ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2010-2012 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2010 թվականի
մարտի 25-ին
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2010-2012 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հոդված 1. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական գույքի 2010-2012 թվականներիմասնավորեցման նպատակները |
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանպետականգույքի (այսուհետ` պետական գույք) մասնավորեցման 2010-2012 թվականների ծրագիրը (այսուհետ` ծրագիր) մշակված է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան և նպատակաուղղված է սոցիալ-տնտեսական զարգացման և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղություններով սահմանված խնդիրների լուծմանը:
- Պետականգույքի մասնավորեցման ոլորտում 2010-2012 թվականների պետական քաղաքականության հիմնական նպատակներն են`
1) առևտրային կազմակերպությունների պետական բաժնետոմսերի մասնավորեցման միջոցով դրանց գործունեության արդյունավետության բարձրացմանը և մրցակցային միջավայրի բարելավմանը նպաստելը.
2) պետական գույքի մասնավորեցման այն ձևերի (մրցույթ, ուղղակի վաճառք) կամ դրանց համակցության լայնորեն կիրառումը, որոնք նպաստում են մասնավորեցվող առևտրային կազմակերպություններում ներդրումների ընդգրկմանն ու աշխատատեղերի պահպանմանը կամ ավելացմանը.
3) պետական բաժնետոմսեր ունեցող առևտրային կազմակերպությունների թվի հետևողական կրճատումը ևմասնավոր հատվածի շրջանակների ընդլայնումը.
4) մասնավորեցման քաղաքականության շարունակականության ապահովումը և սույն ծրագրի գործողության ժամկետում պետական գույքի մասնավորեցման գործընթացն ավարտելը.
5) «փոքր», անավարտ շինարարության և կիսավեր օբյեկտների մասնավորեցումն ավարտելը.
6) պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցների հաշվին պետական (համայնքային) բյուջեների եկամուտների ավելացումը:
Հոդված 2. |
Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստը`
մասնավորեցման նախորդ ծրագրեր` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առևտրի, հասարակական սննդի, բնակչության կենցաղային սպասարկման, վարձակալված տարածքների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1995-1996 թվականների ծրագրի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի որոշումը (11 օգոստոսի 1995 թվական, Հ.Ն 0034-1), «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը (19 հոկտեմբերի 1998 թվական, ՀՕ-33), «Պետական գույքիմասնավորեցման 2002-2003 թվականների ծրագրի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը (28 մարտի 2002 թվական, ՀՕ-203), «Պետական գույքի մասնավորեցման 2004-2006 թվականների ծրագրի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը (19 մայիսի 2004 թվական, ՀՕ-120), «Պետական գույքիմասնավորեցման 2007-2009 թվականների ծրագրի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը (30 մայիսի 2007 թվական, ՀՕ-38):
Սույն օրենքում օգտագործվում են նաև «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված հասկացությունները:
Հոդված 3. |
Մասնավորեցվող պետական գույքի ընտրության սկզբունքները |
Ծրագրում ընդգրկված մասնավորեցվող պետական գույքի ընտրության սկզբունքներն են`
1) «փոքր» օբյեկտների, արտադրական և սոցիալական բնույթի անավարտ շինարարության և կիսավեր օբյեկտների մասնավորեցումը կամ ապապետականացումն ավարտելը.
2) պետական բաժնետոմսեր ունեցող այն առևտրային կազմակերպությունների մասնավորեցումը, որոնք անհրաժեշտ չեն պետական գործառույթների իրականացման համար:
Հոդված 4. |
Տնտեսության այն ճյուղերը և ոլորտները, որոնցում մասնավորեցում չի նախատեսվում |
- Սույն ծրագրի համաձայնմասնավորեցման ենթակա չեն`
1) քաղաքացիական պաշտպանության և մոբիլիզացիոն նշանակության օբյեկտները, ռազմական կառույցները.
2) պետական ռեզերվների և մոբիլիզացիոն պաշարների պահեստային տնտեսության օբյեկտները.
3) միջպետական, հանրապետական և շրջանային (տեղական) նշանակության ավտոճանապարհները, ինչպես նաև բնակավայրերի (համայնքների) փողոցները (ճանապարհները), գնացքների երթևեկության և օդային թռիչքների անվտանգությունն ապահովող ծառայությունները, զորային տիպի ավտոշարասյուները.
4) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունները.
5) պետական ոչ առևտրային կազմակերպությունները:
- Մասնավորեցման ենթակա օբյեկտների զբաղեցրած տարածքները չենմասնավորեցվում և դրանք առանձնացվում են մասնավորեցվող գույքի կազմից, եթե տվյալ օբյեկտները տեղաբաշխված են`
1) ինժեներատեխնիկական կառույցներում, հաղորդակցության ուղիներում (կամուրջներ, թունելներ, պատնեշներ, ստորգետնյա անցումներ և այլն) և ինժեներատեխնիկական առումով դրանց մասը համարվող կից տարածքներում, երկաթուղային կայարաններում, սոցիալական և մշակութային ոլորտի օբյեկտներում (ուսումնական հաստատություններ, մշակութային օբյեկտներ).
2) պաշտպանական և անվտանգության նշանակություն ունեցող օբյեկտներում և դրանց կից տարածքներում:
- Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքերում, երբ տվյալ տարածքիմասնավորեցումը չի թույլատրվում, այն կարող է օգտագործվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` վարձակալական հիմունքներով:
Հոդված 5. |
Պետական բաժնետոմսեր ունեցող ընկերությունները, «փոքր», անավարտշինարարության և կիսավեր օբյեկտները, որոնց մասնավորեցումն իրականացվում է ծրագրով |
- Սույն ծրագրի մաս է կազմում 2010-2012 թվականներինմասնավորեցման առաջարկվողպետական(համայնքային) բաժնետոմսեր ունեցող ընկերությունների ցանկը` համաձայն հավելվածի:
- Մասնավորեցման նախորդ ծրագրերի ցանկերում չընդգրկված, ինչպես նաև ընդգրկված, սակայն չմասնավորեցված` «փոքր», անավարտ շինարարության և կիսավեր օբյեկտները համարվում են սույն ծրագրի մաս և ենթակա ենմասնավորեցման «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված ձևերով:
- Սույն ծրագրի մաս են կազմում դատական կարգով անվավեր ճանաչվածմասնավորեցման գործարքների առարկաները`մասնավորեցման օբյեկտները: Ծրագրում ընդգրկված օբյեկտների մասնավորեցման գործարքների` դատարանի կողմից անվավեր ճանաչվելու արդյունքում գնորդներին հետ վերադարձման ենթակա գումարները փոխհատուցվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով`մասնավորեցումից ստացված միջոցների հաշվին:
- Սույն ծրագրի մաս են համարվումմասնավորեցման նախապատրաստման աշխատանքների արդյունքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության (այսուհետ` կառավարություն) որոշումներով ստեղծված ընկերությունները և առանձնացվածգույքի տարրերը:
Հոդված 6. |
Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարումները |
- Պետականգույքի մասնավորեցման տարաժամկետ վճարումների սանդղակը կիրառվում է «փոքր», անավարտ շինարարության և կիսավեր օբյեկտների ու վարձակալած գույքի մասնավորեցման դեպքում, բացառությամբ մասնավորեցման նախորդ ծրագրերով տարաժամկետ վճարման իրավունք ստացած սուբյեկտների, որոնց նկատմամբ կիրառվում է մասնավորեցման նախորդ ծրագրերով սահմանված տարաժամկետ վճարումների սանդղակը:
«Փոքր», անավարտ շինարարության և կիսավեր օբյեկտների ու վարձակալած գույքի մասնավորեցման դեպքում տարաժամկետ վճարումների չափերը
Վճարման ենթակա գումարը (դրամ) |
Առաջին վճարի չափը (տոկոս) |
Վճարման ժամկետը (տարի) |
Վճարումների թիվը (անգամ) |
Մինչև 250.000 |
100 |
– |
– |
250.001-1.000.000 |
50 |
1 |
2 |
1.000.001-2.000.000 |
40 |
2 |
3 |
2.000.001-3.000.000 |
35 |
3 |
4 |
3.000.001-4.000.000 |
30 |
4 |
5 |
4.000.001-5.000.000 |
25 |
5 |
6 |
5.000.001-6.000.000 |
25 |
6 |
7 |
6.000.001-7.000.000 |
20 |
7 |
8 |
7.000.001-8.000.000 |
20 |
8 |
9 |
8.000.001-9.000.000 |
20 |
9 |
10 |
9.000.001-10.000.000 |
20 |
10 |
11 |
10.000.001-ից ավելին |
20 |
11 |
12 |
- Պետականգույքի մասնավորեցման տարաժամկետ վճարման դեպքում առաջին վճարի վճարումից հետոգույքի (օբյեկտի) արժեքի վճարման ենթակա մնացած գումարը վճարվում է հավասար մասերով` տարին մեկ անգամ: Գնորդը ցանկացած ժամանակ կարող է վճարել մնացած ամբողջ արժեքը կամ դրա մասը:
- Մասնավորեցված օբյեկտի գնորդի`գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ծագում է այդ գույքինկատմամբ իրավունքների պետական գրանցման պահից, սակայն այդ գույքը համարվում է գրավադրված մինչև գրավով ապահովված պարտավորության (պարտավորությունների) կատարման պահը: Ընդ որում, գույքը գնորդի կողմից կարող է օտարվել բացառապես այն պայմանով, երբ նոր գնորդը ստանձնում է գրավով ապահովված պարտավորության (պարտավորությունների) կատարումը նույն պայմանով, և գրավի իրավունքը պահպանվում է մինչև այդ պարտավորության (պարտավորությունների) կատարման պահը, իսկ գույքը կարող է գրավադրվել (հաջորդող գրավ) բացառապես գնորդի կողմից գրավով ապահովված պարտավորության (պարտավորությունների), բացառությամբ աշխատատեղերի ստեղծման պարտավորության, կատարմանը համաչափ:
- Պետականգույքի մասնավորեցման առանձին դեպքերում (բացառությամբ «փոքր», անավարտ շինարարության և կիսավեր օբյեկտների ու վարձակալած գույքի մասնավորեցման դեպքերի) կառավարությունն իրավասու է սահմանելու տարաժամկետ վճարումների իրականացման այլ համամասնություններ և ժամանակացույց:
Հոդված 7. |
Մասնավորեցման համար անհրաժեշտ նախապատրաստական միջոցառումները |
Մասնավորեցում իրականացնող կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազորված մարմին) սահմանում է պետական գույքի մասնավորեցման նախապատրաստման կազմակերպական-տեխնիկական համալիր միջոցառումների պլան: Այն իրականացնում են կառավարության որոշմամբ կամ վերոհիշյալ մարմնի կողմից նշանակված անձինք կամ պետական, տարածքային կառավարման մարմինները, ընդ որում`
1) լիազորված մարմնի սահմանած կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարությունները,պետական կառավարման մյուս և տարածքային կառավարման մարմինները տեղեկություններ են տրամադրումմասնավորեցման գործընթացում ներգրավված իրենց համակարգի պետական բաժնետոմսեր ունեցող ընկերությունների ֆինանսական վիճակի, ինչպես նաև առաջարկություններ` այն կարգավորելու կամ ընկերությունը լուծարելու մասին.
2) կարող են հրավիրվել նաև մասնագիտացված աուդիտորական կազմակերպություններ, որի հիմնական նպատակն է մասնավորեցվող օբյեկտների ակտիվների և պասսիվների չափի ճշգրտումը, ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության ստուգումը և այլն.
3) անհրաժեշտության դեպքում ստեղծվում են փորձագետների ժամանակավոր խմբեր կամ հրավիրվում են անկախ փորձագետներ և խորհրդատուներ, որոնց միջոցով մշակվում են հանձնարարականներ` պետականբաժնետոմսեր ունեցող ընկերությունները վերակազմակերպելու (միաձուլելու, միացնելու, բաժանելու, առանձնացնելու, վերակազմավորելու) ուղղությամբ:
Հոդված 8. |
Մասնավորեցման գործընթացում ներգրավված ընկերությունների նկատմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների սահմանափակումները |
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանպետական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն իրավունք չունեն ծրագիրն ուժի մեջ մտնելուց հետո դրանում ընդգրկվածպետականբաժնետոմսեր ունեցող ընկերությունները լուծարելու կամ վերակազմակերպելու (միաձուլելու, միավորելու, բաժանելու, առանձնացնելու, վերակազմավորելու), բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են սույն հոդվածի առաջին մասում նշված ընկերություններին թույլ չտալ իրականացնելու ոչ համարժեք կամ զեղչ գներով խոշոր գործարքներ, ընկերության գործունեության հետ չկապված ծախսեր (գործարքներ), մասնավորապես` բաժնետիրոջ լիազորություններ իրականացնող պետական(համայնքային) կառավարման մարմնի աշխատակիցների գործուղման, բարեգործական, ընկերության հիմնական գործունեության հետ չառնչվող սոցիալական ուղղվածություն ունեցող և այլ անհատույց գործարքներ:
- Ծրագրում ընդգրկվածպետականբաժնետոմսեր ունեցող ընկերությունների մասնավորեցման (լուծարման) և (կամ) մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, կառավարության որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներում, մասնավորեցում իրականացնող լիազորված մարմնին են փոխանցվում ընկերության` պետությանը պատկանող բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները, եթե կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ:
- Ծրագրում ընդգրկվածպետականբաժնետոմսեր ունեցող ընկերությունների պետական գույքիդուրսգրումը, օտարումը և վարձակալության հանձնումը կատարվում է լիազորված մարմնի թույլտվությամբ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական և տարածքային մարմինների ներկայացմամբ:
Հոդված 9. |
Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական միջոցառումները |
Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական միջոցառումներն են`
1) հասարակությանը և հավանական ներդրողներին «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին, պետական գույքիմասնավորեցման մասին կառավարության համապատասխան որոշումներին և այլ նորմատիվ իրավական ակտերին ծանոթացնելու գործընթացի կազմակերպումը.
2) մասնավորեցման նշանակալի գործարքների մասին հավանական ներդրողներին տեղեկացնելու գործընթացի կազմակերպումը և նրանց հետ բանակցությունների վարումը.
3) մասնավորեցման գործընթացում ներգրավված կադրերի համար մեթոդական և գործնական ուսուցման կազմակերպումը.
4) լիազորված մարմնի կողմից անհրաժեշտության դեպքում մասնավորեցման և լուծարման գործընթացներում խորհրդատվական ընկերությունների ու փորձագետների ներգրավումը.
5) լիազորված մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներին տեխնիկական և ֆինանսական աջակցությունը:
Հոդված 10. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
14 ապրիլի 2010թ. ք. Ստեփանակերտ ՀՕ-17-Ն |
|