Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Նոյեմբերի 23, 2016
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի պետական գույքի կառավարման վարչությունը հրավիրում է պետական սեփականություն հանդիսացող գույքի դասական աճուրդի, որը տեղի կունենա 2016 թվականի դեկտեմբերի 1-ին, ժամը 11:00-ին, հասցե՝ ԼՂՀ ք. Ստեփանակերտ, փետրվարի 20-ի փող. N 1
Աճուրդին մասնակցել ցանկացողները մինչև 2016թ. նոյեմբերի 30-ի ժամը 17:00 ԼՂՀ կառավարության աշխատակազմ պետք է ներկայացնեն՝
- Աճուրդի մասնակցության հայտ:
- Ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերը, ֆիզիկական անձինք՝ անձնագրերը:
- Աճուրդի մասնակցության վճարի անդորրագիր.
- մինչև 250 000 դրամ արժեքով գույքի համար`
- մասնակցության վճարի չափը` 20 000 դրամ, աճուրդի մասնակցի տոմսի գինը` 1 000 դրամ,
- 250 000 դրամից մինչև 1 000 000 դրամ արժեքով գույքի համար`
- մասնակցության վճարի չափը` 50 000 դրամ,
- աճուրդի մասնակցի տոմսի գինը ` 3 000 դրամ,
- 1 000 000 դրամից բարձր արժեքով գույքի համար`
- մասնակցության վճարի չափը` 500 000 դրամ,
- աճուրդի մասնակցի տոմսի գինը` 5 000 դրամ,
- աճուրդի մասնակից չհամարվող անձանց տոմսի գինը` 1 000 դրամ:
Մուծումները կատարվում են Հայաստանի Հանրապետության արժույթով «Արցախբանկ» ՓԲԸ գտնվող ԼՂՀ կենտրոնական գանձապետարանի N 223001017340 հաշվի N 915013005011 ենթահաշվին:
Որպես աճուրդի նախավճար մասնակցության վճարի գումարն ընդգրկվում է գույքի վաճառքի գնի մեջ:
Աճուրդում հաղթողը գույքի վաճառքի գինը և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը վճարում է միանվագ՝ տասնօրյա ժամկետում:
ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Հեռախոսահամարն է՝ 94-09-03