ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի պետական գույքի կառավարման վարչություն

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Մարտի 10, 2017 Print This Post

ԼՂՀ կառավարության աշխատակազմը

Ն Ե Ր Կ Ա Յ Ա Ց Ն Ո Ւ Մ Է

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

մրցույթով մասնավորեցվող

«Արցախգազ» ՓԲԸ մասին

Առաջնորդվելով ԼՂՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 23-ի N97-Ա որոշմամբ և ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի 2017 թվականի փետրվարի 24-ի N 32§1 և 2017 թվականի մարտի 7-ի 43§2  հրամաններով` ԼՂՀ կառավարության աշխատակազմը հրավիրում է մասնավորեցման բոլոր սուբյեկտներին մասնակցելու «Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի մասնավորեցման մրցույթին, որը տեղի կունենա սույն թվականի ապրիլի 10-ին ժամը 11:00-ին:

 

1.Ընդհանուր տեղեկություններ

Screenshot_1

 

2.Տեղեկություններ ընկերության ակտիվների և պարտավորությունների վերաբերյալ (01.01.2017թ.)

 

Screenshot_2

Ծանոթություն՝ ընկերության պարտավորություններն առ 01.02.2017թ. կազմում են՝ ԼՂՀ պետական բյուջեի նկատմամբ 112 415 000 դրամ, աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով՝ 69 600 000 ու տարբեր կրեդիտորների հետ՝ 5 554 700 000 դրամ:

 

3.Մրցույթին մասնակցելու պայմաններ

3.1. Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն մասնավորեցման այն սուբյեկտները (կամ լիազոր ներկայացուցիչները), որոնք 5.1. կետում նշված ժամկետում ներկայացրել են մրցութային առաջարկ, որը ներառում է հետևյալ փաստաթղթերը՝

ա) հայտ (ձևը կարելի է ստանալ ԼՂՀ կառավարության աշխատակազմի պետական գույքի կառավարման վարչությունից).

բ) մրցույթի հաղթողին որոշելու պայմանների վերաբերյալ գրավոր առաջարկ (Տես՝ 3.11 կետը).

գ) իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող մասնակիցների գրանցման և հիմնադիր փաստաթղթերի պատճենները.

դ) լիազորագիր՝ մրցույթի մասնակից ընկերության (հաստատված տվյալ ընկերությա կողմից) կամ ֆիզիկական անձի (հաստատված նոտարական կարգով) կողմից լիազորված անձի համար.

ե) գործարար ծրագիր:

3.2. Մրցութային առաջարկը փակ ծրարով ներկայացվում է ԼՂՀ կառավարության աշխատակազմի ընդհանուր բաժին՝ մինչև 5.1 կետում նշված ժամկետի լրանալը:

3.3. Մրցույթի մասնակիցների՝ մրցութային պայմաններին համապատասխան ներկայացրած առաջարկությունները պետք է արտահայտված լինեն թվային ցուցանիշներով և փոքր չլինեն ԼՂՀ կառավարության կողմից սահմանված նվազագույն արժեքներից (Տես՝ 3.11 կետը):

3.4. Մրցութային առաջարկները ներկայացվում են հայերեն լեզվով, իսկ օտար լեզուներով գրված փաստաթղթերը կարող են ուղեկցվել թարգմանություններով:

Թարգմանությունների բացակայության դեպքում փաստաթղթերը կթարգմանվեն հանձնաժողովի կողմից:

3.5. Մրցույթին ներկայացվող փաստաթղթերը ներկայացվում են տպագիր կամ պարզ ընթեռնելի ձեռագրով:

3.6. Ծրարը պետք է հասցեագրված լինի մրցութային հանձնաժողովին՝ նշելով մասնավորեցվող օբյեկտի անվանումը:

3.7. Ներկայացված ծրարները ԼՂՀ կառավարության աշխատակազմի ընդհանուր բաժնի կողմից կնքվում և մուտքագրվում են:

3.8 Հանձնաժողովը 3.7 կետում նշված ծրարները գրանցում (մուտքագրում է)կնիքված և կարված հատուկ մատյանում:

3.9.  5.1. կետում նշված ժամկետի լրանալուց հետո ներկայացված գրավոր առաջարկները չեն ընդունվում:

3.10. Մրցույթի պահանջներին մրցութային առաջարկի անհամապատասխանության դեպքում մրցութային առաջարկ ներկայացրած սուբյեկտին մրցույթի մասնակցի կարգավիճակ չի տրվում և մրցութային առաջարկը հանվում է հետագա քննարկումից:

3.11. Մրցույթի հաղթողի որոշման համար առաջադրվում են հետևյալ պայմանները.

սպառողներին մատակարարվող գազի սակագին՝ մասնավորեցման պայմանագրի կնքման օրվանից առնվազն երեք տարվա ընթացքում չբարձրացնել ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 24-ի N 44-Ն որոշմամբ հաստատված սակագները: Ավելի ցածր սակագներ առաջարկելու դեպքում դրանք պետք է արտահայտված լինեն թվային ցուցանիշներով՝ ըստ յուրաքանչյուր տեսակ սպառողների և գործողության նվազագույն ժամկետների:

– ներդրումների նվազագույն չափ՝ 1 500 000 000 դրամ, այդ թվում՝

2017 թվականին՝ 200 000 000 դրամ,

2018 թվականին՝ 400 000 000 դրամ,

2019 թվականին՝ 300 000 000 դրամ,

2020 թվականին՝ 300 000 000 դրամ,

2021 թվականին՝ 300 000 000 դրամ:

– սոցիալական երաշխքիներ, այդ թվում՝

աշխատատեղերի մասով՝  2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ ընկերությունում ձևավորված աշխատանքի վարձատրության ֆոնդի պահպանում՝ մասնավորեցման պայմանագրի կնքման օրվանից առնվազն մեկ տարվա ընթացքում: Հաստիքների կրճատման դեպքում ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի և սոցիալական երաշխիքների ապահովում: Նոր աշխատատեղերի ստեղծման առաջարկ լինելու դեպքում դրանք պետք է  արտահայտված լինեն թվային ցուցանիշներով՝ հետմասնավորեցման տարեթվերի ժամանակացույցով:

– աշխատավարձի մասով՝ անվանական նվազագույն աշխատավարձ՝ 75 000 դրամ:

3.12. Մրցույթի հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որի առաջարկն առավելագույն չափով է բավարարում մրցույթի պայմաններին:

 

4.Վճարումներ և պայմանագրի կնքում

4.1. Մրցույթի հաղթողը 10-օրյա ժամկետում ստանում է մրցույթի արդյունքերով հաստատված արձանագրության օրինակը: Մրցույթի մյուս մասնակիցները կարող են ստանալ արձանագրության պատճենները:

4.2 Մրցույթի հաղթողը արձանագրության օրինակը ստանալուց հետո հաշված 30 օրվա ընթացքում ԼՂՀ կառավարության աշխատակազմի հետ կնքում է մասնավորեցման պայմանագիր:

4.3 Սահմանված ժամկետում վճարումները չկատարելու և պայմանագիրը չկնքելու դեպքում մրցույթի հաղթողի վճարած նախավճարի գումարը նրան հետ չի վերադարձվում, և մրցույթը համարվում է չկայացած:

4.3 Մրցույթով մասնավորեցման արդյունքում գնորդը հանդիսանում է ընկերության իրավունքների և պարտավորությունների իրավահաջորդը:

 

5.Մրցույթի անցկացման այլ պայմաններ

 

Screenshot_3

 

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել ԼՂՀ կառավարության աշխատակազմի պետական գույքի կառավարման վարչություն.

հեռախոս՝ (0479) 4-09-03

կայքէջ՝ guyq.nkrgov.am

ԼՂՀ կառավարության աշխատակազմ