Պետական գույքի կառավարման վարչության պետ
Իսրայելյան
Գագիկ
Ռադիկի
Պետական գույքի կառավարման վարչության պետ
Կենսագրական տվյալներ
Ծնվել է՝ 1971թ. 28 հունիս, ք. Ստեփանակերտ
Կրթություն
1978-1988թթ. Ստեփանակերտի թիվ 8 միջնակարգ դպրոց:
1989-1994թթ Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի «Առևտրի էկոնոմիկա և շուկայագիտություն» բաժինը:
1990-92թթ. կամավոր անդամագրվել է ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերին և մասնակցել պաշտպանական գործողություններին:
Աշխատանքային գործունեություն
1994-1995 թթ. Երևանի «Ակտոն բանկ» փակ բաժնետիրական ընկերության արտարժութային գործարքների և միջազգային կապերի բաժնի պետ:
1995-1998թթ. ՌԴ Ռյազանի մարզ, «ԱԻԻՖ» փոքր ձեռնարկության տնօրեն:
1999-2000թթ. ԼՂՀ փոխվարչապետի օգնական, վերահսկողության բաժնի պետի պաշտոնակատար:
2000-2004թթ. ԼՂՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության բաժնի ավագ սպա, այնուհետ ՊԲ հրամանատարի վարչական խմբի հերթապահ սպա:
2004-2005թթ. ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի օգնական:
2005-2009թթ ՊԲ հրամանատարի վարչական խմբի հերթապահ սպա:
2011-2012թթ. ԼՂՀ կառավարությանն առընթեր ավիացիայի վարչության օդային փոխադրումների կարգավորման և լիցենզավորման բաժնի պետ:
2012-2013թթ. ՀՀ, «SKYNET AIRLINE» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր տնօրեն:
2013-2017թթ. ԼՂՀ կառավարության աշխատակազմի պետական գույքի կառավարման վարչության մասնավորեցման և օտարման բաժնի պետ: ԼՂՀ Նախագահի 2013 թվականի դեկտեմբերի 6-ի ՆՀ-97-Ա հրամանագրով շնորհվել է ԼՂՀ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
2017-2018թթ. ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման վարչության մասնավորեցման և օտարման բաժնի պետ: 2018 թվականի հունիսից առայսօր ԱՀ Էկանոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի պետական գույքի կառավարման վարչության պետ:
Ամուսնացած է, ունի երկու զավակ: