ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի պետական գույքի կառավարման վարչություն

“ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ) ՄԱՍԻՆ” ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Print This Post

gerb

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ) ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 1 հոդվածի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Համայնքի գույքի, այդ թվում՝ անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցման իրավահարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով: Համայնքի գույքի մասնավորեցումն իրականացնում է մասնավորեցումն իրականացնող պետական կառավարման լիազորված մարմինը»:   Հոդված 2. Օրենքի 3 հոդվածի 2-րդ կետի «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «ե) բնակելի շենքերում պետական կամ համայնքի սեփականություն համարվող ընդհանուր օգտագործման տարածք չհամարվող ոչ բնակելի տարածքները»:   Հոդված 3. Օրենքի 26 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հոդված 26. Մասնավորեցումից ստացված միջոցները տնօրինելը 1. Մասնավորեցումից ստացված միջոցները փոխանցվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե, իսկ սույն օրենքի 16 հոդվածով նախատեսված դեպքերում՝ համապատասխան ընկերության հաշվին՝ նախապես փոխհատուցելով մասնավորեցման ընթացքում կատարված այն ծախսերը, որոնք պետական բյուջեով նախատեսված չեն: 2. Համայնքի սեփականություն համարվող բնակելի շենքերում ընդհանուր օգտագործման տարածքներ չհամարվող ոչ բնակելի տարածքների մասնավորեցումից ստացված միջոցներն ուղղվում են համապատասխան համայնքի բյուջե»:   Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, իսկ նրա դրույթները կիրարկվում են 2000 թվականի հունվարի 1-ից:    

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

  3 մարտի 2000թ. ք. Ստեփանակերտ ՀՕ-97