- Պետական գույքի կառավարման վարչություն - http://guyq.nkrgov.am -

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԼՂՀ կառավարության աշխատակազմը

 

Ն Ե Ր Կ Ա Յ Ա Ց Ն Ո Ւ Մ Է

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

մրցույթով մասնավորեցվող

«Արցախէներգո» ՓԲԸ մասին

                Առաջնորդվելով ԼՂՀ կառավարության 2017 թվականի մայիսի 30-ի N372-Ա որոշմամբ և ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի 2017 թվականի հունիսի 20-ի N 109 և 2017 թվականի հունիսի 20-ի 109¢1 հրամաններով` ԼՂՀ կառավարության աշխատակազմը հրավիրում է մասնավորեցման բոլոր սուբյեկտներին մասնակցելու «Արցախէներգո» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի մասնավորեցման մրցույթին, որը տեղի կունենա սույն թվականի հուլիսի 21-ին ժամը 11:00-ին:

1.Ընդհանուր տեղեկություններ

Screenshot_6 [1]

 

1. Տեղեկություններ ընկերության ակտիվների և պարտավորությունների վերաբերյալ (01.03.2017թ.)

Screenshot_7 [2]

 

 

Screenshot_8 [3]

 

                 Ծանոթություն՝ ընկերության պարտավորություններն առ 01.03.2017թ. կազմում են՝ ԼՂՀ պետական բյուջեի նկատմամբ 133 823 600 ՀՀ դրամ, աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով՝ 111 387 200 ու տարբեր կրեդիտորների հետ՝ 15 054 505 900 ՀՀ դրամ:

3. Մրցույթին մասնակցելու պայմաններ

3.1. Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն մասնավորեցման այն սուբյեկտները (կամ լիազոր ներկայացուցիչները), որոնք 5.1. կետում նշված ժամկետում ներկայացրել են մրցութային առաջարկ, որը ներառում է հետևյալ փաստաթղթերը՝

ա) հայտ (ձևը կարելի է ստանալ ԼՂՀ կառավարության աշխատակազմի պետական գույքի կառավարման վարչությունից).

բ) մրցույթի հաղթողին որոշելու պայմանների վերաբերյալ գրավոր առաջարկ (Տես՝ 3.11 կետը).

գ) իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող մասնակիցների գրանցման և հիմնադիր փաստաթղթերի պատճենները.

դ) լիազորագիր՝ մրցույթի մասնակից ընկերության (հաստատված տվյալ ընկերության կողմից) կամ ֆիզիկական անձի (հաստատված նոտարական կարգով) կողմից լիազորված անձի համար.

ե) գործարար ծրագիր:

3.2. Մրցութային առաջարկը փակ ծրարով ներկայացվում է ԼՂՀ կառավարության աշխատակազմի պետական գույքի կառավարման վարչություն՝ ընկերության տնօրենի կամ լիազորված անձի կողմից՝ մինչև 5.1 կետում նշված ժամկետի լրանալը:

3.3. Մրցույթի մասնակիցների՝ մրցութային պայմաններին համապատասխան ներկայացրած առաջարկությունները պետք է արտահայտված լինեն թվային ցուցանիշներով և փոքր չլինեն ԼՂՀ կառավարության կողմից սահմանված նվազագույն չափերից (Տես՝ 3.10 կետը):

3.4. Մրցութային առաջարկները ներկայացվում են հայերեն լեզվով, իսկ օտար լեզուներով գրված փաստաթղթերը կարող են ուղեկցվել թարգմանություններով:

Թարգմանությունների բացակայության դեպքում փաստաթղթերը կթարգմանվեն հանձնաժողովի կողմից:

3.5. Մրցույթին ներկայացվող փաստաթղթերը ներկայացվում են տպագիր կամ պարզ ընթեռնելի ձեռագրով:

3.6. Ծրարը պետք է հասցեագրված լինի մրցութային հանձնաժողովին՝ նշելով մասնավորեցվող օբյեկտի անվանումը:

3.7 Հանձնաժողովը 3.6 կետում նշված ծրարները գրանցում (մուտքագրում է) կնիքված և կարված հատուկ մատյանում:

3.8.  5.1. կետում նշված ժամկետի լրանալուց հետո ներկայացված գրավոր առաջարկները չեն ընդունվում:

3.9. Մրցույթի պահանջներին մրցութային առաջարկի անհամապատասխանության դեպքում մրցութային առաջարկ ներկայացրած սուբյեկտին մրցույթի մասնակցի կարգավիճակ չի տրվում և մրցութային առաջարկը հանվում է հետագա քննարկումից:

3.10. Մրցույթի հաղթողի որոշման համար առաջադրվում են հետևյալ պայմանները.

սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագին՝ մասնավորեցման պայմանագրի կնքման օրվանից առնվազն երեք տարվա ընթացքում չբարձրացնել ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 55-Ն որոշմամբ հաստատված սակագները: Ավելի ցածր սակագներ առաջարկելու դեպքում դրանք պետք է արտահայտված լինեն թվային ցուցանիշներով՝ ըստ յուրաքանչյուր տեսակ սպառողների և գործողության նվազագույն ժամկետների:

– ներդրումների նվազագույն չափ՝ 2 500 000 000 դրամ, այդ թվում՝

2017 թվականին՝ 220 000 000 դրամ,

2018 թվականին՝ 570 000 000 դրամ,

2019 թվականին՝ 570 000 000 դրամ,

2020 թվականին՝ 570 000 000 դրամ,

2021 թվականին՝ 570 000 000 դրամ:

– սոցիալական երաշխքիներ, այդ թվում՝

աշխատատեղերի մասով՝ 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ ընկերությունում ձևավորված աշխատանքի վարձատրության ֆոնդի պահպանում՝ մասնավորեցման պայմանագրի կնքման օրվանից առնվազն մեկ տարվա ընթացքում: Սահմանված ժամկետից հետո հաստիքների կրճատման դեպքում ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի և սոցիալական երաշխիքների ապահովում: Նոր աշխատատեղերի ստեղծման առաջարկ լինելու դեպքում դրանք պետք է արտահայտված լինեն թվային ցուցանիշներով՝ հետմասնավորեցման տարեթվերի ժամանակացույցով:

– աշխատավարձի մասով՝ անվանական նվազագույն աշխատավարձ՝ 75 000 ՀՀ դրամ, միջին ամսեկան աշխատավարձ՝ 150 000 ՀՀ դրամ:

3.11. Մրցույթի հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որի առաջարկն առավելագույն չափով է բավարարում մրցույթի պայմաններին:

4.Վճարումներ և պայմանագրի կնքում

.1. Մրցույթի հաղթողը 10-օրյա ժամկետում ստանում է մրցույթի արդյունքերով հաստատված արձանագրության օրինակը: Մրցույթի մյուս մասնակիցները կարող են ստանալ արձանագրության պատճենները:

4.2 Մրցույթի հաղթողը արձանագրության օրինակը ստանալուց հետո հաշված 30 օրվա ընթացքում ԼՂՀ կառավարության աշխատակազմի հետ կնքում է մասնավորեցման պայմանագիր:

4.3 Մրցույթով մասնավորեցման արդյունքում գնորդը հանդիսանում է ընկերության իրավունքների և պարտավորությունների իրավահաջորդը:

5.Մրցույթի անցկացման այլ պայմաններ

 

Screenshot_10 [4] 

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել ԼՂՀ կառավարության աշխատակազմի պետական գույքի կառավարման վարչություն.

հեռախոս՝ (0479) 4-09-03

կայքէջ՝ guyq.nkrgov.am

ԼՂՀ կառավարության աշխատակազմ