողոքը բավարարելու կամպետականբյուջեի գծով պարտավորությունները կատարելու կամ չավարտված վարչական վարույթն ավարտվելու և հանձնաժողովի նկատմամբ բոլոր պարտավորությունները կատարելու դեպքերում անձն իրավասու է կրկին դիմելու գործակալություն՝ հաշվառումից հանվելու համար:
Գ Լ ՈՒ Խ 7
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ
Հոդված 32. |
Առևտրային կազմակերպությունների ֆիրմային անվանման գրանցումը և գրանցումը մերժելու հիմքերը |
- Առևտրային կազմակերպությանգրանցմանժամանակ սույն օրենքի 34-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերի և տեղեկությունների հետ ներկայացվում է նաև իրավաբանական անձի նախընտրելի ֆիրմային անվանումը:
- Ներկայացված ֆիրմային անվանման գրանցումն իրականացվում է տեղեկատվական համակարգի միջոցով առևտրային կազմակերպությանգրանցմանհետ միաժամանակ:
- Առևտրային կազմակերպության անվան փոփոխությանգրանցմանկամ առևտրային կազմակերպության վերակազմակերպման գրանցման դեպքում իրավաբանական անձը նախընտրելի ֆիրմային անվանմանգրանցման հայտը իրավունք ունի ներկայացնելու նախօրոք: Եթե ֆիրմային անվանումը սույն հոդվածով նախատեսված կարգով համարվում է թույլատրելի, ապա այն երեսուն օր պահպանվում է տվյալ իրավաբանական անձի համար: Իրավաբանական անձը պարտավոր է երեսնօրյա ժամկետում ներկայացնել անվան փոփոխության կամ վերակազմակերպման գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը, հակառակ դեպքում անունը կրկին հասանելի է դառնում այլ անձանց կողմից գրացման համար, և վճարված պետական տուրքը չի վերադարձվում:
- Տեղեկատվական համակարգում ֆիրմային անվանումը մուտքագրելուց հետո ինքնաշխատ կերպով ստուգվում է սույն օրենքով նախատեսված՝ ֆիրմային անվանումը գրանցելը մերժելու հիմքերի առկայությունը, այդ թվում` մուտքագրված ֆիրմային անվանումը համադրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված ֆիրմային անվանումների շտեմարանի հետ:
- Ֆիրմային անվանմանգրանցմանհնարավորությունը կամ գրանցման մերժումը որոշվում է անմիջապես:
- Ֆիրմային անվանման գրանցումը մերժվում է, եթե որպես ֆիրմային անվանում ներկայացված անվանման տարբերակող նշանակություն ունեցող անունը`
1) նույնական է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պահպանվող այլ իրավաբանական անձի ֆիրմային անվանմանը.
2) նույնական է կամ ամբողջությամբ ներառում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետականկառավարան մարմինների անվանումները.
3) վերարտադրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան պահպանվող միջազգային կազմակերպությունների լրիվ կամ կրճատ անվանումը.
4) պարունակում է հայհոյանքներ, վիրավորական անվանումներ, անհարիր է ազգային կամ հոգևոր արժեքներին, հակասում է մարդասիրության և բարոյականության սկզբունքներին:
- Ֆիրմային անվանման գրանցումը մերժելու դեպքում հնարավորություն է տրվում փորձելու այլ անվանում, և այդ դեպքում հավելյալպետականտուրք չի գանձվում:
- Մերժմանմասինառանձին որոշումը տրամադրվում է միայն դիմողի պահանջով մերժումից հետո` մեկօրյա ժամկետում: Սույն մասով նախատեսված գրավոր մերժումը տրամադրվում է համապատասխան պետականտուրք վճարելու պայմանով, որը ենթակա չէ վերադարձման:
- Մերժմանմասինորոշումը պետք է պարունակի հիմնավորում: Այն ստորագրվում է գործակալության էլեկտրոնային ստորագրության միջոցով և ուղարկվում է դիմողի ներկայացրած էլեկտրոնային փոստի հասցեով, ինչպես նաև հասանելի է դառնում համացանցում՝ տեղեկատվական համակարգում համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով:
- Եթե առաջադրվող ֆիրմային անվանումը պարունակում է բառեր և անվանումներ, որոնց օգտագործման համար օրենքով նախատեսված է համապատասխան թույլտվության կամ հավաստման ներկայացման պահանջ, ապա նախընտրելի ֆիրմային անվան հետ ներկայացվում է նաև համապատասխան թույլտվությունը կամ այլ փաստաթուղթ: Համապատասխան թույլտվությունը կամ այլ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում անվան գրանցումը մերժվում է անմիջապես:
- Սույն հոդվածի 10-րդ մասում նշված դեպքում անվան հաստատումը կատարվում է մեկ աշխատանքյին օրվա ընթացքում՝ գործակալության աշխատակիցների կողմից համապատասխան փաստաթուղթն ուսումնասիրելու միջոցով:
Գ Լ ՈՒ Խ 8
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ
Հոդված 33. |
Իրավաբանական անձանց պետական գրանցման համար դիմելու իրավունք ունեցող անձինք |
- Իրավաբանական անձիպետական գրանցման համար դիմելու իրավունք ունեն՝
1) իրավաբանական անձի հիմնադիր(ներ)ը.
2) իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը.
3) օրենսդրությամբ ուղղակիորեն նախատեսված այլ անձ.
4) սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված անձանց կողմից լիազորված ցանկացած գործունակ անձ:
Հոդված 34. |
Իրավաբանական անձանց պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը |
- Դիմողնիրավաբանական անձիպետական գրանցման համար գործակալություն է ներկայացնում`
1) դիմում.
2) իրավաբանական անձ հիմնադրելու մասին հիմնադիրների որոշումը կամ հիմնադիր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունը` ստորագրված բոլոր հիմնադիրների կամ օրենքով նախատեսված դեպքերում՝ ժողովի նախագահի և քարտուղարի կողմից.
3) իրավաբանական անձի կանոնադրությունը` հաստատված հիմնադրի (հիմնադիրների) կամ հիմնադիր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) կողմից.
4) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ.
5) տեղեկություններ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ նրա ժամանակավոր պաշտոնակատարի վերաբերյալ՝ անձնագրային տվյալները և հանրային ծառայությունների համարանիշը կամ նշում հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին և համապատասխան տեղեկանքի համարը, էլեկտրոնային փոստի հասցեն.
6) սույն օրենքի 66-րդ հոդվածով սահմանված դեպքերում ներկայացվում են նաև նշված հոդվածով ամրագրված տեղեկությունները և փաստաթղթերը.
7) մեկ անձի կողմից իրավաբանական անձի հիմնադրման դեպքում սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված փաստաթղթի փոխարեն ներկայացվում է հիմնադրի միանձնյա գրավոր որոշումը:
- Եթե հիմնադրման միջոցով ստեղծվածիրավաբանական անձի հիմնադիրների կազմում առկա է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանիրավաբանական անձ, ապա, ի հավելումն սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերի, անհրաժեշտ է ներկայացնել հիմնադիր իրավաբանական անձի կառավարման լիազորված մարմնի որոշումը և տեղեկատվություն հիմնադիր իրավաբանական անձի վերաբերյալ՝իրավաբանական անձի անվանումը և պետական գրանցման համարը: Սույն մասում նշված տեղեկությունը չի ներկայացվում, եթե հիմնադիրը պետություն կամ համայնք է:
- Եթե հիմնադրման միջոցով ստեղծվածիրավաբանական անձի հիմնադիրը օտարերկրյաիրավաբանական անձ է, ապա պետական գրանցման համար, սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերից բացի, ներկայացնում է նաև քաղվածք` տվյալ երկրի առևտրային գրանցամատյանից, կամ օտարերկրյաիրավաբանական անձի իրավական կարգավիճակը հաստատող այլ համազոր փաստաթուղթ և նրա հիմնադիր փաստաթղթերը (կամ համապատասխան քաղվածքները)` վավերացված և հայերեն թարգմանված:
- Եթե հիմնադրման միջոցով ստեղծվածիրավաբանական անձի հիմնադիրը օտարերկրյա ֆիզիկական անձ է, ապապետական գրանցման համար, սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերից բացի, ներկայացնում է տվյալ անձի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը՝ վավերացված և հայերեն թարգմանված:
- Այլ մարմնի կողմից գրանցվածիրավաբանական անձի վերագրանցմանկամ իրավաբանական անձի մասինսույն օրենքով սահմանված տեղեկությունները գրանցամատյանում գրառելու դեպքում, uույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերից բացի, իրավաբանական անձը ներկայացնում է նաև գրանցող մարմնի տվածպետական գրանցման վկայականի (պետական գրանցման մասին որոշման կամ պետական գրանցումը հավաստող այլ փաստաթղթի) և հիմնադիր փաստաթղթերի բնօրինակները:
- Առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցողիրավաբանականանձանց վերաբերյալ հատուկ օրենքներով կարող են նախատեսվել նաև պետական գրանցման համար պարտադիր ներկայացման ենթակա այլ փաստաթղթեր:
Հոդված 35. |
Իրավաբանական անձանց պետական գրանցումը |
- Սույն օրենքի 34-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը դիմողը ներկայացնում է գործակալություն թղթային կրիչի վրա անձամբ կամ անհրաժեշտ տեղեկատվությունը և համապատասխան էլեկտրոնային փաստաթղթերը համացանցի միջոցով տեղեկատվական համակարգ մուտքագրելու միջոցով:
- Անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը գործակալություն ներկայացնելուց ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում գործակալությունը պետք է կատարի համապատասխանպետականգրանցումը:
- Առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցողիրավաբանականանձանց վերաբերյալ համապատասխան օրենքներով կամ այլ օրենքներով կարող են սահմանվել պետական գրանցման այլ ժամկետներ:
- Եթե անձը փաստաթղթերը ներկայացնում է սույն օրենքի 17-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով նախատեսված կարգով, ապաիրավաբանական անձի գրանցումն իրականացվում է անմիջապես:
- Գործակալությունում ստուգվում ենիրավաբանական անձի կազմավորման կարգը, ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունն ու համապատասխանությունն օրենքի պահանջներին, բացառությամբ առևտրային կազմակերպության կանոնադրության դրույթների: Առևտրային կազմակերպությունների համար ստուգվում են միայն ներկայացված կանոնադրության ամբողջականությունն ու սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված տեղեկությունների, ինչպես նաև իրավահաջորդությանմասին դրույթների առկայությունը:
- Իրավաբանական անձի փաստաթղթերի ուսումնասիրությունից հետոպետական գրանցումը մերժելու հիմքեր չհայտնաբերելու դեպքում գործակալությունում տեղեկատվական համակարգի միջոցով պետականմիասնական գրանցամատյանում գրառվում են սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները: Տեղեկատվական համակարգը գրանցվող իրավաբանական անձին օրենքով նախատեսված կարգով ինքնաշխատ կերպով շնորհում է գրանցման համարը և հարկային մարմնի տրամադրած` հարկ վճարողի հաշվառման համարը:
- Իրավաբանական անձը ստեղծված է համարվումպետական գրանցման պահից: Իրավաբանական անձը համարվում է գրանցված միասնական պետական գրանցամատյանում սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված տեղեկությունների գրառումը կատարելու պահից:
- Իրավաբանական անձիպետական գրանցումը հավաստվում է միասնական պետական գրանցամատյանից տրված քաղվածքով, որն ուղարկվում է անձի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեով, ինչպես նաև հասանելի է դառնում համացանցում՝ տեղեկատվական համակարգում համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով: Սույն մասով նախատեսված քաղվածքը պետք է պարունակի նշված անձին վերաբերող միասնական պետական գրանցամատյանում գրառված ամբողջ տեղեկատվությունը, ինչպես նաև քաղվածքը տրամադրելու ամսաթիվը:
- Անձի պահանջով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած չափով համապատասխան վճար վճարելու պայմանով, իսկ սույն օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում՝ առանց վճար վճարելու, անձին կարող է տրվել քաղվածքի արտատպումը (պատճենը), այդ դեպքում պատճենի իսկությունը հավաստվում է պատճենի վրա դրված` գործակալության համապատասխան աշխատակցի ստորագրությամբ:
- Գրանցումը կատարելու հետ միաժամանակիրավաբանական անձի կանոնադրությունում գրառվում ենիրավաբանական անձիգրանցման համարը և գրանցման տարին, ամիսը, օրը, որը հավաստվում է գործակալության էլեկտրոնային ստորագրությամբ կամ գործակալության համապատասխան աշխատակցի ստորագրությամբ:
Հոդված 36. |
Իրավաբանական անձանց պետական գրանցման մերժման հիմքերը և կարգը |
- Իրավաբանական անձի գրանցումը մերժելու հիմքերն են`
1) իրավաբանական անձի կազմավորման` oրենքով սահմանված կարգի խախտումը.
2) սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված փաստաթղթերը չներկայացնելը.
3) ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանությունն օրենքին կամ իրավաբանական անձի ներկայացրած այլ փաստաթղթերին, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված դեպքի.
4) նոր գրանցվող (ստեղծվող) առևտրային կազմակերպության հիմնադրի, ինչպես նաև գործադիր մարմնի ղեկավարի` օրենքով սահմանված կարգով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկված և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չլինելը.
5) ֆիրմային անվանման անհամապատասխանությունը օրենքով սահմանված պահանջներին, եթե ֆիրմային անվանման գրանցումը մերժվել է, և անձը չի ներկայացրել այլ անվանում:
- Առևտրային կազմակերպությունների կանոնադրության անհամապատասխանությունն օրենքին հիմք չէիրավաբանական անձիպետականգրանցումը մերժելու համար:
- Իրավաբանական անձի գրանցումն այն ստեղծելու աննպատակահարմարության շարժառիթով մերժելն արգելվում է:
- Իրավաբանական անձի գրանցումը մերժելու հիմքեր հայտնաբերելու դեպքում փաստաթղթերն ընդունելու օրվանից սույն օրենքի 35-րդ հոդվածով նախատեսված ժամկետներում գրանցումը գրավոր մերժվում է` մերժման հիմք(եր)ի պարտադիր նշումով: Եթե սույն օրենքով, առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցողիրավաբանականանձանց վերաբերյալ համապատասխան օրենքներով կամ այլ օրենքներով սահմանված ենպետական գրանցման այլ ժամկետներ, ապա մերժումը կարող է կատարվել այդ ժամկետներում:
- Պետականգրանցումը մերժելու դեպքում մերժման համար հիմք համարվող փաստաթղթերը, ինչպես նաև վճարված պետական տուրքը և սույն օրենքով նախատեսված այլ վճարները չեն վերադարձվում:
- Իրավաբանական անձիպետական գրանցման մերժումը պետք է լինի պատճառաբանված և հղում պարունակի օրենքի այն կոնկրետ նորմերին, որոնց պահանջները խախտվել են իրավաբանական անձը ստեղծելիս, կամ որոնց հակասում է ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը:
- Իրավաբանական անձիգրանցման մերժումը ստորագրվում է գործակալության աշխատակցի կողմից էլեկտրոնային ստորագրության միջոցով, և մերժման մասին էլեկտրոնային փաստաթուղթն ուղարկվում է անձի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեին, ինչպես նաև հասանելի է դառնում համացանցում՝ տեղեկատվական համակարգում համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով:
- Հասարակական միավորումների, հիմնադրամների,իրավաբանականանձանց միությունների, ինչպես նաևիրավաբանական անձանց վերակազմակերպմամբ (բացառությամբ վերակազմավորման դեպքերի) պայմանավորված պետական գրանցման մերժման մասին որոշումը թղթային կրիչի վրա կամ էլեկտրոնային ստորագրության միջոցով ստորագրում է գործակալության ղեկավարը:
- Մերժմանմասինորոշումը ընդունված է համարվում այն դիմողի էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու կամ համացանցում հասանելի դառնալու պահից:
Գ Լ ՈՒ Խ 9
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ
Հոդված 37. |
Պետության կողմից վարվող այլ տվյալների բազաներում ներառված տեղեկատվության փոփոխությունը |
- Իրավաբանական անձի հիմնադրի, մասնակցի կամ գործադիր մարմնի ղեկավարի ֆիզիկական անձ լինելու դեպքում անձնագրային տվյալների կամիրավաբանական անձ լինելու դեպքում գրանցման տվյալների փոփոխության դեպքում պետական միասնական գրանցամատյանում գրառված համապատասխան տեղեկությունները փոփոխվում են ինքնաշխատ կերպով՝ նոր տեղեկությունները փոխօգնության կարգով ստանալով համապատասխան տեղեկատվական բազան վարող պետական կառավարման մարմնից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Այդ մասին իրավաբանական անձը (գործադիր մարմնի ղեկավարը) տեղեկացվում է էլեկտրոնային փոստի միջոցով, եթե նա տրամադրել է էլեկտրոնային փոստի հասցե:
- Այլ տեղեկատվության մեխանիկական եղանակով փոփոխության տեխնիկական հնարավորության դեպքում այդ տեղեկատվությունը նույնպես ենթակա է ինքնաշխատ կերպով փոփոխման՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ծավալներով: Այդմասինիրավաբանական անձը (գործադիր մարմնի ղեկավարը) տեղեկացվում է էլեկտրոնային փոստի միջոցով, եթե նա տրամադրել է էլեկտրոնային փոստի հասցե:
Հոդված 38. |
Իրավաբանական անձանց փոփոխությունների պետական գրանցման համար դիմելու իրավունք ունեցող անձինք |
- Իրավաբանական անձի փոփոխություններիգրանցման համար դիմելու իրավունք ունեն`
1) իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը.
2) օրենսդրությամբ նախատեսված ցանկացած այլ անձ.
3) սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված անձանց կողմից լիազորված ցանկացած գործունակ անձ:
Հոդված 39. |
Փոփոխությունների պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը |
- Փոփոխություններիպետականգրանցման համար դիմողը գործակալություն է ներկայացնում`
1) դիմում.
2) կանոնադրության փոփոխությունները, լրացումները կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը հաստատելու մասին իրավասու մարմնի որոշումը.
3) կանոնադրության փոփոխությունները կամ լրացումները (կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը).
4) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:
- Սույն օրենքի 66-րդ հոդվածով սահմանված դեպքերում ներկայացվում են նաև նշված հոդվածով նախատեսված փաստաթղթերը:
- Իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի փոփոխման (նշանակման, ընտրելու) դեպքում ներկայացվում են նաև`
1) իրավաբանական անձի լիազորված մարմնի որոշումը (որոշումները) պետական գրանցում ստացած գործադիր մարմնի նախկին ղեկավարի լիազորությունները դադարեցնելու և գործադիր մարմնի նոր ղեկավար նշանակելու մասին.
2) գործադիր մարմնի նոր ղեկավարի մասին տեղեկություններ՝ անունը, ազգանունը և անձնագրային տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը կամ նշում հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին և համապատասխան տեղեկանքի համարը, էլեկտրոնային փոստի հասցեն, բնակության, հաշվառման վայրի հասցեն:
- Տնտեսական ընկերությունները սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով նախատեսված տվյալների (կանոնադրական կապիտալի չափի նվազեցմամբ պայմանավորված) փոփոխությունը գրանցելու համար, uույն հոդվածով նախատեսված փաստաթղթերից բացի, ներկայացնում են նաև ընկերության գործադիր մարմնի ղեկավարի գրավոր հավաստումն այնմասին, որ ընկերությունը կանոնադրական կապիտալի նվազեցման և նրա նոր չափիմասին օրենքով սահմանված կարգով տեղեկացրել է ընկերության` իրեն հայտնի բոլոր պարտատերերին, որոնցից առարկություններ չեն ստացվել, կամ ընկերության պարտատերերի առաջացած բոլոր պահանջները բավարարվել են:
Հոդված 40. |
Առևտրային կազմակերպությունների մասնակիցների փոփոխությամբ պայմանավորվածգրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը |
- Գործակալությունը միասնականպետականգրանցամատյանում գրառում է միայն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների (սույն հոդվածում այսուհետ՝ ընկերություն) մասնակիցների վերաբերյալ տեղեկություններ: Բաժնետիրական ընկերությունների ռեեստր գործակալությունը չի վարում: Առևտրային կոոպերատիվների մասնակիցների վերաբերյալ տեղեկություններ միասնական պետականգրանցամատյանում չեն գրառվում:
- Ընկերության բաժնեմասի կամ դրա մասի օտարման դեպքումպետականգրանցում կատարելու համար շահագրգիռ անձը ներկայացնում է՝
1) դիմում, որը պետք է պարունակի նոր մասնակիցների մասին տեղեկություններ՝ անձնագրային տվյալները՝ ֆիզիկական անձի դեպքում, կամ գրանցման համարը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցվածիրավաբանական անձի դեպքում.
2) բաժնեմասի կամ դրա մասի օտարման հիմքը (պայմանագիր, դատարանի վճիռ և այլն).
3) ընկերության տնօրենի գրավոր հավաստումը ընկերության մասնակիցների նախապատվության իրավունքի (դրա առկայության դեպքում) իրականացման՝ օրենքով և ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգը պահպանելու մասին: Եթե ընկերության մասնակցի բաժնեմասը փոխանցվում է նոտարական կարգով վավերացված պայմանագրով, ապա սույն մասում նշված հավաստումը չի ներկայացվում.
4) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ.
5) եթե բաժնեմասի սեփականատեր պետք է դառնա օտարերկրյա իրավաբանական անձ, ապա, ի հավելումն սույն մասի 1-ին կետով նախատեսված փաստաթղթերի` նաև քաղվածք տվյալ երկրի առևտրային գրանցամատյանից, կամ օտարերկրյա իրավաբանական անձի իրավական կարգավիճակը հաստատող այլ համազոր փաստաթուղթ և նրա հիմնադիր փաստաթղթերը (կամ համապատասխան քաղվածքները)` վավերացված և հայերեն թարգմանված.
6) եթե բաժնեմասի սեփականատեր պետք է դառնա օտարերկրյա ֆիզիկական անձ, ապա պետականգրանցման համար, սույն մասի 1-ին կետով նախատեսված փաստաթղթերից բացի` տվյալ անձի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը՝ վավերացված և հայերեն թարգմանված:
- «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններիմասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի երրորդ պարբերությամբ նախատեսված դեպքումպետականգրանցման համար շահագրգիռ անձը ներկայացնում է՝
1) դիմում.
2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը կամ կատարողական թերթը.
3) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:
- Ընկերությունից մասնակցի դուրս գալու հետ կապված գրանցում կատարելու համար, եթե դիմում է ընկերությունը, ներկայացվում են՝
1) դիմում՝ տրված ընկերության կողմից.
2) ընկերության անվանմամբ՝ դուրս գալու մասին մասնակցի դիմումի պատճենը.
3) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:
- Ընկերությունից մասնակցի դուրս գալու հետ կապված գրանցում կատարելու համար, եթե դիմում է դուրս եկող մասնակիցը, ներկայացվում են՝
1) դիմում՝ տրված դուրս եկող մասնակցի կողմից.
2) գրավոր հավաստում` ընկերությունից դուրս գալու մասին մասնակցի դիմումն ընկերության կողմից ստանալու վերաբերյալ, որը տրվում է դուրս եկող մասնակցի կողմից.
3) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:
- Ընկերության մասնակիցների ժառանգներին կամ իրավահաջորդներին, բաժնեմասի փոխանցմամբ պայմանավորված, գրանցում կատարելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
1) դիմում.
2) ժառանգ կամ իրավահաջորդ համարվելու մասին համապատասխան փաստաթուղթ.
3) ընկերության բոլոր մասնակիցների գրավոր համաձայնությունը կամ ընկերության տնօրենի հավաստումն ընկերության մասնակիցների համաձայնության մասին, եթե ընկերության կանոնադրությամբ նախատեսված է, որ նման գործարքը հնարավոր է միայն ընկերության մասնակիցների համաձայնությամբ.
4) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:
- Եթե օտարվող բաժնեմասի նկատմամբ առկա է գործակալությունում գրանցված գրավի իրավունք կամ օտարման իրավունքը սահմանափակող գրանցված այլ գույքային իրավունք, ապա ներկայացվում է նաև գրավառուի գրավոր համաձայնությունը գործարքն իրականացնելու վերաբերյալ:
- Եթե բաժնեմասի փոխանցման արդյունքում ընկերության մասնակից է դառնում օտարերկրյաիրավաբանական կամ ֆիզիկական անձ, ապա, սույն հոդվածի 2-7-րդ մասերով նախատեսված փաստաթղթերից բացի, ներկայացվում է նաև վավերացված և հայերեն թարգմանված` ֆիզիկական անձի անձնագրի պատճենը՝ ֆիզիկական անձի դեպքում, կամ քաղվածք տվյալ երկրի առևտրային գրանցամատյանից կամ օտարերկրյաիրավաբանական անձի իրավական կարգավիճակը հաստատող այլ համազոր փաստաթուղթ՝իրավաբանական անձի դեպքում:
Հոդված 41. |
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակցի բաժնեմասի նկատմամբ գրավի իրավունքի գրառման համար անհրաժեշտ փաստաթղթերը |
- Բաժնեմասի (դրա մասի) գրավի դեպքում գործակալություն են ներկայացվում՝
1) բաժնեմասի սեփականատիրոջ դիմումը.
2) գրավի պայմանագիրը.
3) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ.
4) գրավառուի մասին տեղեկություններ. ֆիզիկական անձի համար՝ անունը, ազգանունը, բնակության, հաշվառման վայրը, անձնագրային տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը կամ նշում հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին և համապատասխան տեղեկանքի համարը, իրավաբանական անձի համար՝ լրիվ ֆիրմային անվանումը, գրանցման համարը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար՝ բաժնեմասի կառավարման լիազորություն ունեցող պետական կամ տարածքային կառավարման լիազորված մարմնի անվանումը:
- Բաժնեմասի (դրա մասի) հաջորդող գրավի դեպքում գործակալություն են ներկայացվում`
1) գրավառուի գրավոր համաձայնությունը.
2) բաժնեմասի (դրա մասի) գրավի պայմանագիրը.
3) բաժնեմասի սեփականատիրոջ դիմումը.
4) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ.
5) գրավառուի մասին տեղեկություններ. ֆիզիկական անձի համար՝ անունը, ազգանունը, բնակության, հաշվառման վայրը, անձնագրային տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը կամ նշում հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին և համապատասխան տեղեկանքի համարը, իրավաբանական անձի համար՝ լրիվ ֆիրմային անվանումը, գրանցման համարը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար՝ բաժնեմասի կառավարման լիազորություն ունեցող պետական կամ տարածքային կառավարման լիազորված մարմնի անվանումը:
- Բաժնեմասի կամ դրա մասի գրավի դադարման դեպքում գործակալություն են ներկայացվում՝
1) գրավատուի դիմումը.
2) գրավառուի գրավոր հավաստումը գրավի դադարման մասին:
Հոդված 42. |
Փոփոխությունների պետական գրանցման կարգը և ժամկետները |
- Սույն օրենքի 39-41-րդ հոդվածներով նախատեսված փաստաթղթերը դիմողը ներկայացնում է գործակալություն թղթային կրիչի վրա անձամբ կամ անհարժեշտ համապատասխան էլեկտրոնային փաստաթղթերը գործակալության պաշտոնական կայքի միջոցով տեղեկատվական համակարգ մուտքագրելու միջոցով:
- Անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը գործակալություն ներկայացնելուց ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում գործակալությունը պետք է կատարի համապատասխան փոփոխությանպետականգրանցումը:
- Առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցողիրավաբանականանձանց վերաբերյալ համապատասխան օրենքներով կամ այլ օրենքներով կարող են սահմանվել փոփոխությունների պետականգրանցման այլ ժամկետներ:
- Եթե անձը փաստաթղթերը ներկայացնում է սույն օրենքի 17-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով նախատեսված կարգով, ապա մերժման հիմքեր չհայտնաբերելու դեպքում փոփոխություններիպետականգրանցումն իրականացվում է անմիջապես:
- Գործակալությունում ստուգվում են ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունն ու համապատասխանությունն օրենքի պահանջներին, բացառությամբ առևտրային կազմակերպության կանոնադրության փոփոխությունների կամ նոր խմբագրությամբ կանոնադրության դրույթների: Առևտրային կազմակերպությունների կանոնադրության փոփոխությունների կամ լրացումների (կամ նոր խմբագրությամբ կանոնադրության) համապատասխանությունն օրենքի պահանջներին չի ստուգվում: Առևտրային կազմակերպությունների համար ստուգվում են միայն ներկայացված կանոնադրության փոփոխությունների կամ լրացումների (կամ նոր խմբագրությամբ կանոնադրության) ամբողջականությունն ու սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված տեղեկությունների, ինչպես նաև իրավահաջորդությանմասինդրույթների առկայությունը:
- Ներկայացված փաստաթղթերը ուսումնասիրելուց հետո փոփոխություններիպետականգրանցումը մերժելու հիմքեր չհայտնաբերելու դեպքում գործակալությունում տեղեկատվական համակարգի միջոցով փոփոխությունների մասին գրառում է կատարվում պետական միասնական գրանցամատյանում:
- Փոփոխությունները համարվում են կատարված դրանք գրանցամատյանում գրառելու պահից: Գրանցամատյանում փոփոխությունների գրառումը հավաստվում է գրանցամատյանի համապատասխան քաղվածքով, որն ուղարկվում է անձի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեով, ինչպես նաև հասանելի է դառնում համացանցում՝ համապատասխան ծածկագիրը մուտքագրելու դեպքում: Անձի պահանջով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած չափով վճար վճարելու պայմանով, իսկ սույն օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում՝ առանց վճար վճարելու, անձին կարող է տրվել քաղվածքի արտատպումը (պատճենը), իսկ պատճենի իսկությունը հավաստվում է պատճենի վրա դրված` գործակալության համապատասխան աշխատակցի ստորագրությամբ: Սույն մասով նախատեսված քաղվածքը պետք է պարունակի նշված անձին վերաբերող` միասնականպետականգրանցամատյանում գրառված ամբողջ տեղեկատվությունը, ներառյալ` բոլոր փոփոխությունների նկարագրությունը և դրանց իրականացման ամսաթիվը, ինչպես նաև քաղվածքը տրամադրելու ամսաթիվը:
- Իրավաբանական անձի կանոնադրությունում կատարվում է այդ փոփոխությանպետական գրանցմանմասին տեղեկությունների գրառում՝ իրավաբանական անձի փոփոխությունների գրանցման տարին, ամիսը, օրը և համապատասխան փոփոխության բնույթը, որը հավաստվում է գործակալության էլեկտրոնային ստորագրությամբ կամ գործակալության համապատասխան աշխատակցի ստորագրությամբ:
Հոդված 43. |
Իրավաբանական անձանց փոփոխությունների պետական գրանցման մերժման հիմքերը և կարգը |
- Իրավաբանական անձի փոփոխություններիպետական գրանցման մերժման հիմքերն են`
1) իրավաբանական անձի փոփոխությունների` oրենքով կամ կանոնադրությամբ սահմանված կարգի խախտումը.
2) սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված փաստաթղթերը չներկայացնելը կամ ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանությունն օրենքին կամ իրավաբանական անձի ներկայացրած այլ փաստաթղթերին, ընդ որում, առևտրային կազմակերպության կանոնադրության փոփոխությունների կամ նոր խմբագրությամբ կանոնադրության դրույթները օրենքին համապատասխանելու տեսանկյունից չեն ստուգվում.
3) առկա է իրավաբանական անձի փոփոխության գրանցումն արգելող կամ սահմանափակող` դատարանի համապատասխան որոշում կամ վճիռ:
- Իրավաբանական անձի փոփոխություններիպետական գրանցումը մերժելու հիմքեր հայտնաբերելու դեպքում փաստաթղթերն ընդունելու օրվանից սույն օրենքի 42-րդ հոդվածով նախատեսված ժամկետներում փոփոխությունների գրանցումը գրավոր մերժվում է` մերժման հիմք(եր)ի պարտադիր նշումով:
- Փոփոխություններիպետականգրանցումը մերժելու դեպքում մերժման համար հիմք համարվող փաստաթղթերը, ինչպես նաև վճարված պետական տուրքը և սույն օրենքով նախատեսված այլ վճարները չեն վերադարձվում:
- Փոփոխություններիպետականգրանցման մերժումը պետք է լինի պատճառաբանված և հղում պարունակի օրենքի այն կոնկրետ նորմին, որի պահանջը խախտվել է:
- Փոփոխություններիգրանցմանմերժումը ստորագրվում է գործակալության աշխատակցի կողմից էլեկտրոնային ստորագրության միջոցով, և մերժման մասին էլեկտրոնային փաստաթուղթը ուղարկվում է անձի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեին, ինչպես նաև հասանելի է դառնում համացանցում՝ տեղեկատվական համակարգում համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով:
- Մերժմանմասինորոշումը ընդունված է համարվում այն էլեկտրոնային փոստով ուղարկելու կամ համացանցում հասանելի լինելու պահից կամ որոշման թղթային տարբերակը դիմողին հանձնելու կամ դիմողին ուղարկելու նպատակով փոստին հանձնելու պահից:
- Եթե դիմումը ներկայացնելուց հետո փոփոխություններիպետականգրանցումը սահմանված ժամկետներում չի մերժվում, ապա գրանցումը համարվում է կատարված և ոչ ուշ, քան համապատասխանգրանցման համար նախատեսված ժամկետի լրանալուց հետո` մեկ օրվա ընթացքում, դիմողին պետականմիասնական գրանցամատյանից տրվում է գրանցումը հաստատող քաղվածք:
Գ Լ ՈՒ Խ 10
ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԸ
Հոդված 44. |
Վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը |
- Միաձուլմանդեպքում`
1) միաձուլվող իրավաբանական անձը ներկայացնում է`
ա. դիմում, որում պետք է նշվեն միաձուլվող իրավաբանական անձի պետական գրանցման համարը և անվանումը,
բ. պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ.
2) միաձուլման արդյունքում ստեղծվող իրավաբանական անձը ներկայացնում է`
ա. իրավաբանական անձի հիմնադրի (հիմնադիրների) կամ գործադիր մարմնի ղեկավարի կամ հիմնադրի (հիմնադիրների) լիազորված անձի դիմումը,
բ. իրավաբանական անձ հիմնադրելու մասին հիմնադիր ժողովի (համագումարի կամ oրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունը` ստորագրված բոլոր հիմնադիրների կամ նախագահի և քարտուղարի կողմից (բացառությամբ մեկ անձով հիմնադրվող իրավաբանական անձանց): Օրենքով սահմանված դեպքում մեկ անձի կողմից իրավաբանական անձի հիմնադրման դեպքում ներկայացվում է հիմնադրի գրավոր որոշումը,
գ. ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) հաստատած էլեկտրոնային փաստաթղթի ձևով կանոնադրությունը կամ կանոնադրության առնվազն երկու օրինակ՝ թղթային կրիչի վրա,
դ. միաձուլվող իրավաբանական անձանց մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմինների որոշումները,
ե. պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ,
զ. փոխանցման ակտերը,
է. միաձուլման պայմանագիրը,
ը. առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ օրենքներով կամ այլ օրենքներով նախատեսված պետական գրանցման համար պարտադիր ներկայացման ենթակա այլ փաստաթղթեր:
- Միացմանդեպքում`
1) միացող իրավաբանական անձը (անձինք) ներկայացնում է(են)`
ա. դիմում, որում պետք է նշվեն միացող իրավաբանական անձի պետական գրանցման համարը և անվանումը,
բ. պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ.
2) միացման արդյունքում ընդլայնվող իրավաբանական անձը ներկայացնում է`
ա. դիմում, որում պետք է նշվեն միացման արդյունքում ընդլայնվող իրավաբանական անձի պետականգրանցման համարը և անվանումը,
բ. կանոնադրության փոփոխությունները կամ լրացումները (կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը),
գ. փոխանցման ակտ(եր)ը,
դ. միացման պայմանագիրը (պայմանագրերը),
ե. միացմանը մասնակցող իրավաբանական անձանց մասնակիցների համատեղ ընդհանուր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունը,
զ. միացող իրավաբանական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմնի որոշումը,
է. պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:
- Բաժանմանդեպքում`
1) բաժանվող իրավաբանական անձը (անձինք) ներկայացնում է (են)`
ա. դիմում, որում պետք է նշվեն բաժանվող իրավաբանական անձի գրանցման համարը և անվանումը,
բ. պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ.
2) բաժանման արդյունքում ստեղծվող իրավաբանական անձը ներկայացնում է`
ա. իրավաբանական անձի հիմնադրի (հիմնադիրների) կամ գործադիր մարմնի ղեկավարի կամ հիմնադրի (հիմնադիրների) լիազորած անձի դիմումը,
բ. իրավաբանական անձ հիմնադրելու մասին հիմնադիր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունը` ստորագրված բոլոր հիմնադիրների կամ նախագահի և քարտուղարի կողմից (բացառությամբ մեկ անձով հիմնադրվող իրավաբանական անձանց): Օրենքով սահմանված դեպքում մեկ անձի կողմից իրավաբանական անձի հիմնադրման դեպքում ներկայացվում է հիմնադրի գրավոր որոշումը,
գ. ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) հաստատած էլեկտրոնային փաստաթղթի ձևով կանոնադրությունը կամ կանոնադրության առնվազն երկու օրինակ՝ թղթային կրիչի վրա,
դ. պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ,
ե. բաժանիչ (առանձնացման) հաշվեկշիռը,
զ. բաժանվող իրավաբանական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմնի որոշումը,
է. առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ օրենքներով կամ այլ օրենքներով նախատեսված պետական գրանցման համար պարտադիր ներկայացման ենթակա այլ փաստաթղթեր:
- Առանձնացմանդեպքում`
1) առանձնացող իրավաբանական անձը ներկայացնում է`
ա. դիմում, որում պետք է նշվեն առանձնացող իրավաբանական անձի գրանցման համարը և անվանումը,
բ. առանձնացման ճանապարհով վերակազմակերպվող իրավաբանական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմնի որոշումը,
գ. բաժանիչ (առանձնացման) հաշվեկշիռը,
դ. առանձնացման ճանապարհով վերակազմակերպվող իրավաբանական անձի կանոնադրության փոփոխությունները կամ լրացումները (կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը),
ե. պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ.
2) առանձնացման արդյունքում ստեղծվող իրավաբանական անձը ներկայացնում է`
ա. իրավաբանական անձի հիմնադրի (հիմնադիրների) կամ գործադիր մարմնի ղեկավարի կամ հիմնադրի (հիմնադիրների) լիազորված անձի դիմումը,
բ. իրավաբանական անձ հիմնադրելու մասին հիմնադիր ժողովի (համագումարի կամ oրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունը` ստորագրված բոլոր հիմնադիրների կամ նախագահի և քարտուղարի կողմից (բացառությամբ մեկ անձով հիմնադրվող իրավաբանական անձանց): Օրենքով սահմանված դեպքում մեկ անձի կողմից իրավաբանական անձի հիմնադրման դեպքում ներկայացվում է հիմնադրի գրավոր որոշումը,
գ. ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) հաստատած էլեկտրոնային փաստաթղթի ձևով կանոնադրությունը կամ կանոնադրության առնվազն երկու օրինակ՝ թղթային կրիչի վրա,
դ. պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ,
ե. առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ oրենքներով կամ այլ oրենքներով նախատեսված պետական գրանցման համար պարտադիր ներկայացման ենթակա այլ փաստաթղթեր,
զ. առանձնացման ճանապարհով վերակազմակերպվող իրավաբանական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմնի որոշումը,
է. բաժանիչ (առանձնացման) հաշվեկշիռը:
- Վերակազմավորմանդեպքում`
1) վերակազմավորվող իրավաբանական անձը ներկայացնում է`
ա. դիմում, որում պետք է նշվեն վերակազմավորվող իրավաբանական անձի պետական գրանցման համարը և անվանումը,
բ. պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ.
2) վերակազմավորման արդյունքում ստեղծվող իրավաբանական անձը ներկայացնում է`
ա. իրավաբանական անձի հիմնադրի (հիմնադիրների) կամ գործադիր մարմնի ղեկավարի կամ հիմնադրի (հիմնադիրների) լիազորած անձի դիմումը,
բ. իրավաբանական անձ հիմնադրելու մասին հիմնադիր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունը` ստորագրված բոլոր հիմնադիրների կամ նախագահի և քարտուղարի կողմից (բացառությամբ մեկ անձով հիմնադրվող իրավաբանական անձանց): Օրենքով սահմանված դեպքում մեկ անձի կողմից իրավաբանական անձի հիմնադրման դեպքում ներկայացվում է հիմնադրի գրավոր որոշումը,
գ. ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) հաստատած էլեկտրոնային փաստաթղթի ձևով կանոնադրությունը կամ կանոնադրության առնվազն երկու օրինակ՝ թղթային կրիչի վրա,
դ. պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ,
ե. առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ օրենքներով կամ այլ օրենքներով նախատեսված պետական գրանցման համար պարտադիր ներկայացման ենթակա այլ փաստաթղթեր,
զ. վերակազմավորվող իրավաբանական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշումը,
է. փոխանցման ակտը:
- Վերակազմակերպվող առևտրային կազմակերպությունները ներկայացնում են մասնակիցների մասնակցությունները հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր), ինչպես նաև սույն օրենքի 66-րդ հոդվածով սահմանված դեպքերում նշված հոդվածով ամրագրված տեղեկություններ:
- Վերակազմակերպմանը մասնակցող բոլորիրավաբանական անձինք, սույն հոդվածով նախատեսված փաստաթղթերից բացի, ներկայացնում են նաևիրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի գրավոր հավաստումն այն մասին, որ իրավաբանական անձը վերակազմակերպման մասին oրենքով սահմանված կարգով տեղեկացրել է իրեն հայտնի բոլոր պարտատերերին, որոնցից առարկություններ չեն ստացվել, կամիրավաբանական անձի բոլոր պարտատերերի առաջացած բոլոր պահանջները բավարարվել են:
- Իրավաբանականանձանց միացման կամ միաձուլման պետական գրանցման դիմումին կից ներկայացվում է նաև իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի գրավոր հավաստումն այն մասին, որ տվյալ միացումը կամ միաձուլումը չի հակասում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին:
Հոդված 45. |
Իրավաբանական անձանց վերակազմակերպմամբ պայմանավորված պետականգրանցման կարգը |
- Դիմող(ներ)ը սույն օրենքի 44-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը թղթային կրիչի վրա ներկայացնում է(են) գործակալություն անձամբ կամ անհրաժեշտ տեղեկատվությունը և համապատասխան էլեկտրոնային փաստաթղթերը` գործակալության պաշտոնական կայքի միջոցով տեղեկատվական համակարգ մուտքագրելու միջոցով:
- Անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը գործակալություն ներկայացնելուց ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում, եթե առկա չենպետականգրանցումը մերժելու հիմքեր, գործակալությունը, սույն հոդվածով սահմանված կարգով, պետք է կատարի վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցում(ներ)ը:
- Առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցողիրավաբանականանձանց վերաբերյալ համապատասխան օրենքներով կամ այլ օրենքներով կարող են սահմանվել վերակազմակերպումների պետականգրանցման այլ ժամկետներ:
- Իրավաբանականանձանց վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցումների այն բոլոր դեպքերում, երբ`
1) ստեղծվում է նոր իրավաբանական անձ, ապա պետական գրանցումը կատարվում է սույն օրենքի 35-րդ հոդվածով սահմանված կարգով: Այդ դեպքում միասնական պետական գրանցամատյանում իրավահաջորդությանմասին կատարվում է գրառում.
2) իրավաբանական անձի կանոնադրությունում կատարվում են փոփոխություններ, ապա պետականգրանցումը կատարվում է սույն օրենքի 42-րդ հոդվածով սահմանված կարգով: Այդ դեպքում, ըստ անհրաժեշտության, միասնական պետական գրանցամատյանում կատարվում է նշում իրավահաջորդությանմասին.
3) իրավաբանական անձի գործունեությունը դադարում է, ապա պետական գրանցումը կատարվում է սույն օրենքի 51-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով:
- Վերակազմավորման ճանապարհով վերակազմակերպման դեպքումպետականգրանցումը կատարվում է սույն օրենքի 35-րդ հոդվածով սահմանված կարգով: Այդ դեպքում միասնական պետական գրանցամատյանում կատարվում է իրավահաջորդության մասին գրառում:
- Իրավաբանական անձի վերակազմավորման ճանապարհով վերակազմակերպման դեպքում գործակալությունըպետական գրանցամատյանում կատարում է գրառում գործունեության դադարման մասին:
- Իրավաբանականանձանց վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցումներ կատարելուց հետո գործակալության ղեկավարը կատարում է նշում ներկայացված փոխանցման ակտի կամ բաժանիչ (առանձնացման) հաշվեկշռի վրա: Փոխանցման ակտի կամ բաժանիչ (առանձնացման) հաշվեկշռի վրա նշում կատարելու կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարը:
- Վերակազմակերպումը կատարված է համարվում գրանցամատյանում վերակազմակերպման արդյունքում ստեղծվող և գործունեությունը դադարեցնող կազմակերպությունների վերաբերյալ համապատասխան գրառումները կատարելու պահից: Գրանցամատյանում վերակազմակերպման գրանցումը հավաստվում է գրանցամատյանի համապատասխան քաղվածքով, որն ուղարկվում է անձի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեին կամ էլեկտրոնային կրիչով տրամադրվում է անձին: Անձի պահանջով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած չափով վճար վճարելու պայմանով, իսկ սույն օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում՝ առանց վճար վճարելու, անձին կարող է տրվել քաղվածքի արտատպումը (պատճենը), իսկ պատճենի իսկությունը հավաստվում է պատճենի վրա դրված` գործակալության համապատասխան աշխատակցի ստորագրությամբ: Սույն կետով նախատեսված քաղվածքը պետք է պարունակի նշված անձին վերաբերող` միասնականպետականգրանցամատյանում գրառված ամբողջ տեղեկատվությունը, ներառյալ` իրավահաջորդության մասին տեղեկությունները, ինչպես նաև քաղվածքը տրամադրելու ամսաթիվը:
Հոդված 46. |
Իրավաբանական անձանց վերակազմակերպմամբ պայմանավորված գրանցմանմերժման հիմքերը և կարգը |
- Իրավաբանական անձի վերակազմակերպմամբ պայմանավորվածպետական գրանցման մերժման հիմքերն են`
1) սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված փաստաթղթերը չներկայացնելը կամ ներկայացված փաստաթղթերի ամբողջական չլինելը կամ ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանությունն օրենքին կամ իրավաբանական անձի ներկայացրած այլ փաստաթղթերին, ընդ որում, առևտրային իրավաբանական անձի կանոնադրության դրույթների համապատասխանությունը օրենքին չի ստուգվում.
2) խախտված է իրավաբանական անձանց վերակազմակերպման օրենքով սահմանված կարգը.
3) վերակազմակերպման համար ներկայացված կանոնադրությունում, պայմանագրում, փոխանցման ակտում կամ բաժանիչ հաշվեկշռում բացակայում են վերակազմակերպված իրավաբանական անձի պարտավորությունների իրավահաջորդության մասին, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դրույթներ:
- Իրավաբանական անձի գրանցումը մերժելու հիմքեր հայտնաբերելու դեպքում փաստաթղթերն ընդունելու օրվանից սույն օրենքի 45-րդ հոդվածով նախատեսված ժամկետներում վերակազմակերպման գրանցումը գրավոր մերժվում է` մերժման հիմք(եր)ի պարտադիր նշումով: Եթե սույն օրենքով, առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցողիրավաբանական անձանց վերաբերյալ համապատասխան օրենքներով կամ այլ օրենքներով սահմանված են վերակազմակերպման պետական գրանցման այլ ժամկետներ, ապա մերժումը կարող է կատարվել այդ ժամկետում:
- Վերակազմակերպմանպետականգրանցումը մերժելու դեպքում մերժման համար հիմք համարվող փաստաթղթերը, ինչպես նաև վճարված պետական տուրքը և սույն օրենքով նախատեսված այլ վճարները չեն վերադարձվում:
- Վերակազմակերպմանպետականգրանցման մերժումը պետք է լինի պատճառաբանված և հղում պարունակի օրենքի այն կոնկրետ նորմին, որի պահանջը խախտվել է:
- Վերակազմակերպմամբ պայմանավորվածպետականգրանցման մերժումը ստորագրում է գործակալության աշխատակիցը էլեկտրոնային ստորագրության միջոցով, և մերժման մասին էլեկտրոնային փաստաթուղթը ուղարկվում է անձի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեին, ինչպես նաև հասանելի է դառնում համացանցում՝ տեղեկատվական համակարգում համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով: Անձի պահանջով գործակալության ցանկացած գրասենյակում մեկ անգամ կարող է տրամադրվել մերժման արտատպված պատճենը, որի իսկությունը հավաստվում է համապատասխան աշխատակցի ստորագրությամբ:
- Մերժմանմասինորոշումը ընդունված է համարվում այն էլեկտրոնային փոստով ուղարկելու կամ համացանցում հասանելի լինելու պահից կամ որոշման թղթային տարբերակը դիմողին հանձնելու կամ դիմողին ուղարկելու նպատակով փոստին հանձնելու պահից:
Գ Լ ՈՒ Խ 11
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ
Հոդված 47. |
Իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելու մասին գրառում կատարելը |
- Իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելումասին գործակալության կողմից գրառում կատարելու համար իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը կամ օրենքով կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված մարմինը կամ նրանց լիազորած անձը գործակալություն են ներկայացնում`
1) դիմում.
2) իրավաբանական անձի լուծարման մասին իրավասու մարմնի որոշումը.
3) իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելու մասին հայտարարությունը հրապարակած մամուլի միջոցի համապատասխան համարը.
4) եթե դիմումը ներկայացնում է լիազորված անձը, ներկայացվում է նաև նրա լիազորությունները հավաստող փաստաթուղթ:
- Սույն հոդվածի 1-ին մասում նշված փաստաթղթերը գործակալություն ներկայացնելուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, գրառում կատարելու մերժման հիմքեր չհայտնաբերելու դեպքում գործակալությունըպետականմիասնական գրանցամատյանում գրառում է տեղեկություններ՝ տվյալիրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելու մասին:
- Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված գրառումը կատարելը հավաստվում է դիմողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկված էլեկտրոնային փաստաթղթի միջոցով: Նշված հավաստումը հասանելի է դառնում նաև համացանցում՝ համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով:
- Անձի պահանջով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած չափով վճար վճարելու պայմանով, իսկ սույն օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում՝ առանց վճար վճարելու, անձին կարող է տրվել սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստաթղթի արտատպումը (պատճենը), որի իսկությունը հավաստվում է պատճենի վրա դրված` գործակալության համապատասխան աշխատակցի ստորագրությամբ:
Հոդված 48. |
Այլ մարմնի կողմից նախկինում գրանցված իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելու մասին գրառում կատարելը |
- Այլ մարմնի կողմից գրանցվածիրավաբանական անձի լուծարման դեպքում լուծարման գործընթացում գտնվելումասին գործակալության կողմից գրառում կատարելու համար իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը կամ օրենքով, կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված մարմինը, կամ նրանց լիազորած անձը գործակալություն են ներկայացնում՝
1) գրանցող մարմնի տված գրանցման վկայականը (պետական գրանցման մասին որոշումը կամ պետականգրանցումը հավաստող այլ փաստաթուղթ).
2) իրավաբանական անձի հիմնադիր փաստաթղթերը.
3) սույն օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերը:
- Եթե այլ մարմնի կողմից գրանցվածիրավաբանական անձը օրենքի համաձայն ենթակա է լուծարման, ապա կարող է ներկայացնել սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերում նշված փաստաթղթերից որևէ մեկը:
3.Դիմումի հիման վրա լուծարման գործընթացում գտնվելու մասին գրառումը մերժելու հիմքեր չհայտնաբերելու դեպքում գործակալությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում անձին շնորհում էգրանցման համար, պետական գրանցամատյանում գրառում է տեղեկություններ տվյալ իրավաբանական անձի, ինչպես նաև նրա լուծարման գործընթացում գտնվելու մասին:
- Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված գրառումը կատարելը հավաստվում է դիմողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկված էլեկտրոնային փաստաթղթի միջոցով: Նշված տեղեկանքը հասանելի է դառնում նաև համացանցում՝ համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով:
- Անձի պահանջով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած չափով վճար վճարելու պայմանով, իսկ սույն օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում՝ առանց վճար վճարելու, անձին կարող է տրվել սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված փաստաթղթի արտատպումը (պատճենը), որի իսկությունը հավաստվում է պատճենի վրա դրված` գործակալության համապատասխան աշխատակցի ստորագրությամբ:
Հոդված 49. |
Իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելու մասին պետականգրանցումը մերժելը |
- Իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելումասին պետական գրանցումը գործակալությունը մերժում է, եթե`
1) խախտվել է լուծարման՝ օրենքով և կանոնադրությամբ սահմանված կարգը.
2) ներկայացված փաստաթղթերը ամբողջական չեն կամ չեն համապատասխանում օրենքի պահանջներին:
- Իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելումասին պետական գրանցման մերժման հիմքեր հայտնաբերելու դեպքում անձի դիմումն ընդունելու օրվանից հետո` երկօրյա ժամկետում, լուծարման համար դիմած անձն իր էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկված էլեկտրոնային փաստաթղթի միջոցով տեղեկացվում է առկա թերությունների մասին, և այդ անձին հնարավորություն է տրվում մեկօրյա ժամկետում շտկել թերությունները կամ տրամադրել հավելյալ տեղեկատվություն կամ փաստաթղթեր, որից հետո իրականացվում է պետական գրանցումը:
- Եթե անձը հրաժարվում է շտկել սխալ տեղեկատվությունը կամ հավելյալ տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն կամ փաստաթղթեր, ապա մեկ աշխատանքային օրվա ընթացքում անձի դիմումը գրավոր մերժվում է` մերժման հիմք(եր)ի պարտադիր նշումով:
- Գրանցմանմերժման մասին որոշումը հաստատվում է գործակալության էլեկտրոնային ստորագրությամբ և ուղարկվում է անձի նշած էլեկտրոնային փոստի հասցեին: Մերժման մասին որոշումը հասանելի է դառնում նաև համացանցում՝ տեղեկատվական համակարգում համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով:
Հոդված 50. |
Իրավաբանական անձի լուծարման համար ներկայացվող փաստաթղթերը |
- Իրավաբանական անձի լուծարմանպետական գրանցման համար ներկայացվում են`
1) դիմում.
2) իրավաբանական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշումը լուծարման հաշվեկշիռը հաստատելու մասին.
3) լուծարման հաշվեկշիռը.
4) իր կողմից տեղեկանք` «Արխիվային գործի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների կատարման մասին:
- Սնանկության հետևանքով լուծարվածիրավաբանական անձի լուծարմանպետական գրանցման համար ներկայացվում են դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը և սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերով սահմանված փաստաթղթերը:
- Դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռովիրավաբանականանձանց լուծարման դեպքում լուծարումն իրականացվում է վճռում նշված մարմնի, իսկ նման նշման բացակայության դեպքում` իրավաբանական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված իրավաբանական անձի մարմնի կողմից, որոնք լուծարումը գրանցելու համար գործակալություն են ներկայացնում դատարանի վճիռը և սույն հոդվածի 1-ին մասում նշված փաստաթղթերը:
Հոդված 51. |
Իրավաբանական անձի լուծարման գրանցումը |
- Լուծարվողիրավաբանական անձի լուծարման հանձնաժողովը լուծարման գործընթացն ավարտելուց հետո սույն օրենքի 50-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը ներկայացնում է գործակալություն՝ լուծարմանպետականգրանցում կատարելու համար:
- Գործակալությունը մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների ցանկում ներառվածիրավաբանական անձի կողմից լուծարմանմասին դիմում ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, հարցում է ուղարկում հանձնաժողովին` հանձնաժողովի կողմից տվյալ իրավաբանական անձի նկատմամբ հարուցված և չավարտված վարչական վարույթի, ինչպես նաև հանձնաժողովի նկատմամբ պարտավորությունների բացակայությունը հավաստելու վերաբերյալ: Հարցումն ուղարկվում է ստացումը հաստատելու հնարավորություն տվող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունն ապահովող համակարգի միջոցով: Հանձնաժողովը պատասխանում է հարցմանն այն ուղարկելու օրվանից հետո` 10 օրվա ընթացքում: Սույն կետով նախատեսված հարցմանը սահմանված ժամկետում չպատասխանելը դիտվում է որպես հանձնաժողովի կողմից տվյալ իրավաբանական անձի նկատմամբ հարուցված և չավարտված վարչական վարույթի, ինչպես նաև հանձնաժողովի նկատմամբ պարտավորությունների բացակայության հավաստում:
- Գործակալությունը լուծարման գրանցում կատարելումասինդիմում ստանալուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, հարցում է ուղարկում հարկային մարմին՝ պետական բյուջեի գծովիրավաբանական անձի պարտավորությունների բացակայությունը հավաստելու վերաբերյալ: Հարցումն ուղարկվում է ստացումը հաստատելու հնարավորություն տվող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունն ապահովող համակարգի միջոցով: Հարկային մարմինները պատասխանում են հարցմանը այն ստանալու օրվանից հետո` 20 օրվա ընթացքում: Հարկային մարմինների կողմից սույն կետով նախատեսված հարցմանը սահմանված ժամկետում չպատասխանելը կամ այլ պատասխան (բացի պարտավորությունների առկայությունից և դրանց հստակ չափից) ուղարկելը դիտվում է որպես պետական բյուջեի գծով լուծարվող իրավաբանական անձի պարտավորությունների բացակայության հավաստում:
- Եթե լուծարման համար դիմած անձը փաստաթղթերի հետ ներկայացնում է նաև հարկային մարմնի տված տեղեկանք՝պետականբյուջեի գծով պարտավորությունների բացակայության մասին՝ տրված լուծարման հաշվեկշիռը հաստատելու օրը կամ ավելի ուշ, ապա սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հարցումը հարկային մարմին չի ուղարկվում:
- Գործակալությունում ստուգվում են ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունն ու համապատասխանությունն օրենքի պահանջներին:
- Ներկայացված փաստաթղթերի ստուգումից և սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված հավաստումներն ստանալուց հետո լուծարմանպետականգրանցումը մերժելու հիմքեր չհայտնաբերելու դեպքումիրավաբանական անձի լուծարումը համարվում է գրանցված, և մեկ աշխատանքային օրվա ընթացքում գործակալությունում լուծարման մասին տեղեկությունները գրառվում են պետական միասնական գրանցամատյանում:
- Իրավաբանական անձի լուծարմանմասին էլեկտրոնային փաստաթուղթը ուղարկվում է անձի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեին, ինչպես նաև հասանելի է դառնում համացանցում՝ տեղեկատվական համակարգում սույն օրենքի 47-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով: Անձի պահանջով գործակալության ցանկացած սպասարկման գրասենյակում սույն օրենքով նախատեսված կարգով կարող է տրամադրվել լուծարման մասին տեղեկանքի պատճենը, որի իսկությունը հավաստվում է համապատասխան աշխատակցի ստորագրությամբ:
- Իրավաբանական անձը համարվում է լուծարված, իսկ նրա գոյությունը` դադարած,պետական գրանցմանպահից:
Հոդված 52. |
Իրավաբանական անձի լուծարման գրանցման մերժման հիմքերը |
- Իրավաբանական անձի լուծարման գրանցումը մերժելու հիմքերն են`
1) իրավաբանական անձանց լուծարման՝ օրենքով սահմանված կարգի խախտումը.
2) սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված փաստաթղթերը չներկայացնելը.
3) ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանությունն օրենքի պահանջներին.
4) սույն օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված հարցումներին իրավաբանական անձի նկատմամբ հանձնաժողովի կողմից հարուցված և չավարտված վարչական վարույթի մասին կամիրավաբանական անձի՝ հանձնաժողովի նկատմամբ պարտավորությունների առկայության մասին կամ պետականբյուջեի գծով պարտավորությունների առկայության, դրանց չափի և ծագման հիմքերի մասին հստակ պատասխան ստանալը:
Հոդված 53. |
Իրավաբանական անձի լուծարման գրանցման մերժումը |
- Իրավաբանական անձի լուծարմանգրանցման մերժման հիմքերի առկայության դեպքում գործակալությունն ընդունում է որոշում իրավաբանական անձի լուծարումը մերժելու մասին պետական բյուջեի գծովիրավաբանական անձի պարտավորությունների բացակայությունը հավաստելու վերաբերյալ հարկային մարմիններից ստացված պատասխանից հետո` մեկօրյա ժամկետում:
- Մերժմանմասինորոշումը պետք է պարունակի մերժման համար հիմք հանդիսացած կոնկրետ իրավական նորմերի և բոլոր փաստական հանգամանքների մասին տեղեկություններ:
- Իրավաբանական անձի լուծարմանգրանցման մերժումը ստորագրում է գործակալության աշխատակիցը էլեկտրոնային ստորագրության միջոցով, և մերժման մասին էլեկտրոնային փաստաթուղթն ուղարկվում է անձի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեին, ինչպես նաև հասանելի է դառնում համացանցում՝ տեղեկատվական համակարգում համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով:
- Մերժմանմասինորոշումը համարվում է ընդունված այն էլեկտրոնային փոստով ուղարկելու կամ համացանցում հասանելի դառնալու պահից:
- Եթե լուծարմանգրանցմանհամար հիմք է համարվում հանձնաժողովի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության տված տեղեկանքը, և անձը համաձայն չէ նշված տեղեկանքում պարունակվող տեղեկատվությանը, ապա նա իրավասու է բողոքարկելու տեղեկանքում պարունակվող տեղեկությունների իսկությունը տեղեկանք տրամադրող մարմնին, կամ նրա վերադասին կամ դատական կարգով: Տվյալ դեպքում տեղեկանք ներկայացնող մարմինը հանդես է գալիս որպես միակ պատասխանող:
- Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված բողոքը վարչական կամ դատական կարգով բավարարվելու դեպքում գործակալությունն անմիջապես իրականացնում էիրավաբանական անձի լուծարմանպետականգրանցումը:
- Եթեգրանցմանհամար մերժման հիմք է դարձել հարկային մարմնի տված` պարտավորությունների առկայության մասին տեղեկանքը, և անձը ընդունում է տեղեկանքում նշված պարտավորությունների առկայությունը, ապա նա իրավունք ունի մերժումը ստանալուց հետո` հնգօրյա ժամկետում, վճարելու հարկային մարմնի տված տեղեկանքում նշված գումարը և անդորրագիրը մնացած անհրաժեշտ փաստաթղթերի հետ կրկին ներկայացնելու գործակալություն: Այս դեպքում լուծարման մասին գրանցումը կատարվում է անմիջապես, ընդ որում, լուծարման գրանցման հավաստումը կատարվում է սույն օրենքի 51-րդ հոդվածով նախատեսված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 12
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆՈՒՄԸ
Հոդված 54. |
Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերը |
- Առանձնացված ստորաբաժանումների կամ հիմնարկներիպետականհաշվառման համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
1) դիմում, որը պետք է պարունակի`
ա. հիմնադիր իրավաբանական անձի պետական գրանցման համարը և անվանումը (ստորագրված հիմնադրի գործադիր մարմնի, առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի ղեկավարի կամ հիմնադրի լիազորած անձի կողմից),
բ. առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի ղեկավարի կամ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի մասին տեղեկություններ (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը կամ նշում հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին և համապատասխան տեղեկանքի համարը, բնակության կամ հաշվառման վայրի հասցեն, կապի միջոցները՝ հեռախոսահամար, ֆաքսի համար, էլեկտրոնային փոստ (առկայության դեպքում),
գ. եթե իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանումների կամ հիմնարկների հիմնադիրը օտարերկրյա իրավաբանական անձ է, ապա առանձնացված ստորաբաժանումների կամ հիմնարկներիպետական հաշվառման համար, սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերից բացի, ներկայացվում է նաև քաղվածք` տվյալ երկրի առևտրային գրանցամատյանից կամ օտարերկրյաիրավաբանական անձի իրավական կարգավիճակը հաստատող այլ համազոր փաստաթուղթ, և նրա հիմնադիր փաստաթղթերը (կամ համապատասխան քաղվածքները)` վավերացված և հայերեն թարգմանված,
դ. եթե հիմնադրման միջոցով ստեղծված իրավաբանական անձի հիմնադիրը օտարերկրյա ֆիզիկական անձ է, ապա պետական գրանցման համար, սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերից բացի, ներկայացվում է տվյալ անձի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը՝ վավերացված և հայերեն թարգմանված.
2) իրավասու մարմնի որոշում(ներ)ն առանձնացված ստորաբաժանում կամ հիմնարկ ստեղծելու և դրա կանոնադրությունը հաստատելու, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի ղեկավար կամ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին.
3) առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի կանոնադրությունը` ստորագրված հիմնադրի լիազորած անձի կողմից.
4) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:
- Պետական, համայնքային հիմնարկներիպետական հաշվառման դեպքում սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված փաստաթղթերը կարող են չպարունակել հիմնարկի ղեկավար կամ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին որոշումը:
Հոդված 55. |
Առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի փոփոխությունների հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերը |
- Առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի կանոնադրությունում կատարված փոփոխությունների ու լրացումների, ինչպես նաև նոր խմբագրությամբ կանոնադրությունը կամ սույն օրենքի 26-րդ հոդվածի 7-րդ մասում նշված տեղեկությունների փոփոխությունների (այսուհետ` փոփոխություններ) հաշվառման համար անհրաժեշտ է ներկայացնել`
1) դիմում (ստորագրված առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի ղեկավարի կամ հիմնադրի լիազորած անձի կողմից).
2) կատարված փոփոխությունների մասին իրավասու մարմնի որոշումը.
3) կանոնադրության փոփոխությունները կամ լրացումները (կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը).
4) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:
Հոդված 56. |
Առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի վերակազմակերպմամբ պայմանավորված պետական հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերը |
- Առանձնացված ստորաբաժանումների կամ հիմնարկների միաձուլման դեպքում՝
1) միաձուլվող առանձնացված uտորաբաժանումը կամ հիմնարկը ներկայացնում է`
ա. դիմում (uտորագրված առանձնացված uտորաբաժանման կամ հիմնարկի ղեկավարի կամ հիմնադրի լիազորած անձի կողմից),
բ. պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ.
2) միաձուլման արդյունքում ստեղծված առանձնացված uտորաբաժանումը կամ հիմնարկը ներկայացնում է՝
ա. սույն օրենքի 54-րդ հոդվածում նշված փաստաթղթերը,
բ. միաձուլվող առանձնացված uտորաբաժանումների կամ հիմնարկների իրավասու մարմնի (մարմինների) որոշումները:
- Առանձնացված ստորաբաժանումների կամ հիմնարկների միացման դեպքում`
1) միացող առանձնացված uտորաբաժանումը կամ հիմնարկը ներկայացնում է`
ա. դիմում (uտորագրված առանձնացված uտորաբաժանման կամ հիմնարկի ղեկավարի կամ հիմնադրի լիազորած անձի կողմից),
բ. իրավասու մարմնի (մարմինների) որոշումները,
գ. պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ.
2) միացման արդյունքում ընդլայնված առանձնացված uտորաբաժանումը կամ հիմնարկը ներկայացնում է՝
ա. սույն օրենքի 55-րդ հոդվածում նշված փաստաթղթերը,
բ. միացող առանձնացված uտորաբաժանումների կամ հիմնարկների իրավասու մարմնի (մարմինների) որոշումները:
- Առանձնացված ստորաբաժանումների կամ հիմնարկների բաժանման դեպքում`
1) բաժանվող առանձնացված uտորաբաժանումը կամ հիմնարկը ներկայացնում է`
ա. դիմում (uտորագրված առանձնացված uտորաբաժանման, հիմնարկի ղեկավարի կամ հիմնադրի լիազորած անձի կողմից),
բ. պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ.
2) բաժանման արդյունքում ստեղծված առանձնացված uտորաբաժանումը, հիմնարկը ներկայացնում են՝
ա. սույն օրենքի 54-րդ հոդվածում նշված փաստաթղթերը,
բ. բաժանվող առանձնացված uտորաբաժանման, հիմնարկի իրավասու մարմնի (մարմինների) որոշումները:
- Առանձնացված ստորաբաժանումների կամ հիմնարկների առանձնացման դեպքում`
1) առանձնացման միջոցով վերակազմակերպվող առանձնացված uտորաբաժանումը կամ հիմնարկը ներկայացնում է`
ա. դիմում (uտորագրված առանձնացված uտորաբաժանման կամ հիմնարկի ղեկավարի կամ հիմնադրի լիազորած անձի կողմից),
բ. սույն օրենքի 55-րդ հոդվածում նշված փաստաթղթերը,
գ. վերակազմակերպման մասին իրավասու մարմնի (մարմինների) որոշումները.
2) առանձնացման արդյունքում ստեղծված առանձնացված uտորաբաժանումը կամ հիմնարկը ներկայացնում է՝
ա. սույն օրենքի 54-րդ հոդվածում նշված փաստաթղթերը,
բ. առանձնացման միջոցով վերակազմակերպվող առանձնացված uտորաբաժանման կամ հիմնարկի իրավասու մարմնի (մարմինների) որոշումները:
- Առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի վերակազմավորման դեպքում`
1) վերակազմավորվող առանձնացված uտորաբաժանումը կամ հիմնարկը ներկայացնում է`
ա. դիմում (uտորագրված առանձնացված uտորաբաժանման կամ հիմնարկի ղեկավարի կամ հիմնադրի լիազորած անձի կողմից),
բ. պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ.
2) վերակազմավորման արդյունքում ստեղծված առանձնացված uտորաբաժանումը կամ հիմնարկը ներկայացնում է՝
ա. սույն օրենքի 54-րդ հոդվածում նշված փաստաթղթերը,
բ. վերակազմավորվող առանձնացված uտորաբաժանման կամ հիմնարկի իրավասու մարմնի (մարմինների) որոշումները:
Հոդված 57.
|
Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի հաշվառման, փոփոխությունների գրառման, հաշվառումից հանելու կարգը և ժամկետները |
- Գործակալությունը ստուգում է ներկայացված փաստաթղթերի լիարժեքությունը և համապատասխանությունն օրենքների պահանջներին: Առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկիպետականհաշվառման դեպքում չի ստուգվում կանոնադրության համապատասխանությունն օրենքների պահանջներին:
- Ներկայացված փաստաթղթերը ստանալուց հետո` առավելագույնը երկու աշխատանքային օրվա ընթացքում, գործակալությունում դրանք ուսումնասիրվում են, ևպետականհաշվառումը (փոփոխությունների հաշվառումը) մերժելու հիմքեր չհայտնաբերելու դեպքում տեղեկատվական համակարգը նրան շնորհում է հաշվառման համար, և անհրաժեշտ տեղեկությունները տեղեկատվական համակարգի միջոցով գրառվում ենպետական միասնական գրանցամատյանում:
- Եթե անձը փաստաթղթերը ներկայացնում է սույն օրենքի 17-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով նախատեսված կարգով, ապա փոփոխություններիպետականգրանցումն իրականացվում է անմիջապես:
- Առանձնացված ստորաբաժանումը կամ հիմնարկը հաշվառված է համարվում, իսկ փոփոխությունները` կատարված՝ միասնականպետականգրանցամատյանում համապատասխան գրառում(ներ)ը կատարելու պահից:
- Առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի հաշվառումը (փոփոխությունների գրառումը) հավաստվում է միասնականպետականգրանցամատյանից տրված քաղվածքով, որն ուղարկվում է անձի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեին, ինչպես նաև հասանելի է դառնում համացանցում՝ տեղեկատվական համակարգում համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով:
- Անձի պահանջով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած չափով վճարը վճարելու պայմանով, իսկ սույն օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում՝ առանց վճար վճարելու, անձին կարող է տրվել քաղվածքի արտատպումը (պատճենը): Այդ դեպքում պատճենի իսկությունը հավաստվում է պատճենի վրա դրված` գործակալության համապատասխան աշխատակցի ստորագրությամբ:
- Առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկիպետականհաշվառման դեպքում կանոնադրության վրապետական հաշվառման մասին որևէ նշում չի կատարվում, իսկ պետական հաշվառման նպատակով ներկայացված փաստաթղթերը ենթակա չեն վերադարձման:
Հոդված 58. |
Առանձնացված ստորաբաժանումը կամ հիմնարկը հաշվառումից հանելու (գործունեության դադարման) համար անհրաժեշտ փաստաթղթերը |
- Առանձնացված ստորաբաժանումը կամ հիմնարկըպետականհաշվառումից հանելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
1) դիմում (ստորագրված առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի ղեկավարի կամ հիմնադրի լիազորած անձի կողմից).
2) գործունեության դադարման մասին իրավասու մարմնի որոշումը:
Հոդված 59.
|
Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի հաշվառումը (փոփոխությունները գրառելու, հաշվառումից հանելու) մերժելու հիմքերն ու ժամկետները |
- Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի հաշվառումը (փոփոխությունների գրառումը) մերժվում է, եթե ներկայացված փաստաթղթերն ամբողջական չեն կամ չեն համապատասխանում օրենքների պահանջներին:
- Առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկիպետականհաշվառումը (փոփոխությունների պետականհաշվառումը) մերժվում է գրավոր` մերժման հիմք(եր)ի պարտադիր նշումով, համապատասխան էլեկտրոնային փաստաթուղթը դիմողի ներկայացրած էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու միջոցով: Հաշվառման մերժման մասին որոշումը նաև հասանելի է դառնում համացանցում՝ համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով:
- Հաշվառմանմասինորոշումը համարվում է ընդունված այն դիմողի էլեկտրոնային փոստին ուղարկելու կամ համացանցում հասանելի դառնալու պահից:
- Պետականհաշվառումը (փոփոխությունների պետական հաշվառումը, հաշվառումից հանումը) մերժվելու դեպքում մերժման համար հիմք համարվող փաստաթղթերը չեն վերադարձվում:
- Առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկիպետականհաշվառումը (փոփոխությունների պետականհաշվառումը, հաշվառումից հանումը) աննպատակահարմարության շարժառիթով մերժել չի թույլատրվում:
- Պետականհաշվառումը (փոփոխությունների պետական հաշվառումը, հաշվառումից հանումը) մերժելը, ինչպես նաև դրա կատարումից խուսափելը կարող են բողոքարկվել վերադասության կարգով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարին կամ դատական կարգով:
Հոդված 60.
|
Օտարերկրյա իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների պետական հաշվառման և հաշվառումից հանելու առանձնահատկությունները |
- Օտարերկրյաիրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման հաշվառման դեպքում դիմողը, ի հավելումն սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերի, ներկայացնում է նաև՝
1) հիմնադրի կանոնադրության և (կամ) հիմնադիր այլ փաստաթղթի պատճենը՝ հյուպատոսական վավերացմամբ կամ ապոստիլով հաստատված և հայերեն թարգմանված.
2) քաղվածք` գրանցման երկրի առևտրային գրանցամատյանից կամ օտարերկրյա իրավաբանական անձի իրավական կարգավիճակը հաստատող այլ համազոր փաստաթուղթ՝ հյուպատոսական վավերացմամբ կամ ապոստիլով հաստատված և հայերեն թարգմանված:
- Եթե հիմնադիր օտարերկրյաիրավաբանական անձը չունի հիմնադիր փաստաթղթեր, կամ ներկայացված փաստաթղթերը չեն պարունակում դրույթներ առանձնացված ստորաբաժանում կամ հիմնարկ ստեղծելու լիազորություններ ունեցող մարմիններիմասին, ապա սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերի փոխարեն ներկայացվում են իրավասու մարմնի (կամ օտարերկրյա իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի) տված տեղեկանքները` հիմնադիր փաստաթղթերի ցանկի և առանձնացված ստորաբաժանում կամ հիմնարկ ստեղծելու վերաբերյալ որոշում ընդունած մարմնի նման լիազորություններ ունենալու մասին:
- Օտարերկրյաիրավաբանական անձի հաշվառման ժամանակ տեղեկատվական համակարգը հաշվառվող առանձնացված ստորաբաժանմանը կամ հիմնարկին շնորհում է նաև հարկային մարմնի տրամադրած հարկ վճարողի հաշվառման համարը («Կազմակերպություններին և ֆիզիկականանձանց հարկային հաշվառման վերցնելու և հաշվառումից հանելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով):
- Օտարերկրյաիրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանումը կամ հիմնարկըպետականհաշվառումից հանելու համար, ի հավելումն սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերի, ներկայացնում է նաև`
1) հիմնադրի տված տեղեկանքը, որով հավաստվում է պարտատերերի` առաջացած պարտավորությունների բավարարումը կամ նման պարտավորությունների բացակայությունը.
2) իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելու մասին հայտարարությունը հրապարակած մամուլի միջոցի համապատասխան համարը:
- Օտարերկրյաիրավաբանական անձի հաշվառումից հանումը կատարվում է սույն օրենքի 51-րդ հոդվածով նախատեսված կարգով՝ սույն գլխով նախատեսված փաստաթղթերի հիման վրա:
Գ Լ ՈՒ Խ 13
ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
Հոդված 61. |
Պետական միասնական գրանցամատյանում պահպանվող տեղեկությունների տրամադրումը |
- Պետականմիասնական գրանցամատյանի տեղեկությունները բաց են համընդհանուր ծանոթացման համար:Պետական միասնական գրանցամատյանի տեղեկությունները և գրանցված իրավաբանական անձանցկանոնադրությունները հասանելի են տեղեկատվական համակարգի միջոցով գործակալության պաշտոնական կայքից` օրենքով նախատեսված դեպքում պետական տուրքը վճարելու պայմանով:
- Պետականմիասնական գրանցամատյանի մասնակի տեղեկությունները (իրավաբանական անձի անվանումը և կազմակերպաիրավական ձևը, պետական գրանցման տարին, ամիսը, օրը, իրավաբանական անձիգրանցման համարը, իրավաբանական անձի հիմնադիրները, իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելը) տրամադրվում են առանց պետական տուրք վճարելու:
- Պետականմիասնական գրանցամատյանի ամբողջական տեղեկությունները, ինչպես նաև իրավաբանականանձանց կանոնադրությունների պատճենները տրամադրվում են «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված չափով պետական տուրքի վճարումը կատարելուց հետո, իսկ սույն օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում՝ առանց վճար վճարելու:
- Գործակալության կայքից տեղեկատվական համակարգի միջոցով յուրաքանչյուր անձ կարող է իրականացնելիրավաբանականանձանց մասին տեղեկությունների փնտրում՝ մուտքագրելով իրավաբանական անձի անվանումը, իրավաբանական անձի հիմնադրի կամ մասնակցի անունը և ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը, հարկ վճարողի հաշվառման համարը, գրանցման համարը:
- Անձի պահանջով մասնակի տեղեկությունները կամ ամբողջական տեղեկությունները էլեկտրոնային փաստաթղթի ձևով կամ թղթային կրիչի վրա գործակալության աշխատակցի հաստատած պատճենի ձևով կարող են տրամադրվել նաև գործակալության սպասարկման գրասենյակներից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած չափով վճար վճարելու պայմանով, իսկ սույն օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում՝ առանց վճար վճարելու: Այդ դեպքում անձը ներկայացնում է տեղեկություններ ընկերությանմասին(անվանումը կամ գրանցման համարը) և վճարի կատարումը հավաստող փաստաթուղթ, ինչպես նաև ստորագրում է գործակալության կողմից կազմվող դիմումը:
- Ամբողջական կամ մասնակի տեղեկությունները տրամադրում է գործակալությունը դիմումը ստանալուց հետո` անմիջապես:
- Գործակալությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկայինպետականծառայությանը տեղեկություններ է տրամադրումիրավաբանական անձանց պետական գրանցման, անհատ ձեռնարկատեր հաշվառված անձանց, ինչպես նաև իրավաբանական անձանց առանձնացված uտորաբաժանումների ու հիմնարկների պետական հաշվառման մաuին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգին համապատասխան: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը գործակալությանը տրամադրում է տեղեկություններ հարկ վճարողների հաշվառման համարների մասին` «Կազմակերպություններին և ֆիզիկականանձանց հարկային հաշվառման վերցնելու և հաշվառումից հանելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան:
Հոդված 62. |
Միասնական պետական գրանցամատյանից տրվող՝ իրավաբանական անձիամբողջական տեղեկություններ պարունակող քաղվածքը |
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում տրվում ենպետականգրանցումը (հաշվառումը) հավաստող, ինչպես նաև տեղեկատվություն տրամադրող իրավաբանական անձի մասին ամբողջական տեղեկություններ պարունակող միասնական ձևի քաղվածքներ:
- Իրավաբանական անձիմասին ամբողջական տեղեկություններ պարունակող՝ միասնական պետականգրանցամատյանի քաղվածքների ձևերը սահմանում է արդարադատության նախարարը:
- Իրավաբանական անձիմասին ամբողջական տեղեկություններ պարունակող՝ միասնական պետականգրանցամատյանից քաղվածքը պետք է ներառի հետևյալ տեղեկությունները.
1) իրավաբանական անձի անվանումը.
2) իրավաբանական անձի պետական գրանցման համարը.
3) պետական գրանցման տարին, ամիսը, ամսաթիվը.
4) իրավաբանական անձի կոդը.
5) իրավաբանական անձի հարկ վճարողի հաշվառման համարը.
6) իրավաբանական անձի` լուծարման գործընթացում գտնվելու կամ լուծարման մասին գրառման վերաբերյալ, ներառյալ` գրառումները կատարելու տարին, ամիսը, օրը.
7) իրավաբանական անձի գտնվելու վայրը.
8) իրավաբանական անձի գործունեության ժամկետը (անժամկետ, իսկ որոշակի ժամկետի դեպքում նշելով դրա ավարտի տարին, ամիսը և ամսաթիվը).
9) իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի (տնօրեն, գլխավոր տնօրեն, նախագահ, գործերը վարող և այլն) կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ իրավաբանական անձին ներկայացնելու իրավունք ունեցող այլ անձի անունը, ազգանունը.
10) իրավաբանական անձի իրավանախորդի անվանումը և գրանցման համարը.
11) իրավաբանական անձի մասնակիցների մասին տեղեկություններ (անունը, ազգանունը` ֆիզիկականանձանց համար, անվանումը, պետական գրանցման համարը և ՀՎՀՀ՝ իրավաբանական անձանց համար, մասնակից դառնալու տարին, ամիսը, օրը, բաժնեմասի (մասնակցության) չափը, բաժնեմասի փոփոխությունների տարին, ամիսը, օրը, մասնակցության դադարման ամիսը, տարին, օրը).
12) իրավաբանական անձի գրանցումից մինչև քաղվածքի տրման պահը կատարված փոփոխությունների ընդհանուր նկարագրությունը՝ կոդերի նշումով, և փոփոխությունների տարին, ամիսը, օրը.
13) քաղվածքի տրամադրման տարին, ամիսը, օրը.
14) սույն օրենքով նախատեսված այլ տեղեկություններ:
Հոդված 63. |
Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումը հաստատող՝ պետական միասնական գրանցամատյանից տրվող քաղվածքը |
- Անհատ ձեռնարկատիրոջպետականհաշվառումը հաստատող` պետական միասնական գրանցամատյանից վերցված համապատասխան քաղվածքի ձևը հաստատում է արդարադատության նախարարը:
- Անհատ ձեռնարկատիրոջպետականհաշվառումը հաստատող` պետական միասնական գրանցամատյանից վերցված համապատասխան քաղվածքը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.
1) անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը.
2) անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը.
3) անհատ ձեռնարկատիրոջ հարկ վճարողի հաշվառման համարը.
4) պետական հաշվառման տարին, ամիսը, ամսաթիվը.
5) հաշվառման և (կամ) բնակության վայրը.
6) քաղվածքը տրամադրելու տարին, ամիսը, օրը:
Հոդված 64. |
Գործակալությունում պահվող այլ տեղեկություններին ծանոթանալու կարգը |
- Գործակալությունում պահպանվող փաստաթղթերը, ներառյալ` գրանցումների կատարման համար հիմք ծառայած փաստաթղթերը, ազատ են ծանոթանալու և պատճենահանելու համար՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած չափով վճար վճարելու պայմանով, իսկ սույն օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում՝ առանց վճար վճարելու:
- Համապատասխան փաստաթղթերին ծանոթանալու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում՝ նշելովիրավաբանական անձի անվանումը կամգրանցմանհամարը, ինչպես նաև համապատասխան վճարի վճարումը հավաստող փաստաթուղթ:
- Դիմումը ներկայացնելուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, համապատասխան փաստաթղթերի էլեկտրոնային պատճեններն ուղարկվում են դիմումում ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեին:
Հոդված 65.
|
Էլեկտրոնային համակարգի միջոցով ինքնաշխատ եղանակով պետական մարմիններին, ինչպես նաև համապատասխան պայմանագրի հիման վրա մասնավոր անձանցտրամադրվող տեղեկատվության ստացման առանձնահատկությունները |
- Պետականմարմիններին գրանցամատյանում պահվող տեղեկությունները տրամադրվում են առցանց` նախօրոք տրամադրված ծածկանունն ու գաղտնաբառը գործակալության կայք մուտքագրելու միջոցով:
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը սահմանում է այն մասնավորանձանցխմբերի (ըստ գործունեության տեսակների) ցուցակը, ովքեր իրավունք ունեն արդարադատության նախարարության հետ կնքելու պայմանագիր և ինքնաշխատ համակարգերի միջոցով ստանալու գրանցամատյանում գրառված տեղեկությունները: Տվյալ ցուցակը առնվազն պետք է ներառի բոլոր նոտարներին, բանկերին և փաստաբաններին, պայմանով, որ վերջինները համապատասխանեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից առաջադրվող պահանջներին:
- Սույն հոդվածի 2-րդ մասում նախատեսված անձինք իրավունք ունեն կնքելու համապատասխան պայմանագիրը և ամսական համապատասխան վճարը վճարելու պայմանով ինքնաշխատ համակարգի միջոցով արդարադատության նախարարի սահմանած կարգով ստանալու գրանցամատյանում պահվող տեղեկությունները:
Հոդված 66. |
Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի նպատակներով հավաքված տեղեկատվությունը |
- «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարիմասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի նպատակներից ելնելով՝ 20 միլիոն դրամը գերազանցելու դեպքում առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում (բաժնեհավաք կապիտալում և այլն) բաժնի (մասնակցության) օտարման (ձեռք բերելու) կամ կանոնադրական կապիտալի (բաժնեհավաք կապիտալի և այլն) ձևավորման կամ փոփոխության դեպքում առևտրային կազմակերպության` ներդրում կատարող կամ գործարքի կողմ համարվող մասնակիցը գործակալություն է ներկայացնում հայտարարագիր, որը պարունակում է հետևյալ տեղեկությունները.
1) կանոնադրական կապիտալում ներդրում կատարող մասնակցի, լիազորված անձի, իրական շահառուի տվյալները, ներառյալ՝
ա. ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր հաշվառված անձ համարվող մասնակցի, լիազորված անձի, իրական շահառուի համար` անունը, ազգանունը, բնակության, հաշվառման վայրը, ծննդյան թվականը, ամիսը, ամսաթիվը, քաղաքացիությունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը և տրամադրման տարին, ամիսը, ամսաթիվը, հանրային ծառայությունների համարանիշը կամ նշում հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին և համապատասխան տեղեկանքի համարը, անհատ ձեռնարկատիրոջ պետականհաշվառման համարը և անհատ ձեռնարկատիրոջ հարկ վճարողի հաշվառման համարը,
բ. իրավաբանական անձ համարվող մասնակցի, լիազորված անձի, իրական շահառուի համար` անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը.
2) ներդրման չափը.
3) ներդրման արդյունքում կանոնադրական կապիտալի չափը.
4) ներդրումը կատարելու ամսաթիվը.
5) կասկածելի ներդրումների դեպքում՝ կասկածելի համարելու հիմքը, չափանիշը և դրանց նկարագրությունը:
- Գործակալությունը պարտավոր է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկությունները «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարիմասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տրամադրել համապատասխան լիազորված մարմնին:
- Իրավաբանական անձը պարտավոր էպետական գրանցման, կանոնադրական կապիտալի կամ մասնակիցների կազմի փոփոխվելու դեպքում «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գործակալություն ներկայացնել իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ հայտարարություն: Հայտարարության մեկ օրինակը տրամադրվում է լիազորված մարմնին՝ վերջինիս պահանջով: Իրական շահառուի վերաբերյալ հայտարարության ակնհայտ կեղծ կամ թերի ներկայացման դեպքում գործակալությունն այդ մասին հաղորդում է ներկայացնում լիազորված մարմնին:
Գ Լ ՈՒ Խ 14
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆԿԱՐԳԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 67. |
Սույն օրենքի պահանջները խախտելու համար պատասխանատվությունը |
- Գործակալություն ներկայացված փաստաթղթերի տվյալների իսկության համար պատասխանատվությունը կրում են այդ փաստաթղթերը ներկայացրած անձինք:
- Գործակալության ղեկավարը և աշխատակիցները պատասխանատվություն են կրումպետականգրանցումն ու պետական հաշվառումն անհիմն մերժելու, դրանց կատարումից խուսափելու կամ պետական գրանցումն ուպետական հաշվառումն անհիմն կամ անօրինական կատարելու համար` օրենքով սահմանված կարգով:
Հոդված 68. |
Պետական այլ մարմինների տեղեկատվության տրամադրումը գործակալություն |
- Սույն օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 36-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված դեպքերումանձանցվերաբերյալ տեղեկությունները իրավաբանական անձանց պետականգրանցումն իրականացնող մարմնին տրամադրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությունը: Տեղեկությունների կազմը և տրամադրման կարգը սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի համատեղ հրամանով:
Հոդված 69. |
Եզրափակիչ և անցումային դրույթներ |
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:
- Սույն օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի, 35-րդ հոդվածի 6-րդ մասի և 60-րդ հոդվածի 3-րդ մասի` հարկ վճարողի հաշվառման համարի տրամադրմանը վերաբերվող պահանջներն ուժի մեջ են մտնում համապատասխան ծրագրային ապահովման ներդրումից և «Կազմակերպություններին և ֆիզիկականանձանցհարկային հաշվառման վերցնելու և հաշվառումից հանելումասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո:
- Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Իրավաբանականանձանցպետականգրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2002 թվականի մարտի 28-ի ՀՕ-200 օրենքը և «Ֆիրմային անվանումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2003 թվականի սեպտեմբերի 17-ի ՀՕ-60 օրենքը:
- Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելըիրավաբանականանձանց և անհատ ձեռնարկատեր հաշվառվածանձանց պետական միասնական գրանցամատյանում կատարված գրանցումները և հաշվառումները և սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո սույն օրենքով սահմանված կարգով իրականացված գրանցումներն ու հաշվառումները ունեն նույն իրավաբանական ուժը:
- Իրավաբանականանձանց պետական գրանցման և անհատ ձեռնարկատեր հաշվառված անձանցպետական հաշվառման վկայականները ուժի մեջ են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկ տարվա ընթացքում:
- Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված ժամկետներն ավարտվելուց հետոիրավաբանականանձանց և անհատ ձեռնարկատեր հաշվառված անձանց պետական գրանցման կամ պետական հաշվառման փաստը հավաստվում է պետական միասնական գրանցամատյանում համապատասխան տեղեկատվության առկայությամբ: Պետական միասնական գրանցամատյանը հասանելի է տեղեկատվական համակարգումիրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը մուտքագրելիս: Պետական միասնական գրանցամատյանում համապատասխան գրառումների առկայությունը հավաստվում է նաև գործակալության կողմից տրամադրվող պետական միասնական գրանցամատյանի համապատասխան քաղվածքներով:
- Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գրանցվածիրավաբանական անձինք փոփոխությունների` սույն օրենքով նախատեսվածգրանցման համար դիմելիս պարտավոր են գործակալություն ներկայացնել նաև սույն օրենքից բխող, սակայն նախկինում չներկայացված տեղեկատվությունը, որի չներկայացնելը հիմք էիրավաբանական անձի փոփոխությունների պետական գրանցումը մերժելու համար:
- Պետականկառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության իրավաբանական անձինք սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված տեղեկատվությունը գործակալությանն են տրամադրում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկ տարվա ընթացքում:
- Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործակալություն դիմածանձանցպետական գրանցումները կամպետական հաշվառումներն իրականացվում են մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող ընթացակարգով:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ.ՍԱՀԱԿՅԱՆ |
2015թ. մայիսի 15 Ստեփանակերտ ՀՕ-30-Ն |
|