ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի պետական գույքի կառավարման վարչություն

«Ջի Էմ հոլդինգ» ընկերությունը ճանաչվել է «Արցախգազ» ՓԲԸ բաժնետեր

Ապրիլի 10, 2017 Print This Post

Ապրիլի 10-ին տեղի է ունեցել ԱՀ կառավարության աշխատակազմի կողմից հայտարարված «Արցախգազ» ՓԲԸ մասնավորեցման մրցույթը, որը վարում էր կառավարության աշխատակազմի պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Գագիկ Իսրայելյանը:guyq

 

Ինչպես տեղեկացրին ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մրցույթին մասնակցելու համար սահմանված ժամկետում հանձնաժողով է ներկայացվել մեկ հայտ՝ «Ջի Էմ հոլդինգ» ՍՊԸ կողմից, որն էլ մրցույթի արդյունքում ճանաչվել է հաղթող:

Ընկերության լիազոր ներկայացուցիչ Աշոտ Հովհաննիսյանը հանձնաժողովի անդամներին ներկայացրել է մրցույթի պահանջներին ու պայմաններին համապատասխան առաջարկություններ ու տվյալներ, համաձայն որոնց՝ ընկերությունը պարտավորվում է «Արցախգազ» ընկերությունում 5 տարվա ընթացքում կատարել 1 մլրդ 505 մլն դրամի ներդրում, աշխատավարձի ֆոնդը չկրճատել ու նվազագույն աշխատավարձը հասցնել 75 հազար դրամի, առաջիկա երեք տարվա մեջ սակագները չբարձրացնել և այլն:

Մրցույթի ավարտին հանձնաժողովի անդամները շնորհավորել են «Ջի Էմ հոլդինգ» ՍՊԸ ներկայացուցիչներին և հաջողություններ մաղթել ընկերությանը՝ հանրապետության համար կարևոր նշանակության բնագավառներից մեկի զարգացման ապահովման գործում: